Դմիտրի Բոգաև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դմիտրի Բոգաև
Дмитрий Богаев
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հունվարի 24, 1994(1994-01-24)[1] (30 տարեկան)
Ծննդավայր Akhtubinsk, Աստրախանի մարզ, Ռուսաստան
Հասակ 1,75 մետր
Քաշ 64 կիլոգրամ
Դիրք աջ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռուսաստան Զենիթ (ՍՊԲ)
Համար 88
Պատանեկան կարիերա
2013-2015 Ռուսաստան Զենիթ (ՍՊԲ)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2013-2016  Ռուսաստան Զենիթ-2 89 (11)
2015-2016 Ռուսաստան Զենիթ (ՍՊԲ) 5 (0)
2016-2017 Լիտվա Պալանգա 5 (?)
2016-2017  Ռուսաստան Տոսնո 24 (0)
2017-մ.հ. Ռուսաստան Զենիթ (ՍՊԲ) 0 (0)
2017  Ռուսաստան Զենիթ-2 9 (1)
2018  Ռուսաստան ԲՄԱ Խաբարովսկ 1 (0)
2018-մ.հ.  Ռուսաստան Զենիթ-2 11 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Դմիտրի Ալեքսանդրովիչ Բոգաև (ռուս.՝ Дмитрий Александрович Богаев, հունվարի 24, 1994(1994-01-24)[1], Akhtubinsk, Աստրախանի մարզ, Ռուսաստան), ռուս ֆուտբոլիստ, Սանկտ Պետերբուրգի «Զենիթ» ակումբի պաշտպան։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլով զբաղվել սկսել է 10 տարեկանում։ Առաջին մարզիչը եղել է Վալերի Գենադևիչ Զայնուլինը[2]։ Նկատվել է Սանկտ Պետերբուրգի «Զենիթ» ակումբի սելեկցիոներների կողմից և 2011 թվականից սովորել ակումբի ակադեմիայում, 2 անգամ դարձել է Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր, քաղաքի չեմպիոն և գավաթակիր։ Մարզվել է Անվեր Կոնեևի և Դմիտրի Դավիդովի մոտ։ Սկզբում խաղացել է հարձակվողի, 2014 թվականից՝ աջ պաշտպանի դիրքում[3]։

Երիտասարդական առաջնությունում Բոգաևն իր նորամուտը կատարել է 2012 թվականին՝ 3-րդ տուրի՝ «ԲԿՄԱ» ակումբի դեմ խաղում փոխարինելով Ալեքսեյ Պանֆիլովին։ 2013 թվականի օգոստոսից եղել է «Զենիթ-2» ակումբի խաղացող, որը հանդես էր գալիս 2-րդ դիվիզիոնում։ 2005 թվականին Անդրե Վիլլաշ-Բոաշը Բոգաևին վերցրել է հիմնական թիմ, և սեպտեմբերի 23-ին նա կատարել է իր նորամուտը մեկնարկային կազմում Ռուսաստանի գավաթի խաղարկությունում՝ Տվերի «Վոլգա» ակումբի դեմ խաղի 78-րդ րոպեին փոխարինելով Ալեքսանդր Ռյազանցևին։ Դեկտեմբերի 9-ին Չենպիոնների լիգայի խմբային փուլի վեցերորդ՝ «Գենտի» դեմ խաղի 82-րդ րոպեին փոխարինել է Ալեքսանդր Անյուկովին։ Հուլիսի 5-ին հեռացել է ակումբից պայմանագրի ժամկետի ավարտվելու պատճառով[4]։

2016 թվականի օգոստոսի 24-ին մինչև մրցաշրջանի ավարտը Լիտվայի երկրորդ դիվիզիոնի «Պալանգա» ակումբից վարձավճարով տեղափոխվել է ռուսական «Տոսնո»[5], որտեղ հանդես է եկել կիսապաշտպանի դիրքում[6]։ Նույն օրը նա կատարել է իր նորամուտը Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/32 եզրափակչի՝ «Դոլգոպրուդնի» ակումբի դեմ արտագնա խաղում (1:0)։

Հունիսի 15-ին վերադարձել է «Զենիթ»՝ ակումբի հետ կքնելով եռամյա պայմանագիր[7]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Զենիթ-2»
  • ՊՖԼ առաջնությն արծաթե մեդալակիր – 2015 (Արևմուտք տարածաշրջան)
«Զենիթ»
  • Ռուսաստանի գավաթի դափնեկիր – 2016
  • Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր – 2016
«Տոսնո»
  • ՖԱԼ առաջնության արծաթե մեդալակիր – 2016/17

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի մայիսի 20-ի դրությամբ
Ելույթներ Լիգա Գավաթ Եվրոգավաթ Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ռուսաստան Զենիթ Պրեմիեր-Լիգա 2015/16 5 0 1 0 1 0 7 0
  Ռուսաստան Զենիթ-2 ՊՖԼ 2013/14 29 1 0 0 0 0 29 1
2014/15 29 5 0 0 0 0 29 5
ՖԱԼ 2015/16 31 5 0 0 0 0 31 5
Ընդհանուր 89 11 0 0 0 0 89 11
Լիտվա Պալանգա Լիգա 1 2016/17 0 0 0 0 0 0 0 0
  Ռուսաստան Տոսնո ՖԱԼ 2016/17 24 1 4 0 28 1
Ընդհանուր 24 1 4 0 0 0 28 1
Ռուսաստան Զենիթ Պրեմիեր-Լիգա 2017/18 0 0 0 0 0 0 0 0
Ընդհանուր 5 0 1 0 1 0 7 0
Ամբողջ կարիերա 118 12 5 0 1 0 124 12

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Дмитрий Богаев: «После слов Радимова про позор были в шоке, конечно» — Сборная России по футболу». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 29-ին.
  3. ДМИТРИЙ БОГАЕВ: «ПРЕКРАТИЛИ СРАВНИВАТЬ С АЗАРОМ, КОГДА Я СТАЛ ЗАЩИТНИКОМ»
  4. Дмитрий Богаев, Рамиль Шейдаев и Павел Киреенко покидают «Зенит»
  5. «ДМИТРИЙ БОГАЕВ И ПАВЕЛ КИРЕЕНКО — НОВИЧКИ «ТОСНО»!». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 29-ին.
  6. «Футбольный клуб «Тосно» — Игроки». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 29-ին.
  7. Дмитрий Богаев продолжит карьеру в «Зените»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դմիտրի Բոգաև» հոդվածին։