Դմիտրի Դյակով
Դմիտրի Դյակով | |
Կուսակցություն՝ | Եվրոպական սոցիալ-դեմոկրատական կուսակցություն, ԽՄԿԿ և Agrarian Party of Moldova? |
---|---|
Կրթություն՝ | Բելառուսի պետական համալսարան (1974) |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | փետրվարի 10, 1952 (72 տարեկան) |
Ծննդավայր | Կարգապոլե (քաղաքատիպ ավան, Կարգապոլսկի շրջան), Կուրգանի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Մոլդովա |
Պարգևներ | |
Դմիտրի Գեորգիևիչ Դյակով (մոլդ.՝ Dumitru Diacov, փետրվարի 10, 1952, Կարգապոլե (քաղաքատիպ ավան, Կարգապոլսկի շրջան), Կուրգանի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի նախագահ (1998-2001), 2009 թվականից Մոլդովայի դեմոկրատական կուսակցության պատվավոր նախագահ, 2019 թվականից Մոլդովայի Հանրապետության 10-րդ խորհրդարանի պատգամավոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դմիտրի Դյակովը ծնվել է 1952 թվականի փետրվարի 10-ին ՌԽՖՍՀ Կուրգանի մարզի Կարգապոլսկի շրջանի Կարգապոլե գյուղում։ Մոլդովացի գյուղացիների (Բեսարաբիայից ներգաղթածների սերունդ) որդին էր, որոնք 1949 թվականին արտաքսվել էին Սիբիր մոլդովական ԽՍՀ Կոմրատի շրջանի Բաշկալիա գյուղից։ 1956 թվականին ծնողների հետ վերադարձել է Բաշկալիա։
Մասնագիտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1969 թվականին ընդունվել Է Մոսկվայի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժին։ 1971 թվականին տեղափոխվել է Բելառուսի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետ։ 1972 թվականից ԽՄԿԿ անդամ է[1]։
1974 թվականին ավարտել է Բելառուսի Վ. Ի․ Լենինի անվան պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը՝ ստանալով լրագրողի մասնագիտություն։
Մինչև 1977 թվականը աշխատել է որպես Մոլդովայի հեռուստատեսության հաղորդումների գլխավոր խմբագիր։ 1977-1979 թվականներին Մոլդովայի Լենինյան կոմունիստական երիտասարդական միության կենտրոնական կոմիտեում գաղափարական աշխատանքի գծով հրահանգող էր, իսկ 1981-1984 թվականներին՝ Մոլդովայի կոմերիտմիության կենտրոնական կոմիտեի բաժնի վարիչ։
1984 թվականից աշխատել է որպես «Կոմսոմոլսկայա պրավդա» համամիութենական թերթի խմբագիր։ 1986-1988 թվականներին Մոսկվայում ՀԼԿԵՄ Կենտրոնական կոմիտեի քարտուղարության խորհրդական էր։
1988-1989 թվականներին ԽՄԿԿ Կենտկոմի արտաքին կապերի բաժնի խորհրդատու էր, իսկ 1989-1993 թվականներին՝ Բուխարեստում ԻՏԱՐ-ՏԱՍՍ լրատվական գործակալության բաժնի ղեկավարը։
1993 թվականին վերադարձել է Մոլդովայի Հանրապետություն։ Տարվա ընթացքում Ռուսաստանի Դաշնությունում Մոլդովայի Հանրապետության դեսպանատանը որպես խորհրդական և դեպարտամենտի ղեկավար էր։
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1994 թվականին Դմիտրի Դյակովը Մոլդովայի ագրարային-դեմոկրատական կուսակցության ցուցակով ընտրվել է Մոլդովայի խորհրդարան՝ չհանդիսանալով կուսակցության անդամ։
1995[2]-1997 թվականներին[3] Մոլդովայի խորհրդարանի փոխնախագահն էր։ 1998 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո՝ ապրիլի 23-ին, ընտրվել է որպես 13-րդ գումարման մոլդովական խորհրդարանի նախագահ[4]։ Այդ պաշտոնն զբաղեցրել է 2001 թվականի փետրվարի 25-ին, իսկ 2001 թվականի փետրվարի 25-ից մինչև մարտի 20-ը Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի նախագահի պաշտոնակատարն էր՝ մինչև նոր խորհրդարանի ընտրությունները։
1997-2000 թվականներին Դմիտրի Դյակովը «Հանուն ժողովրդավարական և բարգավաճ Մոլդովայի» հասարակական-քաղաքական շարժման նախագահն էր։ 1998 թվականի մարտի 22-ի ընտրություններում նրա կուսակցությունը ստացել է ձայների 18,16%-ը և զբաղեցրել 24-րդ տեղը խորհրդարանում (101-ից)։
2000 թվականից Մոլդովայի դեմոկրատական կուսակցության նախագահն էր։ 2001 թվականի փետրվարի 25-ի խորհրդարանական ընտրություններում Մոլդովայի դեմոկրատական կուսակցությունը ստացել է ձայների 5,02%-ը և չի զբաղեցրել ոչ մի տեղ խորհրդարանում։ 2005 թվականի մարտի 6-ի խորհրդարանական ընտրություններում Մոլդովայի դեմոկրատական կուսակցությունը, ինչպես նաև «Մեր Մոլդովան» դաշինքը և սոցիալ-լիբերալ կուսակցությունը մասնակցել են «Ժողովրդավարական Մոլդովա» դաշինքի կազմում, որը խորհրդարանում ստացել է ձայների 28,53%-ը և զբաղեցրել 34-րդ տեղը։
Ընտրություններից հետո դեմոկրատական կուսակցության պատգամավորներից 8-ը դուրս է եկել «Ժողովրդավարական Մոլդովա» դաշինքից և ստեղծել սեփական կուսակցությունը, որը Մոլդովայի Հանրապետության նախագահական ընտրություններում աջակցել է Վլադիմիր Վորոնինին։
2009 թվականի հունիսին Դյակովը ՄՄՀ նախագահի իր պաշտոնը առաջարկել է Մարիանա Լուպուին։ Ներկայումս նա հանդիսանում է դեմոկրատական կուսակցության պատվավոր նախագահ և խորհրդարանական խմբակցության առաջնորդ։
2019 թվականի փետրվարի 24-ին՝ Մոլդովայի խորհրդարանական ընտրությունների ընթացքում, Չիմիշլիայի թիվ 40 ընտրատարածքից ընտրվել է Մոլդովայի Հանրապետության 10-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր։ Մոլդովայի դեմոկրատական կուսակցության խմբակցության նախագահն է, արտաքին քաղաքականության և եվրոպական ինտեգրման հանձնաժողովի անդամ[5]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հանրապետության շքանշան, 2013 թվականի նոյեմբերի 21[6]
- Պատվո շքանշան, 2007 թվական[7]
Լեզուների իմացություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դմիտրի Դյակովն ազատ տիրապետում է ռումիներեն, ռուսերենին, մասամբ՝ ֆրանսերենին։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մայրը մահացել է երիտասարդ տարիքում՝ 38 տարեկանում[8]։
Դմիտրի Դյակովն ամուսնացել է Տատյանա անունով մի կնոջ հետ[9], ունեն երկու դուստր՝ Նատալյա Ստատին (ամուսնացել է Գաբրիել Ստատիի հետ, ունեցել երեք երեխա) և Օլեսյա Դյակովան[10]։
Նրա եղբայր Իվան Դյակովը մինչև 2015 թվականի նոյեմբերը աշխատել է որպես Քիշնևի դատախազ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Дьяков Думитру
- ↑ Постановление Парламента Республики Молдова № 562 от 22 июля 1995 года «Об избрании заместителя Председателя Парламента»
- ↑ Постановление Парламента Республики Молдова № 1272 от 17 июля 1997 года «О досрочном отзыве заместителя Председателя Парламента»
- ↑ Постановление Парламента Республики Молдова № 4 от 23 апреля 1998 года «Об избрании Председателя Парламента»
- ↑ Дьяков Дмитрий
- ↑ «Думитру Дьяков награжден орденом Республики. 22.11.2013». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 23-ին.
- ↑ «În «epoca Voronin», peste Partidul Comuniştilor a plouat cu ordine şi medalii». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 23-ին.
- ↑ «Иван Дьяков: «Я горжусь своим именем»». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 23-ին.
- ↑ «Dumitru Diacov. Vicepreşedinte fracţiunea PDM». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 23-ին.
- ↑ Семья Дмитрия Дьякова
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Դմիտրի Դյակով կատեգորիայում։ |