Դոմոնկոշ Կորբուլի
Դոմոնկոշ Կորբուլի | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 27, 1914 |
Ծննդավայր | Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա |
Մահացել է | սեպտեմբերի 28, 1987 (72 տարեկան) կամ սեպտեմբերի 30, 1988[1] (73 տարեկան) |
Մահվան վայր | Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | տնտեսագետ և հայագետ |
Դոմոնկոշ Կորբուլի, Քորբուլի (Korbuly, հոկտեմբերի 27, 1914, Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա - սեպտեմբերի 28, 1987 կամ սեպտեմբերի 30, 1988[1], Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն), հունգարացի հասարակական գործիչ, տնտեսագետ, հայագետ։ Ծագումով՝ հունգարահայ Գորպուլյան (Քորպուլի, Կորբուլի) ազնվական տոհմից։ Ավարտել է (1934) Բուդապեշտի համալսարանը, եղել «Հունգարահայ միության» քարտուղար (մինչև 1945 թվականը), հայ կաթոլիկ թեմի նվիրակության վարչության խորհրդական, Բուդապեշտի «Հայկական ակումբ»-ի կազմակերպիչներից։
Հայագիտությամբ զբաղվել է 1933 թվականից։ Բազմաթիվ հայագիտական հոդվածներ է տպագրել հունգարական, գերմանական ու սփյուռքահայ մամուլում։ 1942 թվականին հրատարակել է «Հայկական հարցը հունգարական հասարակության մեջ» (հունգարերեն) գիրքը։ Սակայն գրաքննությունը ոչնչացրել է ամբողջ տպաքանակը, իսկ Դոմոնկոշ Կորբուլին դատապարտվել ազատազրկման։ Ետպատերազմյան շրջանում բազմաթիվ հոդվածներ է հրատարակել հունգարահայ նշանավոր դեմքերի, հայ-հունգարական պատմական կապերի, հայկական մշակույթի և այլ խնդիրների մասին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 643)։ ![]() |
- Հոկտեմբերի 27 ծնունդներ
- 1914 ծնունդներ
- Բուդապեշտ քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 28 մահեր
- 1987 մահեր
- Սեպտեմբերի 30 մահեր
- 1988 մահեր
- Բուդապեշտ քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Անավարտ հոդվածներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին
- Հունգարիայի հասարակական գործիչներ
- Հունգարացի հայագետներ
- Հունգարացի տնտեսագետներ
- Բուդապեշտի համալսարանի շրջանավարտներ
- Հունգարահայեր