Դոնյա Լեոկադիա Սորիլիա (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Դոնյա Լեոկադիա Սորիլիա
Francisco de Goya y Lucientes - Manola (La Leocadia) - WGA10107.jpg
տեսակգեղանկար
նկարիչՖրանցիսկո Գոյա
տարի1819 և 1820[1]
բարձրություն145,7 սանտիմետր[1]
լայնություն129,4 սանտիմետր[1]
ստեղծման երկիրFlag of Spain.svg Իսպանիա
ժանրդիմապատկեր
նյություղաներկ և կտավ
գտնվում էՊրադո թանգարան
հավաքածուՊրադո թանգարան
մասն էՄռայլ նկարներ
https://www.wga.hu/html/g/goya/9/blac631.html կայք
Manola (La Leocadia) by Goya Վիքիպահեստում

«Դոնյա Լեոկադիա Սորիլիա» (իսպ.՝ Una manola: doña Leocadia Zorrilla), իսպանացի հայտնի գեղանկարիչ, դիմանկարիչ, հրատարակող Ֆրանցիսկո Գոյայի նկարներից: Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1819-ից 1823 թվականներն ընկած ժամանակահատվածում: Յուղաներկով կտավի չափերն են 147,5 × 129,4 սմ: Այսօր «Դոնյա Լեոկադիա Սորիլիա» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Պրադո թանգարանում (Մադրիդ, Իսպանիա):

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 1828-ից 1830 թվականներին կատարած գույքագրման, որը կատարել է Գոյայի ընկերը՝ Անտոնիո Բրուգադան, «Դոնյա Լեոկադիա Սորիլիա» ստեղծագործությունը գտնվում էր պաննոյի կենտրոնում, որը զետեղված էր Խուլի տան ներքնահարկում: 1881 թվականին նկարը Գոյայի «Մռայլ նկարներ» շարքի այլ կտավների հետ նվիրվում է Պրադո թանգարանին:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դոնյա Լեոկադիա Սորիլիա» ստեղծագործությունում Ֆրանցիսկո Գոյան պատկերել է Լեոկադիա Վեյցին՝ իր սիրուհուն և տնտեսուհուն: Կտավում կինը հենված է գերեզմանաքարին: Երեսը փակված է սգո քողով: Սակայն այսօր, շնորհիվ ռենտգենյան հետազոտության, պարզ է դարձել, որ Գոյան նկարել է մոդելի, որը հենված է քարե սալին, իսկ երեսը փակված չէ: Այսօր արվեստագետները հակված են այն կարծիքին, որ Գոյայի մահվանից հետո, անհայտ նկարչի կողմից է ավելացվել գերեզմանաքարն ու սգաքողը[2]:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Buchholz, Elke Linda. Francisco de Goya. Cologne: Könemann, 1999. 3-8290-2930-6
  • Connell, Evan S. Francisco Goya: A Life. New York: Counterpoint, 2004. 1-58243-307-0
  • Gassier, Pierre. Goya: A Biographical and Critical Study. New York: Skira, 1955
  • Havard, Robert. "Goya's House Revisited: Why a Deaf Man Painted his Walls Black". Bulletin of Spanish Studies, Volume 82, Issue 5 July 2005. 615 – 639
  • Havard, Robert. The Spanish eye: painters and poets of Spain. Tamesis Books, 2007. 1-85566-143-8
  • Heselwood, Julia. Lovers: Portraits by 40 Great Artists. London : Frances Lincoln, 2011. 978-0-7112-3108-5
  • Hughes, Robert. Goya. New York: Alfred A. Knopf, 2004. 0-394-58028-1
  • Junquera, Juan José. The Black Paintings of Goya. London: Scala Publishers, 2008. 1-85759-273-5
  • Stevenson, Ian. European Cases of the Reincarnation Type. Jefferson, NC: McFarland & Co, 2009. 0-7864-4249-2

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]