Դմիտրի Պրյանիշնիկովի հուշարձան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դմիտրի Պրյանիշնիկովի հուշարձան
Դմիտրի Պրյանիշնիկովի հուշարձանը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
ՃարտարապետՎասիլի Պետրով
Ստեղծում1973
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրTimiryazevsky District?
Շինության ձևՔանդակ
Նյութբրոնզ և գրանիտ
Ներկա վիճակԿանգուն
 Cultural heritage monuments in Northern district of Moscow Վիքիպահեստում

Դմիտրի Պրյանիշնիկովի հուշարձան (ռուս.՝ Памятник Дмитрию Прянишникову), հուշարձան Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է ռուս ագրոքիմիկոս, կենսաքիմիկոս և բույսերի ֆիզիոլոգ, գյուղատնտեսական քիմիայի խորհրդային գիտական դպրոցի հիմնադիր, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Սոցիալիստական աշխատանքի հերոս Դմիտրի Նիկոլաևիչ Պրյանիշնիկովին (1865-1948)։ 1948 թվականի մայիսի 7-ին ԽՍՀՄ նախարարների խորհուրդը որոշել է 1950 թվականին Մոսկվայի Կլիմենտ Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիայի տարածքում կանգնեցնել գիտնականի հուշարձանը[1][2][3]։ Սակայն հուշահամալիրը բացվել է ավելի ուշ` 1973 թվականի օգոստոսի 14-ին։ Նախագծի հեղինակներն են քանդակագործներ Օլգա Վլադիմիրովնա Կվինիխիձեն և Գավրիիլ Ալեքսանդրովիչ Շուլցը, ճարտարապետներ Գ. Գ. Լեբեդևը և Վասիլի Ալեքսանդրովիչ Պետրովը[4][5][6]։ 2011 թվականին հուշարձանին տրվել է մշակութային ժառանգության օբյեկտի կարգավիճակ[7]։

Հուշարձանի հասցեն` ք. Մոսկվա, Պրյանիշնիկովի փողոց, 6։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դմիտրի Պրյանիշնիկովի բրոնզե քանդակը գիտնականին պատկերում է ամբողջ հասակով։ Նրա հագին ամբողջ կոստյում է (բաճկոն, տաբատ և ժիլետ) և վերարկու։ Նրա գլուխը փոքր-ինչ թեքված է դեպի ներքև, դեմքը մտահոգ է, ձախ ձեռքը տաբատի գրպանում է։ Կողքին հացահատիկի հասկերի խուրձ է։ Քանդակը տեղադրված է գրանիտե պատվանդանի վրա, որին փակցված է հուշատախտակ հետևյալ գրությամբ. «Դմիտրի Նիկոլաևիչ Պրյանիշնիկով, 1865-1948»[8][9][10]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Академия наук СССР, 1948, էջ 560
  2. Министерство сельского хозяйства, 1965, էջ 33
  3. Министерство сельского хозяйства и заготовок, 1965, էջ 59
  4. Нарочницкий, 1980
  5. Шокарев, Вострышев, 2018, էջ 702
  6. Хроника художественной жизни, 1975, էջ 382
  7. «Постановление Правительства Москвы № 533-ПП «Об упорядочении деятельности по содержанию произведений монументального искусства»». Официальный портал Мэра и Правительства Москвы. 2011 թ․ նոյեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 15-ին.
  8. Зиновьева, 2014, էջ 289
  9. Кожевников, 1983
  10. Департамент культурного наследия города Москвы (2017). «Прянишников Д. Н.». Узнай Москву. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 15-ին.(չաշխատող հղում)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]