Դոմինիկ Աբել
Դոմինիկ Աբել | |
---|---|
Ծնվել է | 1957[1] |
Ծննդավայր | Thuin, Բելգիա[2] |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Մասնագիտություն | կինոդերասան, հեռուստատեսային դերասան, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ և երգիչ |
Ամուսին | Fiona Gordon? |
Դոմինիկ Աբել (ֆր.՝ Dominique Abel, 1957[1], Thuin, Բելգիա[2]), բելգիացի դերասան, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։
Ստեղծագործական զուգերգով աշխատում է կնոջ` Ֆիոնա Գորդոնի հետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դոմինիկ Աբելը ծնվել է 1957 թվականին, Բելգիայի Տյուեն քաղաքում։ Ավագ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Լյովեն-լա-Նևի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետ[3]։ Չորս տարի անց ավարտելուց հետո Դոմինիկը հասկացել է, որ չի ցանկանում աշխատել այդ մասնագիտությամբ։ Հետագայում ընդունվել է Ժակ Լեկոկի թատերական դպրոց։
1980-ական թվականների սկզբին Դոմինիկ Աբելը հանդիպել է Ֆիոնա Գորդոնին, որի հետ հիմնել է «Courage My Love» ընկերությունը։ 1987 թվականին Դոնիմիկն ու Ֆիոնան ամուսնացել են և շարունակել իրենց համատեղ ստեղծագործական կարիերան։ Նրանք իրենց համերգներով հանդես են եկել շատ երկրներում և բոլոր սցենարներն ինքնուրույն են գրել։
2000-ական թվականների սկզբին Դոմինիկ Աբելը սկսել է նկարահանվել ֆիլմերում։ Սկզբում նա խաղում էր փոքր դերեր տարբեր կարճամետրաժ ֆիլմերում։ Ավելի ուշ Ֆիոնայի և ռեժիսոր Բրունո Ռոմիի հետ միասին Դոմինիկը թողարկել է իր առաջին գեղարվեստական «Այսբերգը» ֆիլմը, որի համար սցենար էր գրել և նկարահանվել։ Հետագայում Ռոմիի հետ համագործակցությունը շարունակվել է, և եռյակը նկարահանել է «Ռումբա» և «Հեքիաթ» ֆիլմերը` դրանց համար ստանալով փառատոնային կինոնկարների մի շարք մրցանակներ։
2016 թվականին Աբել-Գորդոն դուետը թողարկել է իր հերթական ֆիլմը` «Հրաշքներ Փարիզում» վերնագրով, որում, բացի իրենցից, խաղացել են նաև ֆրանսիացի դերասաններ Էմանուել Ռիվան և Պիեռ Ռիշարը։ Ֆիլմի սյուժեն պատմում է մի կնոջ մասին, որը եկել էր Փարիզ, որտեղ նա հանդիպել է իր կյանքի սիրուն։ Ֆիլմը հայտնի ֆրանսիացի դերասանուհի Էմանուել Ռիվայի վերջին աշխատանքն էր։ Նա մահացել է 89 տարեկանում, նկարահանումները ավարտվելուց անմիջապես հետո։ 2018 թվականին ֆիլմը երեք անվանակարգերում առաջադրվել է բելգիական ազգային «Մագրիտ» կինոփառատոնին[4][5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 https://www.cinergie.be/personne/abel-dominique
- ↑ Dominique Abel на сайте Cinergie.be
- ↑ «Nominations 2018: trois films mènent la danse!» (фр.).
{{cite web}}
: Unknown parameter|web-site=
ignored (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Les Magritte du cinéma». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք Դոմինիկ Աբելի և Ֆիոնա Գորդոնի
- Դոմինիկ Աբել Internet Movie Database կայքում
|