Դմիտրի Խոխլով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դմիտրի Խոխլով
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 22, 1975(1975-12-22)[1] (48 տարեկան)
Ծննդավայր Կրասնոդար, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 189 սանտիմետր
Դիրք հենակետային կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռուսաստան Դինամո (Մոսկվա)
Պատանեկան կարիերա
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ՕՌՄՄՊՄԴ-5 (Կրասնոդար)
Ռուսաստան ԲԿՄԱ (Մոսկվա)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1992 Ռուսաստան ԲԿՄԱ-2 (Մոսկվա) 8 (0)
1993-1996 Ռուսաստան ԲԿՄԱ (Մոսկվա) 62 (15)
1993-1994  Ռուսաստան ԲԿՄԱ 2 (Մոսկվա) 57 (4)
1997 Ռուսաստան Տորպեդո Լուժնիկի 33 (9)
1998-2000 Նիդերլանդներ ՊՍՎ 60 (9)
2000-2003 Իսպանիա Ռեալ Սոսիեդադ 111 (14)
2003-2005 Ռուսաստան Լոկոմոտիվ (Մոսկվա) 68 (11)
2006-2010 Ռուսաստան Դինամո (Մոսկվա) 130 (11)
1992-2010 Ընդհանուր 464 (69)
Ազգային հավաքական
1996-2005 Ռուսաստան Ռուսաստան 53 (6)
Մարզչական կարիերա
2011-2013 Ռուսաստան Դինամո (Մոսկվա) тренер
2012 Ռուսաստան Դինամո-երիտ. (Մոսկվա)
2012 Ռուսաստան Դինամո (Մոսկվա) и. о.
2013-2015 Ռուսաստան Դինամո-երիտ. (Մոսկվա)
2015 Ռուսաստան Կուբան
2017 Ռուսաստան Դինամո-2 (Մոսկվա)
2017 Ռուսաստան Դինամո-երիտ. (Մոսկվա)
2017— Ռուսաստան Դինամո (Մոսկվա)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Դմիտրի Վալերևիչ Խոխլով (ռուս.՝ Дмитрий Валерьевич Хохлов, դեկտեմբերի 22, 1975(1975-12-22)[1], Կրասնոդար, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ և մարզիչ։ Սպորտի վաստակավոր վարպետ (2011), Մոսկվայի «Դինամոյի» գլխավոր մարզիչ։

Խաղացողի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրասնոդարի «Կուբան» ֆուտբոային դպրոցի սան է։ Աչքի է ընկել ֆիզիկական հիանալի տվյալներով, երկու ոտքերի հզոր հարվածներով, դաշտը լավ տեսնելու ունակությամբ։ Դրանից հետո մեկնել է Մոսկվայի ԲԿՄԱ-ի ֆուտբոլային դպրոց։ Ինտերնատի նույն սենյակում ապրել է Վլադիսլավ Ռոդանովի, Ռոման Իրեշչուկի և Դմիտրի Շուկովի հետ միասին[2]։ 1994 թվականին կատարել է իր նորամուտը գլխավոր թիմի կազմում, իսկ մեկ տարի անց խփել է իր առաջին գոլը թիմում՝ գրավելով «Չերնոմորեցի» դարպասը[2]։ 1995 թվականին մոտ է եղել Իսրայելի ակումբներից մեկը տեղափոխվելուն, բայց նախընտրել է մնալ Ռուսաստանում՝ ստանալով 2 հազար դոլար աշխատավարձ[2]։ 1996 թվականի դեկտեմբերին հայտարարել է, որ եթե գլխավոր մարզիչ լեքսանդրԱլեքսաը հեռանա ակումբից, ապա ինքը հավանաբար կգնա նրա հետ[3][4]։

1997 թվականին մարզիչ Տարխանովի և ԲԿՄԱ-ի մի խումբ խաղացողների հետ տեղափոխվել է Մոսկվայի «Տորպեդո»՝ կնքելով պայմանագիր ամսական 4 հազար դոլար աշխատավարձով[2]։

Դմիտրի Խոխլովը «Դինամոյի» կազմում

1997 թվականի ամռանը նախական պայմանագիր է կնքել նիդերլանդական ՊՍՎ ակումբի հետ[5] և մրցաշրջանի ավարտին դարձել է այդ ակումբի խաղացող, որը նախընտրել է Ֆրանսիայից ու Իսպանիայից ստացած առաջարկներից[2]։ Ակումբի կազմում անցկացրած առաջին իսկ խաղում կատարել է սխալ, որի պատճառով հակառակորդ «Վիտես» ակումբի գոլ է խփել և հաշիվը դարձրել ոչ-ոքի՝ 2:2[6]։ Ակումբում խաղացել է երեք մրցաշրջան, բայց Էրիկ Գերետսի՝ գլխավոր մարզիչ դառնալուց հետո կորցրել է իր տեղը հիմնական կազմում։

2000 թվականի հունվարին Խոխլովը տեղափոխվել է «Ռեալ Սոսիեդադ»՝ ակումբի համար ռեկորդային գումարով՝ 4,8 մլն դոլարով։ Դմիտրին նախօրոք ամեն ինչ պարզել է ակումբի վերաբերյալ Նիկիֆորովի ու Վալերի Կարպինի հետ ընկերության շնորհիվ, որոնք այդ ժամանակ խաղում էին այդ թիմում[2]։

2003 թվականին Խոխլովը վերադարձել է Ռուսաստան որպես ազատ գործակալ[7]։ Առաջարկներ է ստացել ԲԿՄԱ-ից, Մոսկվայի «Սպարտակից» և «Լոկոմոտիվից»։ Նախընտրել է ընդունել «երկաթուղայինների» առաջարկը[2], որի կազմում խաղացել է մինչև 2006 թվականը։ Ապա հանդես է եկել Մոսկվայի «Դինամոյում», ուր տեղափոխվել է Յուրի Սյոմինի հրավերով[2]։ 2008 թվականի հուլիսի 13-ին Ռուսաստանի առաջնության 13-րդ տուրի՝ «Լոկոմոտիվի» դեմ խաղում Խոխլովն անցկացրել է իր 400-րդ խաղը Ռուսաստանի, Հոլանդիայի ու Իսպանիայի ազգային առաջնություններում։ Այդ խաղում նա դարձել է գոլի հեղինակ՝ փոխելով խաղի հաշիվը հօգուտ իր թիմի (2:1), և արդյունքում խաղն ավարտվել է հօգուտ «Դինամոյի»՝ 4:2։ 2010 թվականին ավարտել է խաղացողի կարիերան։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրավիրվել է Ռուսաստանի օլիմպիական հավաքական, որի կազմում անցկացրել է 3 հանդիպում, ապա հանդես է եկել երկրի գլխավոր հավաքականում։ Ռուսաստանի ազգային հավաքականում իր նորամուտը կատարել է 1996 թվականի Եվրոպայի առաջնությունում, որտեղ անցկացրել է երկու հանդիպում։ Մասնակցել է 2002 թվականի աշխարհի առաջնությանը (3 խաղ)։ Ռուսաստանի հավաքականի կազմում Խոխլովն անցկացրել է 53 հանդիպում և խփել 6 գոլ։

Մարզչական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դինամո»-երիտ. (Մոսկվա)[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղացողի կարիերան ավարտելուց հետո Դմիտրի Խոխլովը մնացել է Մոսկվայի «Դինամոյում»։ 2012 թվականի հուլիսի 17-ին նշանակվել է երիտասարդական կազմի գլխավոր մարզիչ։ 2012 թվականի օգոստոսի 6-17-ը եղել է «Դինամոյի» գլխավոր մարզչի պաշտոնակատար Սերգեյ Սիլկինի՝ պաշտոնից հեռանալուց մինչև Դան Պետրեսկուի նշանակումը[8][9]։ Ռումինացու գալուց հետո ընդգրկվել է նրա մարզչական շտաբում։ 2013 թվականի հունիսին նշանակվել է երիտասարդական կազմի գլխավոր մարզիչ[10]։ Նրա գլխավորությամբ թիմը դարձել է Ռուսաստանի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր և երկու անգամ՝ չեմպիոն, ինչից հետո Խոխլովը հեռացել է թիմից[11]։ 2017 թվականի հունիսին նորից դարձել է «Դինամոյի» երիտասարդական կազմի գլխավոր մարզիչ։

«Կուան»[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հունիսին գլխավորել է «Կուբանը»[12], երեք ամիս անց՝ սեպտեմբերի 16-ին, հեռացվել է պաշտոնից թիմի ցածր ցուցանիշների պատճառով[13]։

«Դինամո-2» (Մոսկվա)[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հունվարին գլխավորել է «Դինամո-2» (Մոսկվա) ակումբը[14]։ Նրա գլխավորությամբ թիմն զբաղեցրել է չորրորդ տեղը Ռուսաստանի ՊՖԼ-ում։ Մրցաշրջանի ավարտին «Դինամո-2»-ը դադարեցրել է իր գոյությունը ֆինանսական պատճառներով։ Ամբողջ մարզչական շտաբն ու խաղացողների մի մասը տեղափոխվել են երիտասարդական կազմ[15]։

«Դինամո» (Մոսկվա)[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հոկտեմբերի 7-ին Դմիտրի Խոխլովը դարձել է «Դինամոյի» մարզիչ՝ փոխարինելով Յուրի Կալիտվինցևին[16]։ Մոսկվայի «Դինամոն» հայտարարել է Դմիտրի Խոխլովի և նրա ամբողջ շտաբի հետ պայմանագրի երկարաձգման մասին[17]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզչական

Ռուսաստան Դինամո-երիտ. (Մոսկվա)

  • 1st Ռուսաստանի երիտասարդական առաջնության հաղթող (2) – 2013/14, 2014/15
  • 2nd Ռուսաստանի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր – 2012/13

Որպես խաղացող

Անհատական

  • Սպորտի վաստակավոր վարպետ
  • Ընդգրկվել է Ռուսաստանի առաջնության 33 լավագույն ֆուտբոլիստների ցանկում (6) – № 2 (1996, 1997, 2007), № 3 (2004, 2008, 2009)

Ելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Մրցաշրջան Լիգա
Խաղեր Գոլեր
ԲԿՄԱ (Մոսկվա) 1993 1 0
1994 1 0
1995 30 5
1996 30 10
Տորպեդո Լուժնիկի (Մոսկվա) 1997 33 9
ՊՍՎ (Էյնդհովեն) 1997/98 14 1
1998/99 33 5
1999/00 13 3
Ռեալ Սոսիեդադ 1999/00 21 3
2000/01 37 4
2001/02 35 5
2002/03 18 2
Լոկոմոտիվ (Մոսկվա) 2003 14 2
2004 24 6
2005 30 3
Դինամո (Մոսկվա) 2006 25 2
2007 29 4
2008 27 2
2009 29 2
2010 20 1
Ռուսաստանի առաջնություն 293 46
Նիդերլանդների առաջնություն 60 9
Իսպանիայի առաջնություն 111 14
Ընդհանուր կարիերայում 464 69

Մարզչական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Երկիր Աշխատանքի սկիզբ Աշխատանքի ավարտ Արդյունքներ
Խ Հ Ո Պ ԽԳ ԸԳ ԳՏ В %
Դինամո {{{2}}} 6 օգոստոսի, 2012 19 օգոստոսի, 2012 3 1 0 2 6 4 +2 33,33
Կուբան {{{2}}} 10 հունիսի, 2015 16 սեպտեմբերի, 2015 8 0 4 4 4 11 -7 0,00
Դինամո-2 {{{2}}} 10 հունվարի, 2017 30 հունիսի, 2017 26 13 4 9 38 25 +13 50,00
Դինամո (Մոսկվա) {{{2}}} 7 հոկտեմբերի, 2017 23 9 9 5 26 20 +6 39,13
Ընդհանուր 60 23 17 20 74 60 +14 38,33

2018 թվականի օգոստոսի 26-ի տվյալներով

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 «В интернате ЦСКА, бывало, проснёшься среди ночи, а на тебе три таракана сидят…»
  3. ДЛЯ ФУТБОЛИСТОВ ЦСКА СИТУАЦИЯ Я КЛУБЕ МАЛОПОНЯТНА
  4. КОМАНДА ТАРХАНОВА
  5. ЗНАЮ, КЕМ ЗАМЕНИТЬ ХОХЛОВА
  6. ХОХЛОВ ДЕБЮТИРОВАЛ В ГОЛЛАНДИИ
  7. ВСЕГДА ЗНАЛ, ЧТО НАШ «РЕАЛ» СПОСОБЕН НА МНОГОЕ
  8. Сергей Силкин подал заявление об отставке Արխիվացված 2012-08-10 Wayback Machine // fcdynamo.ru
  9. Новым президентом стал Геннадий Соловьев, тренером — Дан Петреску Արխիվացված 2012-08-23 Wayback Machine // fcdynamo.ru
  10. Хохлов возглавил молодёжный состав «Динамо»
  11. Хохлов покинет молодёжную команду «Динамо»
  12. Дмитрий Хохлов «Кубань»
  13. Дмитрий Хохлов покидает «Кубань»
  14. Дмитрий Хохлов возглавил «Динамо-2»
  15. «ФК «Динамо-2» не будет в системе московского клуба по финансовым причинам — Муравьев». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.
  16. Хохлов сменил Калитвинцева
  17. «Источник».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դմիտրի Խոխլով» հոդվածին։