Դիֆերդանգ
Բնակավայր | |||
---|---|---|---|
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մակերես | 22,18 կմ² | ||
ԲԾՄ | 267 մետր | ||
Բնակչություն | ▲29 536 մարդ (հունվարի 1, 2023)[1] | ||
Պաշտոնական կայք | differdange.lu | ||
| |||
Դիֆերդանգ (լյուքս.՝ Déifferdengգերմ.՝ Differdingen), համայնք, որն ունի քաղաքի կարգավիճակ հարավ-արևմտյան Լյուքսեմբուրգում, երկրի մայրաքաղաքից 17 մղոն (27 կմ) հեռավորության վրա։ Այն սահմանակից է Բելգիայի և Ֆրանսիայի հետ և այն տեղակայված է Էշ-սյուր-Ալզետ կոչվող գավառում։ Քանի որ Դիֆերդանգի բնակչությունը հասնում է շուրջ 26,000-ի, այն երկրի երրորդ ամենանմեծ քաղաքն է[2]։ Այն նաև համայնքի ամենամեծ քաղաքն է, և համայնքի կազմի մեջ մտնող այլ քաղաքներն են․ Լասաուվագը, Նիեդերկորնը և Օբերկորնը։
Դիֆերդանգը ինդուստրիալ քաղաք է և Լյուքսեմբուրգում պողպատի արտադրության գլխավոր քաղաքն է, և դրա զարգացման մեծ մասը համընկել է դրա ծաղկմանը։ Այսօր, Դիֆերդանգը դեռևս մնում է կարևոր ինդուստրիալ կենտրոն, ArcelorMittal-ի հետ միասին, որը պողպատի ամենամեծ արտադրողն է աշխարհում, և պահպանում է քաղաքում պողպատի արտադրության իր կարևոր դերը[3]։
Դիֆերդդանգի նշանակալի հուշարձանները ներառում են․ Դիֆերդանգի ծերանոցը, հին Ցիստերցիան աբայությունը (1235 թվական) և Դիֆերդանգի Ամրոցը (1577 թվական), որը տեղակայված է քաղաքի կենտրոնում բլրի վրա, և այժմ գործում է որպես Մայամիի Համալսարանում[4]։ Որպես այդպիսին, Մայամիի Համալսարանի Դոլիբուայի Եվրապական Կենտրոնը, Եվրոպական համալսարի ճյուղն է, որտեղ ուսանողները սովորում են երկրից դուրս։
Դիգերդանգը նաև FC Differdange 03 ֆուտբոլային թիմի օրրանն է։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ցիստերցիան ժամանակաշրջանում[5][խմբագրել | խմբագրել կոդը]

Ցիստերցիան տաճարներն ու աբայությունները ծաղկում էին ամբողջ թափով տասներեքերորդ հարյուրամյակի ընթաքցում և Դիֆերնդանգը չի շեղվել այդ ուղուց։ 1235-ին Ալեքսանդր Սոլյովղը հիմնեց Դիֆերնդանգի աբայությունը, որը նա տրամադրեց Ցիտո միաբանությանը[6]։ Ի սկզբանե, Ցիստերցիան աբայությունը ընդունում էր քույրերի միայն Լյուքսեմբուրգի արիստոկրատիայից։ Ի վերջո, կանայք Ֆրանսիայի Լորեյնի տարածաշրջանից և Լյուքսեմբուրգի ներկայիս Վալոնիա տարածաշրջանում ևս արել են իրենց աղոթքները Դիֆերնդանգում։
1552-ին, աբայությունը թալանդվել է Ֆրանսիացի զինվորների կողմից։ Սակայն, Լյուքսեմբուրգ ֆրանսիական ներխուժման ընթացքում աբայությունը և քաղաքը բազմաթիվ գրոհների և անհաշվելի ոտնձգությունների է ենթարկվել[7]։
ՎԵրջին աբբայուհին Մարի Մադոլեյն Գողսին էր, ով կառավարեց հաստատությունը մինչև 1796-ը։ Նրա մանդատից հետո, միաբանությունը ֆորմալ կերպով լուծարվեց։ Դիֆերդանգի աբայությունը վաճառվեց աճուրդի միջոցով 1797-ին և վերջապես գնվեց Դիֆերդանգի համայնքի կողմից 1929-ին։ 1981-ին Դիֆերդանգի Աբայությունը Լուքսեմբուրգի կառավարության կողմից ֆինանսավորում ստանալուց հետո վերափոխվեց հոսպիտալի և բժշկական կենտրոնի։
Վերածննդի ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]
Դիֆերդանգի Ամրոցը Վերածննդի ժամանակաշրջանից մնացած միակ մշակութային նմուշն է։ Չնայած հայտնի աղբյուրի բացակայությանը, (քանի որ բոլոր ձեռագրերը ոչնչացել են),նշված զինակիրը Վիլհելմ Դիֆերդանգցին էր (1310)։ Այդ ամրոցը հավանաբար Լյուքսեմբուրգում château ոճի առաջին կառույցն է, որը ամբողջովին Վերածննդի ոճով է կառուցված։ Այն ծառայում էր որպես ապրելավայր և ֆոռպոստ։ Դիֆերդանգի սերունդները ոչնչացել են 1400-ին, վերջին ծոռան մահվան հետ միասին։
1552-ին ամորցը ավերիչ հրդեհի ազդեցությանը ենթարկվեց, և այն, ի վերջո վերականգնվել և գրավվել է Իզենբուրգից Աննայի կողմից։
Պողպատե քաղաք[խմբագրել | խմբագրել կոդը]

1830-ից սկսած Լյուքսեմբուրգի պողպատի ինդուստրիան զարգացել է արհեստավորների մակարդակից թևակոխելով արտադրական փուլ։ 1896-ին, Դիֆերնդագում ստեղծվեցին երկու դոմենային վառարաններ, "Société Anonyme des Hauts-Fourneaux de Differdange" անունով։ Հետագայում, ութ այդպիսի վառարաններ կառուցվեցին, թույլ տալով Differdinger" անունով պողպատե հեծաններ ստեղծել[8]։
1907-ի Օգոստոսի 4-ին, Դիֆերդանգը ստացավ քաղաքի իր կարգավիճակը Վիալիամ IV-ի կողմից Լյուքսեմբուրգից։
20-րդ դարի ընթացքում, ինդուստրիալ պայթյունը հասավ իր գագաթնակետին և Դիֆերդանգի բնակչությունը աճեց 1890-ին 4,000-ից հասնելով գրեթե 18,000-ի 1930-ին։
1967-ին, "Société des Hauts-Fourneaux-ը և Aciererie de Differdange-ը" միավորվեցին Բելգիայի և Ֆրանսիայի պողպատի գործարանների հետ ARBED-ը ձևավորելու համար՝ Լյուքսեմբուրգի մեծագույն պողպատային ընկերությունը, որն ուներ բազմաթիվ գործարաններ Դիֆերնդագում։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքը տեղակայված է Շյեր գետի շրջանում, որը լցվում է Միաս գետ, որն իր հերթին Օբերկորնի մեջ է լցվում։
Դեֆերդանգի բարձրությունը կազմում է 293 մետր, իսկ շրջանի ամենաբարձր կետը Koufeld-ն է 427,1 մետր բարձրությամբ։
Համայնքի մեծությունը 2,215 հեկտար է։
Դրա տարածքը սահմանակից է Ֆրանսիային, Մյորթ և Մոզելի դեպարտամենտի միջոցով Լոնգվիլի ավազանում։
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դիֆերդանգը քույր է հետևյալ քաղաքների հետ[9][10]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://download.data.public.lu/resources/registre-national-des-personnes-physiques-rnpp-population-par-commune-population-per-municipality/20230103-142404/01-01-2023-rnrpp-population-commune.xlsx
- ↑ Gouvernement du Grand-Duché de Luxembourg։ «Le portail des statistiques»։ statistiques.public.lu (French)։ Վերցված է հունիսի 10, 2017
- ↑ «Belval and Differdange»։ ArcelorMittal։ Արխիվացված է օրիգինալից սեպտեմբերի 10, 2015-ին։ Վերցված է հունիսի 10, 2017
- ↑ "Schloss Differdingen", Restena. (de) Retrieved 17 March 2011.
- ↑ «Histoire Differdange»։ Newcom.lu (French)։ Արխիվացված է օրիգինալից 2020-02-01-ին։ Վերցված է հունիսի 10, 2017
- ↑ «Abbaye Cistercienne Fontaine Marie»։ petitfute.co.uk։ Վերցված է հունիսի 10, 2017(չաշխատող հղում)
- ↑ L'Abbaye de Differdange et l'histoire de cette bâtisse depuis ses origines jusqu'à nos jours։ Noppeney-Oberkorn, Luxembourg: Government of Luxembourg։ 1982
- ↑ Histoire Differdange: Une ville au fil des temps" Archived 2020-02-01 at the Wayback Machine., Magazine Echo. (fr) Retrieved 17 March 2011.
- ↑ «Ahlen: entdecken & erleben»։ ahlen.de (գերմաներեն)։ Stadt Ahlen։ էջ 20։ Արխիվացված է օրիգինալից 2019-09-03-ին։ Վերցված է 2019-09-03
- ↑ «Oxford names Differdange as Sister City»։ miamistudent.net։ The Miami Student։ Վերցված է 2019-09-03
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիճամփորդն ունի Differdangeին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։ |