Դովբուշի ժայռեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դովբուշի ժայռեր
Տեսակprotected area of Ukraine?
Երկիր Ուկրաինա
Վարչատարածքային միավորԻվանո-Ֆրանկովսկի մարզ
Մակերես100 հեկտար

Դովբուշի ժայռեր, 80 մետր երկարությամբ ժայռային մնացորդների խումբ, տեղակայված Ուկրաինայի Իվանո-Ֆրանկովսկի մարզում, Բոլեխով քաղաքից 11 կմ հարավ-արևմուտք, Բուբնիշե գյուղի մոտակայքում։ Ժայռերի անունը սկիզբ է առնում ժողովրդական վրիժառուների առաջնորդ՝ Օլեկսե Դովբուշի անունից։

Դովբուշի ժայռերը համապետական նշանակության բնության համալիր հուշարձան են և մտնում են Պոլյանիցկի տարածաշրջանային լանդշաֆտային այգու կազմի մեջ։

Ժայռերի նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարերը կազմված են յամենսկի ավազաքարից։ Քարերը ձեւավորվել են ավելի քան 70 միլիոն տարի առաջ տաք ծովի հատակում։ Քարի զանգվածը մոտ 200 մ լայնություն ունի, մոտ 1 կմ երկարություն և կողմնորոշված է արևմուտքից արևելք։ Լեռնազանգվածը տեղակայված է հաճարենիի և եղևնու անտառի մեջտեղում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեր թվարկության երկրորդ հազարամյակում, քրիստոնեության տարածումից հետո, այս վայրում ստեղծվեց փորք մենաստան, իսկ ավելի ուշ՝ պահակային ամրոց (այն ամրություններից մեկը, որով Յարոսլավ Օսմոմիսլը, ըստ «Ասք Իգորի ճակատամարտի մասին» ստեղծագործության հեղինակի, պահպանել է Ուգրիական լեռները), որ դիմակայեց թաթար-մոնղոլական արշավանքին և գոյություն ունեցավ մինչև XVI դարը։

Ըստ ավանդույթների XVII-XVIIІ դարերում ժայռերի հարևանությամբ էին գտնվում ժողովրդական ապստամբության բազաներից մեկը, ինչպես նաև 1743 թվականին Օլեկսե Դովբուշի ջոկատային ճամբարը։

Դովբուշի ժայռերի տարածքում լեռնալանջերի անտառահատումները տեղի են ունեցել հետպատերազմյան տարիներին։

Զբոսաշրջություն և սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դովբուշի ժայռերը ժայռամագլցողների համար հայտնի տեղ են համարվում. ժայռերի վրա տեղադրված են տարբեր դժվարության բազմաթիվ ժայռամագլցային ուղիներ[1], պարբերաբար անց են կացվում ժայռամագլցման մրցումներ։

Դովբուշի ժայռերը նաև հայտնի զբոսաշրջության վայր են համարվում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Скалы Довбуша. Скалолазные маршруты». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]