Jump to content

Դոջո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դոջո-ը հիերոգլիֆներում

Դոջո, (道場) սրահ, որը նախատեսված է խորը և փորձառական ուսուցման կամ մեդիտացիայի համար, ավանդաբար մարտարվեստների ոլորտում։ Այս տերմինը ճապոներեն բառացիորեն նշանակում է «Ճանապարհի վայր»։

Կենդո դոջո, Տոկիո
Իկենոբո դոջո (աջից), Կիոտո

Դոջո բառը ծագել է բուդդիզմից։ Սկզբում դոջոն տաճարներին կից ֆորմալ ուսուցման վայր էր։ Տերմինը ավարտվում է «-դո» վերջնածանցով, որը նշանակում է «ճանապարհ» կամ «ուղի»: Երբեմն մեդիտացիայի սրահները, որտեղ զեն բուդդիստները զբաղվում են զազեն մեդիտացիայով, կոչվում էին դոջո[1]։ Այլընտրանքային զեն-դո տերմինն ավելի լայնորեն է օգտագործվում: Միջազգային Զենի ասոցիացիայի հետ կապված եվրոպական Սոտո Զեն խմբերը իրենց մեդիտացիայի սրահները նկարագրելու համար գերադասում են օգտագործել դոջո տերմինը զեն-դոյի փոխարեն, ինչպես դա անում էր իրենց հիմնադիր վարպետ Տայսեն Դեշիմարուն:

Ճապոնիայում ֆիզիկական պատրաստվածության ցանկացած հաստատություն կարելի է անվանել դոջո[2]։ Արևմուտքում դոջո տերմինը օգտագործվում է բացառապես ճապոնական մարտարվեստների համար, ինչպիսիք են այկիդոն, ձյուդոն, կարատեն և այլն[3]։

Զեն բուդդիզմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոջո տերմինը երբեմն օգտագործվում է մեդիտացիայի սրահների համար, որտեղ զեն բուդդիստները զբաղվում են զազեն մեդիտացիայով[1]։

Սոտո Զեն Դոջո Լա Ժանդրոնիերում Բլուայի մոտ (Ֆրանսիա)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Daisetz Teitarō Suzuki (2007). «Chapter 9: The Meditation Hall and the Monk's Life». An Introduction to Zen Buddhism. Grove Press. էջեր 118–132. ISBN 9780802130556. OCLC 1074773870.
  2. «Meaning of Dojo». Kendo Basics. Kendo for Life. Վերցված է 30 November 2013-ին.
  3. «Martial Arts». Japan Experience. Վերցված է 13 November 2012-ին.