Դմիտրի Վորոբյով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դմիտրի Վորոբյով
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Ուկրաինա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 27, 1977(1977-08-27) (46 տարեկան)
Ծննդավայր Կրասնոդար, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ավարտել է կարիերան
Պատանեկան կարիերա
Ռուսաստան Կուբան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1995-1996 Ռուսաստան Իզումրուդ (Տիմաշյովսկ) 19 (−32)
1997-1999 Ուկրաինա Շախտյոր-2 47 (−?)
2001 Ռուսաստան Կուբան 1 (−2)
2002  Հայաստան Սպարտակ (Երևան) 19 (-16)
2003 Հայաստան Բանանց 22 (-13)
2004 Ուկրաինա Մետալուրգ-2 (Դոնեցկ) 2 (−4)
2004-2013 Ուկրաինա Մետալուրգ (Դոնեցկ) 43 (−47)
2005  Ուկրաինա Մետալուրգ (Զապորոժիե) 1 (−2)
Ազգային հավաքական
Ռուսաստան Ռուսաստան (մինչև 16)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Դմիտրի Ալեքսանդրովիչ Վորոբյով (ուկրաիներեն՝ Дмитро Олександрович Воробйов, օգոստոսի 27, 1977(1977-08-27), Կրասնոդար, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի ֆուտբոլիստ, դարպասապահ։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրասնոդարյան «Կուբան» ակումբի սան է[1]։ Իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Իզումրուդ» ակումբում (Տիմաշյովսկ)։ 16 տարեկանում հրավիրվել է Դոնեցկի «Շախտյոր»[2]։ Հանդես է եկել «Շախտյոր-2» թիմում, 1999 թվականին ընդգրկվել է «Շախտյոր» ակումբի հիմնական կազմի հայտացուցակում։ 2001 թվականին խաղացողին գնել է «Կուբան» ակումբը[1]։ Հետագայում նա վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է երևանյան «Սպարտակ» ակումբ[1], որից հետո տեղափոխվել է «Բանանց» ակումբ։ 2002 թվականին թիմի հետ միասին դարձել է Հայաստանի առաջնության արծաթե մեդալակիր, ինչպես նաև թիմի հետ միասին խաղացել է եվրագավաթներում[2]։ Հայաստանում իր ցուցաբերած լավ խաղի շնորհիվ դիտարկվել է Հայաստանի հավաքականում նրա ընդգրկվելու և նույնիսկ քաղաքացիությունը փոխելու տարբերակը[1]։ 2004 թվականի ձմռանը տեղափոխվել է Դոնեցկի «Մետալուրգ» ակումբ։ Ուկրաինայի առաջնությունում իր նորամուտը կատարել է 2015 թվականի մայիսի 8-ին՝ մասնակցելով Լուցկի «Վոլին» ակումբի դեմ խաղին (1:0)։ 2005 թվականին վարձավճարային հիմունքներով հանդես է եկել Զապորոժիեի «Մետալուրգ» ակումբում, որի կազմում անցկացրել է 1 խաղ առաջնությունում և 1 խաղ Ուկրաինայի գավաթի խաղարկությունում։

Ռուսաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում 1994 թվականի Եվրոպայի առաջնությունում մասնակցել է մեկ հանդիպման ընդդեմ Շվեյցարիայի (5:1)[3]։

Ամուսնացած է Վիկտորիայի հետ, 2009 թվականի աշնանը ծնվել է նրանց դուստրը` Եվան[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Бывший вратарь «Шахтёра» может стать игроком сборной Армении» (ռուսերեն). Террикон. 28.05.2002. Վերցված է 04.04.2010-ին.
  2. 2,0 2,1 «Дмитрий Воробьёв: «Хороший вратарь — полкоманды»» (ռուսերեն). UA-Футбол. 17.02.2007. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 04.04.2010-ին.
  3. Сборная России по футболу - 30 апреля 1994 г. Протокол матча Россия (1977) - Швейцария (1977) 5:1
  4. «Бывший вратарь «Шахтёра» может стать игроком сборной Армении» (ռուսերեն). Террикон. 13.10.2009. Վերցված է 04.04.2010-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]