Դյուլա Յուհաս
Դյուլա Յուհաս հունգ.՝ Juhász Gyula | |
|---|---|
| Ծնվել է | ապրիլի 4, 1883[1][2][3] |
| Ծննդավայր | Սեգեդ, Հունգարիա |
| Վախճանվել է | ապրիլի 6, 1937[1][3] (54 տարեկան) |
| Վախճանի վայր | Սեգեդ, Հունգարիա |
| Գերեզման | Central graveyard in Szeged[4] |
| Մասնագիտություն | բանաստեղծ |
| Լեզու | հունգարերեն |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Բուդապեշտի համալսարան (1906) |
| Անդամակցություն | Dugonics Társaság? |
| Աշխատավայր | Նյուգաթ |
| Պարգևներ | |
| Դյուլա Յուհաս Վիքիքաղվածքում | |
Դյուլա Յուհաս (հունգ.՝ Juhász Gyula, ապրիլի 4, 1883[1][2][3], Սեգեդ, Հունգարիա - ապրիլի 6, 1937[1][3], Սեգեդ, Հունգարիա), հունգարացի բանաստեղծ, Բաումգարտեն մրցանակի դափնեկիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դյուլա Յուհասը ծնվել է Սեգեդում։ 1902 թվականին ավարտել է տեղի ծխական դպրոցը, այնուհետև՝ Բուդապեշտի համալսարանը։ 1912 թվականին լատիներեն է դասավանդել դպրոցում։ Եղել է սոցիալ-դեմոկրատական շարժման կողմնակից. Առաջին բանաստեղծությունները տպագրվել են 1899 թվականին Սեգեդի թերթերում։
Տառապել է դեպրեսիայով։ Մի քանի անգամ փորձել է ինքնասպան լինել։ Առաջինը փորձ արել է 1907 թվականի փետրվարի 9-ին[5]։ 1928 թվականին նրան նշանակվել է ամսական թոշակ։ 1929 թվականին առաջիններից է եղել, ով ստացել է Բաումգարտեն մրցանակ։ 1930-ական թվականներին բուժվել է հոգեբուժարանում։ 1937 թվականին ինքնասպանություն է գործել[6]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստեղծագործական սկզբնական շրջանում («Բանաստեղծներ», 1907, «Վերջին այգեկութ», 1918, «Իմ կյանքը», 1925) հետևել է դեկադենտներին, սակայն այդ ժամանակ էլ նրան բնորոշ են եղել հայրենասիրական և սոցիալական մոտիվները։ Բուրժուա-դեմոկրատական, ապա նաև սոցիալիստական հեղափոխությունների տարիներին (1918-1919) Յուհասը հանդես է եկել իբրև իմպերիալիզմի հակառակորդ։ Իր բանաստեղծությունների ժողովածուներում կերտել է հունգար աշխատավոր ու բանվոր մարդու հավաքական կերպարը, արտահայտել է նրա ապրումներն ու ակնկալիքները[7]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Discogs(անգլերեն) — 2000.
- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 3 4 Կերպարվեստի արխիվ
- ↑ https://epa.oszk.hu/01600/01609/00035/pdf/MFME_EPA01609_2001_irod_190-212.pdf
- ↑ Դյուլա Յուհասի կենսագրականը(հունգարերեն)
- ↑ Валерий Исакбаев. «ЗАВИСИМОСТИ ИЗВЕСТНЫХ ЛЮДЕЙ». Официальный сайт психотерапевта Валерия Исакбаева. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ Հունգար բանաստեղծներ, «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1968

Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դյուլա Յուհասի ստեղծագործությունների թարգմանությունը Մ. Ցեսարսկու կողմից
| Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դյուլա Յուհաս» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դյուլա Յուհաս» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Ապրիլի 4 ծնունդներ
- 1883 ծնունդներ
- Սեգեդ քաղաքում մահացածներ
- Ապրիլի 6 մահեր
- 1937 մահեր
- Հունգարիայում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի բանաստեղծներ
- Անձինք նամականիշերի վրա
- Բուդապեշտի համալսարանի շրջանավարտներ
- Ինքնասպան գրողներ
- Հունգարացի բանաստեղծներ
- Հունգարացի գրողներ
- Հունգարացի լրագրողներ
