Դոնալդ Լամբերտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դոնալդ Լամբերտ
Ծնվել էփետրվարի 12, 1904(1904-02-12) (117 տարեկան)
Փրինսթոն (Նյու Ջերսի)
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մահացել էմայիսի 8, 1962(1962-05-08)
Նյու Ջերսի
ԺանրերՋազ
ՄասնագիտությունԴաշնակահար
ԳործիքներԴաշնամուր
Գործունեություն1940-1962

Դոնալդ Լամբերտ (անգլ.՝ Donald "The Lamb" Lambert, փետրվարի 12, 1904(1904-02-12)[1], Փրինսթոն, Մերսեր շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ - մայիսի 8, 1962(1962-05-08)[1], Նյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի ջազ դաշնակահար, որը նվագում էր ստրայդ ոճով[2]։ Կյանքի գրեթե մեծ մասը խաղացել է Նյու Ջերսիի ոչ հայտնի բարերում։ Չնայած դրան, նա դասվում է այնպիսի հայտնի երաժիշտների շարքին, ինչպես Քաունթ Բեյսին և Արտ Թեյթումը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին դաշնամուրի դասերը Դոնալդին տվեց իր մայրը՝ Ալման, որը պրոֆեսիոնալ դաշնակահար և ուսուցիչ էր։ Սակայն նա հրաժարվում էր նոտաներ կարդալ սովորել և հիմնականում, որպես ինքնուս, միշտ լսում էր Ջեյմս Ջոնսոնի դաշնամուրային հոլովակները։ Դաշնակահար Դոն Քոութսը վերհիշում է մի դեպք, որը տեղի է ունեցել 1950-ականների վերջին, այն Ժամանակ Լամբերտը մտել է ակումբ, որտեղ երիտասարդ երաժիշտները փորձում են նոր ստեղծագործություններ գրել։ Մի քանի անգամ լսելուց հետո նա նստեց երգեհոնի առջև և ճշգրիտ խաղացրեց ստեղծագործությունը։ Դա Ջոն Քոլտրեյնի Giant Steps-ն էր։ Նրա կարիերան սկսվեց 10 տարեկանից, որտեղ նա մշտապես աշխատել է մուլտիինստրումենտալիստ Փոլ Սեմինոլի հետ։ 1930-ականների սկզբում նա բնակություն է հաստատում Նյու Յորքում և աշխատում էր ակումբներում, սակայն կնոջ մահից հետո նա վերադարձել է Նյու Ջերսի և աշխատել փոքրիկ ակումբներում մինչև կյանքի վերջ[3]։ Ժամանակ առ ժամանակ նա հայտնվում էր Նյու Յորքում և մյուս վարպետներին հրավիրում է դաշնամուրային մրցույթի։ Այնտեղ նա ստուգում էր իր հմտությունները մրցույթում Արթոմ Թեյթումի հետ և ինչպես ասում էր դաշնակահար Բիլ Թեյլորը, «կարող է մրցակցել Լամբերտի հետ բայց չի կարող գերազանցել»։ Նրա տեխնիկան, նրա եռանդը և սրամտություն պատկերված է 1940-1941 թվականների գրառումներում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]