Դոն Շոլանդեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դոն Շոլանդեր
անգլ.՝ Donald Arthur Schollander
Դիմանկար
Ծնվել էապրիլի 30, 1946(1946-04-30)[1] (77 տարեկան)
ԾննդավայրՇառլոթ, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԵյլի քոլեջ, Santa Clara High School? և Lake Oswego High School?
Մասնագիտությունլողորդ
Պարգևներ և
մրցանակներ
 Don Schollander Վիքիպահեստում

Դոն Շոլանդեր (անգլ.՝ Donald («Don») Arthur Schollander, ապրիլի 30, 1946(1946-04-30)[1], Շառլոթ, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ), ամերիկացի լողորդ, օլիմպիական հնգակի չեմպիոն, Պանաամերիկյան խաղերի բազմակի չեմպիոն, ԱՄՆ-ի բազմակի չեմպիոն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոնալդ Շոլանդերը ծնվել է Շառլոթում՝ Հյուսիսային Կարոլինայում։ Իր հորեղբոր շնորհիվ սկսեց զբաղվել լողով, ով քաղաքում ղեկավարում էր մասնավոր լողի դպրոցը։ Ավելի ուշ, ընտանիքով տեղափոխվելով Լեյք Օսվեգո (Օրեգոն) քաղաք, Դոնալդը ընդունվեց տեղի դպրոց, որտեղ շարունակեց զբաղվել լողով՝ իր տարիքային խմբի մրցույթներում անընդհատ հաղթելով։

1962 թվականին արդեն դեռահաս Շոլանդերը տեղափոխվեց Սանտա-Կլարա (Կալիֆոռնիա), որտեղ շարունակեց լողի դասընթացները տեղի լողի ակումբում։ 1962 թվականին 16 տարեկան հասակում դարձավ ԱՄՆ չեմպիոն՝ հաղթելով տարբեր հեռավորություններով ազատ ոճի երեք լողի մրցաշար՝ այդ կերպ ընդգրկվելով ԱՄՆ-ի հավաքականում կայանալիք օլիմպիական խաղերին։ 1964 թվականին Տոկիոյի խաղերի ժամանակ մարզիկը հաղթեց քառակի օլիմպիական խաղերում 100 և 400 մետր ազատ ոճի լողի մրցաշարում, ինչպես նաև 100 և 200 մետր հեռավորությամբ 2 հաղթական լողի մրցաշար՝ այդ կերպ դառնալով աշխարհի քառակի օլիմպիական չեմպիոն և եռակի ռեկորդակիր։

Շուտով Դոնալդ Շոլանդերը ընդունվում է Եյլի համալսարան, որտեղ, ուսում ստանալով, դառնում է «Գանգ և Ոսկորներ» ուսանողական խորհրդի անդամ, որտեղ հենց այդ ժամանակ զուգահեռ տեղի էր ունենում ԱՄՆ-ի ապագա նախագահ Ջորջ Բուշի ընտրությունը։ Շարունակելով լողով զբաղվել՝ Մեխիկոյի օլիմպիական խաղերի համար անդամագրվում է ԱՄՆ-ի հավաքականում, որտեղից վերադառնում է արդեն որպես հնգակի օլիմպիական չեմպիոն, որտեղ հավաքականի թիմով հաղթում է 4 անգամ 200 մետր լողի մրցաշարը։ Խաղերի եզրափակումից հետո հեռանում է մեծ սպորտից։

1965 թվականին 19 տարեկան հասակում ընդգրկվում է Լողի միջազգային կազմակերպության կազմի մեջ։ 1983 թվականին առաջիններից մեկն էր, ով ընդգրկվեց ԱՄՆ-ի Օլիմպիական կազմակերպությունում։ 1971 թվականին հրատարակեց «անգլ.՝ Deep Water» (ISBN 0720705428) գիրքը, որը նվիրված էր օլիմպիական խաղերի ընթացքում լողի մարզաձևին։

Ներկայումս ապրում է Լեյք Օսվեգո քաղաքում, ամուսնացած է, ունի 3 երեխա, աշխատում է անշարժ գույքի ոլորտում։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1965 թվականի մարտի 25-ին Մոնղոլիայի փոստը թողարկեց փոստային նամականիշերի շարք (№ 520—527 + № 120 փոստային դաշինք)։ 528 համարի նամականիշի վրա պատկերված է Դոնալդ Շոլանդերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոն Շոլանդեր» հոդվածին։