Դորիս Բուրես
Դորիս Բուրես | |
Կուսակցություն՝ | Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և dental assistant |
Ծննդյան օր | օգոստոսի 3, 1962[1][2][3] (61 տարեկան) |
Ծննդավայր | Վիեննա, Ավստրիա[2] |
Քաղաքացիություն | Ավստրիա |
Պարգևներ | |
Դորիս Բուրես (գերմ.՝ Doris Bures, օգոստոսի 3, 1962[1][2][3], Վիեննա, Ավստրիա[2]), ավստրիացի քաղաքական գործիչ (Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն՝ ԱՍԴԿ), 2014 թվականի սեպտեմբերից Ավստրիայի Ազգային խորհրդի (խորհրդարանի) խոսնակ։ 2016 թվականի ամռանից՝ գործող նախագահի պաշտոնաթողությունից հետո և մինչև 2017 թվականի հունվարի վերջը եղել է Ավստրիայի նախագահի երեք պաշտոնավարողներից մեկն է։
Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Դորիս Բուրեսը մասնակցել է Վիեննայի առևտրային դպրոցին և աշխատել որպես օգնական մասնավոր ատամնաբուժական կլինիկայում։ Նրա քաղաքական կարիերան սկսվել է 1980 թվականին, երբ նա մասնակցում էր Սոցիալիստական երիտասարդության դաշնային քարտուղարությանը (գերմ.՝ Bundes-Sekretariat der Sozialistischen Jugend)։ 1987 թվականին նա ընդգրկվել է Վիեննա-լիզինգի շրջանային խորհրդի կազմում։ Միաժամանակ նա մտավ Ավստրիայի Սոցիալիստական կուսակցության տարածաշրջանային ղեկավարություն՝ 1988 թվականին ստանալով Վիեննայի կուսակցական կազմակերպության քարտուղարի պաշտոնը։ 1990 թվականին նա առաջին անգամ ընտրվել է Ավստրիայի խորհրդարան։ Ավելի ուշ՝ 2000-2007 թվականներին նա զբաղեցրել է ԱՍԴԿ-ի գործադիր տնօրենի պաշտոնը, ինչպես նաև դաշնային ընտրությունների նախօրեին այդ պաշտոնը կրկին զբաղեցրել է 2008 թվականի հունիս-նոյեմբերին։
Կարիերան կառավարությունում[խմբագրել | խմբագրել կոդը]
2007 թվականի հունվարի 11-ին առաջին անգամ մտավ կառավարության կազմի մեջ՝ Ալֆրեդ Գուզենբաուերի աշխատասենյակում զբաղեցնելով նախարարի պաշտոնն առանց պորտֆելի։ 2007 թվականի մարտի 1-ին ստացել է կանանց, լրատվամիջոցների և հանրային ծառայության նախարարի պորտֆելը։ 2008 թվականի դեկտեմբերի 2-ին Վերներ Ֆայմանի կառավարությունում զբաղեցրել է տրանսպորտի, նորարարության և տեխնոլոգիայի նախարարի պաշտոնը։
Աշխատանք խորհրդարանում[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականի հուլիսի 8-ից մինչև 2016 թվականի դեկտեմբերի 4-ը կատարել է Ավստրիայի նախագահի պարտականությունները։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ավստրիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար «Պատվավոր նշանի I աստիճանի հրամանատարական խաչ» (2001)[6]
- «Ավստրիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» պատվավոր նշանի I աստիճանի մեծ խաչ (2011)[6]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Wer ist Wer
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ Anfragebeantwortung 10542/AB XXIV. GP (գերմ.) / Hrsg.: Österreichisches Parlament — 2012. — S. 1387. — 2038 p.
- ↑ Anfragebeantwortung 10542/AB XXIV. GP (գերմ.) / Hrsg.: Österreichisches Parlament — 2012. — S. 1983. — 2038 p.
- ↑ 6,0 6,1 Aufstellung aller durch den Bundespräsidenten verliehenen Ehrenzeichen für Verdienste um die Republik Österreich ab 1952 (PDF; 6,9 MB).
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Biografie von Doris Bures». Wer ist Wer (գերմաներեն). Ավստրիայի Դաշնային ժողով. 2014 թ․ հունվարի 9. Վերցված է 2014 թ․ հուլիսի 27-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դորիս Բուրես» հոդվածին։ |
|