Դիտրիխ Բաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դիտրիխ Բաներ
գերմ.՝ Dietrich Bahner senior
Ծնվել էսեպտեմբերի 18, 1913(1913-09-18)[1]
ԾննդավայրՕբերլունգվից, Ցվիկկաու, Սաքսոնիա
Մահացել էմարտի 11, 1987(1987-03-11)[1] (73 տարեկան)
Մահվան վայրԱուգսբուրգ, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[2]
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա
Մասնագիտությունքաղաքական գործիչ և ձեռնարկատեր
ԿուսակցությունԳերմանիայի ազատ ժողովրդավարական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Սպայական շքանշանի խաչ «Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար»

Քրիստիան Էռնստ Դիտրիխ Բաներ (գերմ.՝ Christian Ernst Dietrich Bahner,սեպտեմբերի 18, 1913(1913-09-18)[1], Օբերլունգվից, Ցվիկկաու, Սաքսոնիա - մարտի 11, 1987(1987-03-11)[1], Աուգսբուրգ, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[2]), գերմանացի ձեռնարկատեր և քաղաքական գործիչ, կոշկեղենի Leiser Handelsgesellschaft mbH ընկերության ղեկավար։ 1967-1970 թվականների՝ Ազատ դեմոկրատական կուսակցության բավարիական կազմակերպության նախագահ։ Նա ղեկավարում էր ազգային ազատական ​​փոքր կուսակցությունները։ 1975-1978 թվականներին նա ղեկավարել է աջ պահպանողական քաղաքական նախագիծը գործողությունների համայնք՝ չորրորդ կուսակցություն։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է բուրժուական ընտանիքում։ Էռնստ Բաները՝ Դիտրիխ բաների հայրը, գուլպեղենի կլաստերի խոշոր ձեռնարկատեր էր։ Վիլհելմ Բաները՝ Դիտրիխ Բաների քեռին, կայսերական Գերմանիայում պահպանողական քաղաքական գործիչ էր, Սաքսոնիայի Լանդթագի պատգամավոր։

1933 թվականից Դիտրիխ Բաներն աշխատել է Leiser-Schuhläden կոշիկի խանութների համակարգում, որը պատկանում էր հրեա Կոմերսանտ Յուլիուս Կլաուզներին։  1936 թվականին Կլաուզները նացիստական վարչակարգի կողմից իր սեփականության հարկադիր «արիացումից» խուսափելու համար հայր և որդի Բաներներին ընդգրկել է ձեռնարկության համասեփականատերերի թվում։ Շուտով, նրանցից ստանալով դրամական մասնաբաժին, նա արտագաղթել է Գերմանիայից։ Այդպես Դիտրիխ Բաները դարձավ կոշիկի կլաստերի ձեռնարկատեր։

Բիզնես[խմբագրել | խմբագրել կոդը]

Leiser-ի խանութների մեծ մասը ավերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Դիտրիխ Բաներին հաջողվել է վաճառել մնացած ակտիվները և միլիոնավոր ռայխմարկներ ուսապարկի մեջ տեղափոխելով Սաքսոնիա՝ Բավարիա[3]։ Նա հաստատվել է Աուգսբուրգում, որտեղ կազմակերպեց մետաքսե գուլպաների և կաշվե կոշիկների արտադրություն Wessels GmbH գործարանում։

1947 թվականին Ջուլիուս Կլաուսները ֆինանսական պահանջներ ներկայացրեց՝ «արիացումից» ցանկացած ձեռքբերում անվանելով «ՍՍ գանգստերություն»[4]։ Բաները ստիպված էր վճարել Կլաուսներին վնասի փոխհատուցումը։

Դրանից հետո Բաները հաստատեց Leiser-Werke-ին որպես լիիրավ սեփականատեր։ 1952 թվականին նա ձեռք բերեց Dorndorf Schuhfabrik GmbH & Co, կոշիկի ընկերությունը։ KG, 1960 - HAKO Schuh AG, 1970 թվակապնին գնեց Կլաուսների հետնորդների բաժնետոմսերը։ Առաջացավ Leiser Handelsgesellschaft mbH բիզնես համակարգը, որը ներառում էր կոշկեղեն և տեքստիլ գործվածքներ, քիմմաքրման համակարգ և տարեկան 100 միլիոն մարկով շրջանառություն ունեցող բանկ։

Քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բներների ընտանիքը կապեր էր պահպանում աջ լիբերալ քաղաքական գործիչներ Թեոդոր Հեյսի և Ֆրիդրիխ Նաումանի հետ։ Նրանց ազդեցության տակ Դիտրիխ Բանը 1946 թվականին միացավ ԱԺԿ-ին։ Նա կուսակցական պաշտոններ էր զբաղեցնում Սվաբիայում և Բավարիայում։ 1967 թվականին Բաները դարձավ ԱԺԿ-ի Բավարիայի կազմակերպության ղեկավար։ Նա հետևեց աջակողմյան քաղաքական կուրսին, պահանջեց լիբերալիզմը ստորադասել ազգային շահերին, նա զգուշացրել է մարքսիստական փորձերի դեմ, դատապարտել է գերմանական հողի վրա բռնապետության բոլոր տեսակները (ըստ էության, դա առաջին հերթին վերաբերում էր ԳԴՀ-ին)[5]։

1960-ական թվականների վերջից, Վալտեր Շելի նախագահությամբ, ԱԺԿ-ի քաղաքականությունը ձախ կողմում էր։ Բաների կուսակցական դիրքերը խարխլվեցին,1970 թվականին նա թողեց իր պաշտոնը Բավարիայի կուսակցական կազմակերպությունում։ Ազատական ​​աջակողմյան ներկայացուցիչները, ներառյալ Բաները, դուրս եկան կուսակցությունից և 1971 թվականի հունիսին ստեղծեցին Ազգային ազատական ​​գործողություն (ՀԱԿ)։ Այնուամենայնիվ, սեպտեմբերին նա դուրս եկավ NLA- ից և մի խումբ համախոհների հետ ստեղծեց գերմանական միությունը։

1970-ական թվականների կեսերին Դիտրիխ Բանը քաղաքականորեն զարգանում էր դեպի աջ՝ ազգային լիբերալիզմից մինչ պահպանողականություն։ 1975 թվականի հոկտեմբերի 18-ին նա նախագահում էր Գործողությունների համայնքի չորրորդ կուսակցության (AVP) հիմնադիր ժողովը։ Այս քաղաքական կառույցը համարվում էր ԳԴՀ աջակողմյան ուժերի առաջնորդի՝ ՔՍՄ նախագահի և Բավարիայի կառավարության ղեկավար Ֆրանց Յոզեֆ Շտրաուսի նախագիծ[6]։ Նոր կուսակցության քաղաքականությունը Բաներն ուղղորդեց դեպի ՔՍՄ-ի հետ սերտ համագործակցություն[7]։

Կուսակցության նախագծում Դիտրիխ Բաները ներդրել է 1.8 միլիոն մարկ[8], սակայն AVP-ն ընտրական հաջողության չի հասել։ 1977 թվականից Բաները հեռացավ քաղաքականությունից՝ կենտրոնանալով ձեռներեցության վրա։

Պարգևատրվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Գերագույն շքանշանի սպայական խաչով։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիտրիխ Բաները մահացել է 73 տարեկան հասակում։ Leiser Handelsgesellschaft mbH-ը մինչ 1992 թվականը ղեկավարում էր նրա որդին՝ Քրիստիան Բաները, ով մահացել է դժբախտ պատահարի արդյունքում։ Այնուհետև ընկերության ղեկավարությունն անցել է նրա այրիին՝ Սուսաննա Բաներին և որդուն՝ Թոմաս Բաներին։

2010 թվականից ի վեր ֆինանսական դժվարությունները ընկերությունը հասցրեցին սնանկության եզրին, որից հետո ակտիվները ձեռք բերեց Josef Seibel-ը։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիտրիխ Բաներն ամուսնացած էր, ուներ երեք որդի։ Նրա կինը՝ Սուսաննան, հայտնի գործարար է և պարգևատրվել է Բավարիայի տնտեսական վաստակի մեդալով։ Որդիները՝ Քրիստիանը (մահացել է 1992 թվականին) և Թոմասը, ձեռներեցներ էին։

Դիտրիխ Բաներ կրտսերը` Դիտրիխ Բաների որդին, ԳՔՄ-ի հայտնի քաղաքական գործիչ էր, Արևմտյան Բեռլինի խորհրդարանի և Գերմանիայի Բունդեսթագի անդամ։

Դիտրիխ Բաների թոռը՝ Քեվին Բաները, հայտնի է ավտոդիլեր։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • FDP: Rechte Formation. In: Die Zeit. Nr. 29/1970 vom 17. Juli 1970 (zeit.de).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]