Դոթրակերեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Դոտրակերենից)

Դոթրակերեն, դոթրակի (անգլ.՝ dothraki [d̪oθɾaki]), արհեստական լեզու, ստեղծված և մշակված հատուկ «Գահերի խաղ» հեռուստասերիալի որոշակի դրվագների համար։ Դոթրակցիների լեզուն շատ է հիշատակվում Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգ» շարքի գրքերում, և այդ լեզվով հիմնականում երկխոսություններ է ունենում Դեյեներիս Թարգարիենը։ Մինչ սերիալի ստեղծումը ոչ մի մշակված դոթրակերեն գոյություն չի ունեցել[1]։ Դոթրակերենի բառարանը շարունակում է աճել։

2011 թվականի սեպտեմբերի դրությամբ, դոթրակերենն ունի 3163[2], որոնցից ոչ բոլորն են հրապարակված։ 2012 թվականին, Միացյալ Նահանգներում 146 նորածին աղջիկների տրվել էր Կհալիսի (Khaleesi) անունը, ինչը դոթրակերենում նշանակում է կհալի կամ առաջնորդի կին։ Հեռուստասերիալում տվյալ տիտղոսը տրվում է Դեյներիս Թարգարիենին[3]։

Հնչյունակազմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաղաձայներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաղաձայներ Շրթունքային Ատամնային Ալվեոլային Քմային Ետնալեզվային Լեզվակային Քիմքային
Պայթական t [t̪] k [k] q [q]
Հնչեղ պայթական d [d̪] g [g]
Աֆրիկատներ ch [t͡ʃ]
Հնչեղ աֆրիկատներ j [d͡ʒ]
Համր ֆրիկտատիվներ f [f] th [θ] s [s] sh [ʃ] kh [x] h [h]
Հնչեղ ֆրիկատիվներ v [v] z [z] zh [ʒ]
Քթային բաղաձայներ m [m] n [n̪]
Կողքային բաղաձայներ l [l̪]
Թրթռուն r [r]
Միահարվածանի r [ɾ]
Գլայդներ w [w] y [j]

Ձայնավորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձայնավոր ելևէջներ Դիֆտոնգներ
i [i] iy [ij]
e [e] ey [ej]
o [o] oy [oj]
a [a] ay [aj]

Քերականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շնչավոր և անշունչ գոյականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոթրակերենում գոյականները լինում են շնչավոր և անշունչ։

Շնչավոր գոյականները, որպես կանոն, ունենում /-ak/ վերջավորությունները, բառեր հավաքական վերջածանցներով՝ /-(a)sar/, /-(e)ser/, /-(i)sir/ և /-(o)sor/։ Բացի դրանից՝ բայերի ուղիղ ձևը, երբ դրանք օգտագործված են լինում որպես գոյականներ, համարվում են շնչավոր (Օրինակ․ rizh (որդի), ashefa (գետ), tokik (հիմար), lekh (լեզու))

Անշունչ գոյականներին պատկանում են փոքրացնող /-i/ վերջածանցով, սաստկացնող /-(s)of/ վերջածանցով, /ath- -(z)ar/, /-eyya/, /-(i)kh/ վերջածանցներով և կազմությամբ բարդ բառերը (Օրինակ․ qeso (զամբյուղ), alegra (բադ), torga (ստամոքս), elzikh (պատասխան))

Այս կատեգորիաները ոչ բոլորովին են համընկնում անգլերենի և ռուսերենի շնչավոր ու անշունչ գոյականների հետ (Օրինակ․ ramasar (հարթություն) համարվում է շնչավոր, իսկ yalli (երեխա)՝ անշունչ)։

Հոլովներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոթրակերենն ունի 5 հոլով․

  • Ուղղական հոլով, գոյականի ուղիղ ձևն է։ Այս հոլովն օգտագործվում է, երբ գոյականը նախադասությունում կատարում է ենթակայի դեր։ Այն նաև բառարանային է, քանի որ բառարանում բոլոր բառերը ուղղական հոլովով են գրված։ Բոլոր շնչավոր, ինչպես նաև բաղաձայնով ավարտվող անշունչ գոյականների ուղղական հոլովը համարվում է հիմք մյուս բոլոր հոլովների կազմության համար։ Ձայնավորով վերջացող անշունչ գոյականները, վերջածանց ստանալիս, կորցնում են իրենց կազմի վերջում եղած ձայնավորը։
  • Սեռական հոլով, ցույց է տալիս ստացական հարաբերություններ։ Անշունչ գոյականների հիմքին ավելանում է /-i/ վերջածանցը (օրինակ․ serj — serji (անթև զգեստ)), իսկ շնչավորների դեպքում՝ /-(s)i/ (ko rizhi — որդու թիկնապահ)։ Գոյականները հոգնակի թվում սեռական հոլովման դեպքում փոփոխության չեն ենթարկվում։
  • Հայցական հոլով, ցույց է տալիս գործողության օբյեկտը։ Անշունչ առարկաների դեպքում այս հոլովը իրենից ներկայացնում է բառի հիմքը (օրինակ․ serja — serj (anha kaffe serj — ես հանել եմ անթև զգեստը)), իսկ շնչավոր գոյականների դեպքում կազմվում է /-s/ վերջածանցով՝ բառի հոգնակի թվով՝ վերջանալով /-i/-ով կամ /-es/-ով՝ ընդհանուր առմամբ (lajak atthasa rizhes — մարտիկը հաղթում է որդուն)։
  • Աբլատիվային հոլով - ցույց է տալիս օբյեկտից շարժումը։ Անշունչ առարկաների դեպքում բառի հիմքում ավելանում է /-aan/ վերջածանցը (serja — serjaan), իսկ շնչավորների դեպքում՝ /-(s)aan/՝ եզակի թվում և /-(s)ea/՝ հոգնակի թվում (rizhaan — որդուց, rizhea — որդիներից)։
  • Ալատիվային հոլով - ցույց է տալիս դեպի օբյեկտ շարժվելը։ Անշունչ առարկաների դեպքում բառի հիմքում ավելանում է /-oon/ վերջածանցը (serja — serjoon), իսկ շնչավորների դեպքում՝ /-(s)oon/՝ եզակի թվում և /-(s)oa/՝ հոգնակի թվում (rizhoon — դեպի որդին, rizhoa — դեպի որդիները)։

Նախադասության մեջ բառերի ճիշտ դասավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոթրակերենում գոյություն ունի նախադասության անդամների դասավորության հատուկ կարգ՝ ենթակա, ստորոգյալ և ավելի ուշ լրացումները (օրինակ․ кhal ahhas arakhկխալը սրում է արակխը)։ Ստորոգյալը միշտ գրվում է ենթակայից հետո։ Դոթրակերենում կապական բառեր չկան, այնպես որ պարզ նախադասությունները ունեն ընդամենը երկու բառ (arakh hasaարակխը համարվում է կծու)

Նախադասությունը կարելի է բարդացնել խնդիրների և պարագաների հաշվին, որոնք նույնպես ունեն իրենց հերթականությունը․

  • ave — հայր,
  • ave erin — բարի հայր (լրացումը գոյականից առաջ է),
  • ave sekke erin — շատ բարի հայր (լրացումից առաջ մակբայ է),
  • jin ave sekke erin — այդ շատ բարի հայրը (դերանունը բառակապակցության սկզբում),
  • jin ave sekke erin anni — այդ շատ բարի հայրը իմն է (ստացական դերանունը՝ բառակապակցության վերջում),
  • jin ave sekke erin anni ma dorvoon — այդ շատ բարի հայրը իմն է այծի հետ (պարագան ամենավերջում է)։

Դոթրակերենի համար վերջին բառակապակցությունը այնքան էլ բնական չէ, ուստի այն կարելի է փոփոխել և դարձնել jin ave sekke verven anni m’orvikoon — սա իմ վայրագ հայրն է մտրակով։

Պարագաները, որպես օրենք, դրվում են նախադասության վերջում։ Դրանք կարող են դրվել նախադասության սկզբում այն դեպքում, երբ խոսացողը ցանկանում է դրանց շնորհիվ ինչ-որ հավելում անել՝ իմաստը հասկանալու համար։

  • me oge oqet — նա սպանել է այծին,
  • me oge oqet oskikh — նա սպանել է այծին երեկ։

Որոշ պարագաներ հայտվում են միշտ ստորոգյալից հետո։ Այդպիսիններից է vosecchi-ն, որը ցույց է տալիս մերժում։

  • yer ofrakhi sajoes mae — Դու նրա ձիուն չես դիպչի,
  • yer ofrakhi vosecchi sajoes mae! — Դու երբեք նրա ձիուն չես դիպչի!

Գոյություն ունի հատուկ պարագաների խումբ, որ դրվում են ստորոգյալից առաջ։

  • me kaffe rek tokikes — Նա ջախջախել է այդ հիմարին,
  • me ray kaffe rek tokikes — Նա արդեն ջախջախել է այդ հիմարին,
  • me laz kaffe rek tokikes — Նա կարող է ջախջախել այդ հիմարին,
  • me vil kaffe rek tokikes — Նրան հաջողվեց ջախջախել այդ հիմարին։

Գրագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոթրակերենը չունի պաշտոնապես հաստատված գրագրություն, և չի էլ ունենա մինչև Ջորջ Մարտինը չորոշի, որ իրոք հարկավոր է[4]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մի քանի տարի առաջ ես նամակ ստացա մի ընթերցողից, ով ցանկանում էր ավելի շատ իմանալ բառարանի մասին։ Ես ամոթխած պատասխանեցի՝ «Դե․․․ Ես դեռևս մտածել եմ յոթ բառերը, որ առկա են գրքում, և երբ ինձ պետք լինի, ես կմտածեմ նաև 8-րդի մասին։ Տառերի մասին չեմ մտածել։»
    - Ջորջ Մարտին
  2. «Վերնագրի տեքստ». 2011 թ․ սեպտեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 25-ին.
  3. Վատենբերգ, Լորա (2013 թ․ մայիսի 22). «Երեխաների վերջին անունները՝ ներշնչված «Գահերի խաղերից»». «Հաֆինգթոն փոստ». Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 25-ին.(անգլ.)
  4. David J. Peterson (2012 թ․ հուլիսի 19). «A Dothraki Alphabet…?». Dothraki blog (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]