Դմիտրի Խավին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դմիտրի Խավին
Ծնվել էդեկտեմբերի 15, 1948(1948-12-15)
ԾննդավայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 9, 2007(2007-12-09) (58 տարեկան)
Մահվան վայրԲրյուսել, Բելգիա
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
Մասնագիտությունլրագրող

Դմիտրի Խավին (ռուս.՝ Дми́трий Заха́рович Ха́вин, դեկտեմբերի 15, 1948(1948-12-15), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 9, 2007(2007-12-09), Բրյուսել, Բելգիա), խորհրդային և ռուս միջազգային լրագրող, օպերատոր, ՆՏՎ հեռուստաալիքի թղթակից[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դմիտրի Խավինը ծնվել է 1948 թվականի դեկտեմբերի 15-ին, Լենինգրադում։ 1975 թվականին գերազանցությամբ ավարտել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի օպերատորական ֆակուլտետը (հետագայում կարողացել է անել նաև օպերատորական աշխատանք), դրանից հետո աշխատել է պետական հեռուստառադիոընկերությունում։

Լրագրության ասպարեզ է անցել 1970-ական թվականներին[3]։ Լուսաբանել է Տաջիկստանում, Աֆղանստանում և Ավստրալիայում կատարվող իրադարձությունները։ Իր աշխատանքի համար պարգևատրվել է «Մարտական ծառայության համար» մեդալով[4]։

Երկար ժամանակ ղեկավարել է «Ռուսկայա լինիա» գործակալությունը, որը մասնագիտացած է եվրոպական երկրներից ռուսական հեռուստաալիքների համար տեսանյութերի նկարահանումների ուղղությամբ[5]։

1996 թվականի օգոստոսից Խավինն աշխատել է որպես ՆՏՎ հեռուստաալիքի թղթակից[3]։ Մասնագիտացել Է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի գործունեության լուսաբանման գործում[5]։ Բացի այդ, ռեպորտաժներ է նկարահանել նաև ոչ քաղաքական թեմաներով[6]։ Ապրել է Բելգիայի Վաթեռլոո քաղաքում։ Իր սյուժեներից շատերը Խավինն ինքնուրույն նկարահանել է որպես հեռուստաօպերատոր[7]։ Աշխատել է «Այսօր»[8], «Արդյունքներ», «Ֆուտբոլային ակումբ» և «Երկիր և աշխարհ» հեռուստածրագրերի համար։

Մահվանից մի քանի ամիս առաջ բժիշկները Դմիտրիի մոտ քաղցկեղ են հայտնաբերել[9]։ Մահացել է 2007 թվականի դեկտեմբերի 9-ին՝ մինչև իր 59-ամյակը չապրելով ընդամենը մեկ շաբաթ[10]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դմիտրին Զախարիա Խավինի որդին է։ Դմիտրի Խավինն ամուսնացած էր և ուներ երեխաներ ու թոռներ[7]։ Աղջիկը Ալեքսանդրա Խավինան է, տղան` Վլադիսլավ Խավինը։ Թոռները Դմիտրի Կոպցովն ու Դարիա Կոպցովան են։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]