Դոննա Շալեյլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դոննա Շալեյլա
Shalala portrait.jpg
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Western College for Women?, Սիրաքյուսի համալսարան, Վաշինգտոնի ամերիկյան համալսարան և Մայամիի համալսարան
Մասնագիտություն՝ համալսարանի պրոֆեսոր, արհմիութենական գործիչ և քաղաքական գործիչ
Ծննդյան օր փետրվարի 14, 1941(1941-02-14)[1][2][3] (79 տարեկան)
Ծննդավայր Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ[4]
Քաղաքացիություն Flag of the United States.svg ԱՄՆ
 
Կայք՝ donnashalala.com
 
Պարգևներ

Գուգենհայմի կրթաթոշակ, Ազատության նախագահական շքանշան, Կանանց փառքի ազգային սրահ, ASCB Public Service Award?, Բոն Գուրիոն համալսարանի պատվավոր դոկտոր և Dr. Nathan Davis Award for Members of the Executive Branch by Presidential Appointment?

Դոննա Շալեյլա (անգլ.՝ Donna Edna Shalala, փետրվարի 14, 1941(1941-02-14)[1][2][3], Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ[4]), ԱՄՆ առողջապահության և սոցիալական ծառայությունների տասնութերորդ նախարարը: Եղել է Մայամիի համալսարանի և Վիսկոնսինի համալսարանի նախագահը, ինչպես նաև Քլինթոնի հիմնադրամի ղեկավարը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է լիբանանցիների ընտանիքում[5], հայրը՝ նպարավաճառ Ջեյմս Աբրահամ Շալեյլան է, մայրը՝ փաստաբան Էդնա Սմիթն է։ Մեծացել է Քլիվլենդում։ Իր երկվորյակ քրոջ հետ սովորել է տեխնիկական դպրոցում, որն ավարտել է 1958 թվականին[6]։ Նա այնուհետև սովորել է Օհայոյի կանանց Արևմտյան քոլեջում, որտեղ 1962 թվականին ստացել է արվեստի բակալավրի աստիճան։

Շալեյլան դասախոսական գործունեություն է սկսել Բարուխ քոլեջում, անդամագրվել է դասախոսների ամերիկյան արհմիությանը: 1972-1979 թվականներին քաղաքագիտություն է դասավանդել Կոլումբիայի համալսարանում[7]։ 1977-1980 թվականներին միաժամանակ նա զբաղեցրել է ԱՄՆ-ի բնակարանային շինարարության և քաղաքային զարգացման դեպարտամենտում քաղաքականության մշակման և հետազոտությունների քարտուղարի օգնականի պաշտոնը՝ նախագահ Ջիմի Քարթերի ղեկավարության ժամանակ:

Շալեյլայի կառավարման գործունեության փորձը սկսվել է 1980 թվականի հոկտեմբերի 8-ից, երբ նա ընտրվել է Հանթերի քոլեջի 10-րդ նախագահ, որտեղ այդ պաշտոնում աշխատել է մինչև 1988 թվականը: Այնուհետև 1988-1993 թվականներին եղել է Վիսկոնսին-Մեդիսոն համալսարանի ղեկավար[8]։

1992-1993 թվականներին եղել է երեխաների պաշտպանության հիմնադրամի նախագահ: 1993 թվականի հունվարի 22-ին գլխավորել Է ԱՄՆ-ի առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարարությունը նախագահ Բիլ Քլինթոնի վարչակազմում: Նախարարությունը ղեկավարել է 8 տարի, ինչը գերատեսչության պատմության մեջ ամենաերկար ժամկետն էր։ 1996 թվականին Շալեյլան նախագահի հերթապահ թեկնածուն էր, երբ Քլինթոնը հանդես էր գալիս նախագահի ուղերձով։ Նախարարի պաշտոնում կոշտ հակաթմրամիջոցային դիրքորոշում է ունեցել[9]։ Washington Post թերթի կարծիքով՝ ժամանակակից ժամանակների առողջապահության ամենահաջողակ նախարարն է[10]։

2001 թվականի հունիսի 1-ից մինչև 2015 թվականի օգոստոսի 16-ը եղել է Մայամիի համալսարանի ռեկտոր։ 2015-2017 թվականներին գլխավորել Է Քլինթոնի բարեգործական հիմնադրամը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]