Դիստրիա Կրասնիչի
Դիստրիա Կրասնիչի | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում | ձյուդոիստ |
Երկիր | ![]() |
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 10, 1995[1] (29 տարեկան) |
Ծննդավայր | Պեչ |
Հասակ՝ | 155 սանտիմետր |
Դիստրիա Կրասնիչի (ալբ․՝ Distria Krasniqi, դեկտեմբերի 10, 1995[1], Պեչ), կոսովոցի ձյուդոիստ։ Օլիմպիական խաղերի չեմպիոն մինչև 48 կգ քաշային կարգում, 2021 թվականի Եվրոպայի ճեմպիոն, Եվրոպայի և աշխարհի առաջնությունների մեդալակիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիստրիա Կրասնիչին ծնվել է 1995 թվականին։ Ձյուդոյով զբաղվել սկսել է յոթ տարեկանում իր եղբոր նախաձեռնությամբ[2]։
Եվրոպայի 2018 թվականի առաջնությունում, որն անցկացվել է Իսրայելում, Դիստրիա Կրասնիչին մինչև 52 կգ քաշային կարգում նվաճել է արծաթե մեդալ՝ եզրափակչում զիջելով Ռուսաստանը ներկայացնող Նատալյա Կուզյուտինային։
Տոկիոյում կայացած աշխարհի 2019 թվականի նախաօլիմպիական առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել՝ բրոնզե մեդալի համար գոտեմարտում հաղթելով իսպանացի Լաուրա Մարտինեսին[3]։
2020 թվականի Եվրոպայի առաջնությունում, որն անցկացվել է նոյեմբերին Չեխիայի մայրաքաղաքում, Դիստրիան կարողացել է նվաճել բրոնզե մեդալ[4]։ Քառորդ եզրափակչում պարտվել է Եվրոպայի ապագա չեմպիոնին՝ ֆրանսիացի Շիրին Բուկլիին։
2021 թվականի ապրիլին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում կայացած Եվրոպայի առաջնությունում Դիստրիան մինչև 48 կգ քաշային կարգում կարողացել է հասնել մինչև եզրափակիչ, որտեղ դարձել է մայրցամաքի չեմպիոն։ Ուկրաինացի ձյուդոիստ Դարյա Բելոդեդը, որը պետք է մասնակցեր եզրափակչին, գոտեմարտի դուրս չի եկել[5]։
2021 թվականին ոսկե մեդալ է նվաճել Դոհայում (Քաթար) կայացած Judo World Masters առաջնությունում[6][7]։
Կրասնիչին ներկայացրել է Կոսովոն 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերում, որը նրա համար դարձել է առաջինն իր կարիերայում։ Մրցումների արդյունքում նա ոսկե մեդալ է նվաճել մինչև 48 կգ քաշային կարգում՝ եզրափակիչ գոտեմարտում պարտության մատնելով ճապոնացի Ֆունա Տոնակիին[8][9][10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.olympedia.org/athletes/145054
- ↑ Cowen, Thea (2021 թ․ փետրվարի 6). «KRASNIQI CONTINUES TO CONQUER THE LIGHTWEIGHT CATEGORY». European Judo Union (բրիտանական անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ 2019 World Judo Championships –48 kg results
- ↑ Browne, Ken (2020 թ․ նոյեմբերի 19). «Giuffrida and Safarov shine on Day 1 of the 2020 judo European Championships». Olympic Channel. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ «Дзюдо. ЧЕ-2021. Красники выиграла золото на отказе Белодед». prosportua.com. 2021 թ․ ապրիլի 16. Վերցված է 2021 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ «2021 Judo World Masters». International Judo Federation. Վերցված է 2021 թ․ հունվարի 11-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Gillen, Nancy (2021 թ․ հունվարի 11). «Olympic silver medallist An wins under-66kg contest at IJF World Judo Masters». InsideTheGames.biz. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 11-ին.
- ↑ «Judo-Kosovo's Krasniqi wins first judo gold medal at Tokyo 2020». Reuters. 2021 թ․ հուլիսի 24. Վերցված է 2021 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ «Naohisa Takato claims Japan's 1st Tokyo gold with judo win». Washington Post (ամերիկյան անգլերեն). ISSN 0190-8286. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ «Judo KRASNIQI Distria - Tokyo 2020 Olympics». .. (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 29-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դիստրիա Կրասնիչիի էջը judoinside.com կայքում
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիստրիա Կրասնիչի» հոդվածին։ |
|