Դիոգու Ֆիգեյրաշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Դիոգու Ֆիգեյրաշ
Քաղաքացիությունը Flag of Portugal.svg Պորտուգալիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 1, 1991(1991-07-01) (31 տարեկան) կամ հունվարի 7, 1991(1991-01-07) (32 տարեկան)
Ծննդավայր Վիլա Ֆրանկա դի Շիրա
Հասակ 171 սանտիմետր
Քաշ 62 կիլոգրամ
Դիրք Պաշտպան

Դիոգու Ֆիգեյրաշ (պորտ.՝ Diogo José Rosário Gomes Figueiras, հուլիսի 1, 1991(1991-07-01) կամ հունվարի 7, 1991(1991-01-07), Վիլա Ֆրանկա դի Շիրա), պորտուգալացի ֆուտբոլիստ, պաշտպան։ Հանդես է գալիս իսպանական «Սևիլյայում»։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիգեյրաշը իր կարիերան սկսել է լիսաբոնյան «Բենֆիկայի» ակադեմիայում։ Պրոֆեսիոնալ ֆուտբոլում իր նորամուտը նա նշել է 2010/11 մրցաշրջանում «Պինիլավոնսեի» կազմում Պորտուգալիայի առաջնությունում։

2011 թվականի ամռանը Ֆիգեյրաշը 3-ամյա պայմանագիր է կնքել «Պասուշ դե Ֆերեյրայի» հետ[1]։ Նոր թիմի կազմում Դիոգուն իր նորամուտը նշել է 2011 թվականի օգոստոսի 28-ին՝ «Ֆեյրենսայի» դեմ խաղում։

«Սևիլյա»[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հուլիսի 18-ին Ֆիգեյրաշը տեղափոխվել է իսպանական «Սևիլյա»՝ թիմի հետ կնքելով պայմանագիր մինչ 2017 թվականը[2]։ Իսպանական ակումբի կազմում Ֆիգեյրաշը իր դեբյուտը նշել է 2013 թվականի սեպտեմբերի 28-ին՝ Իսպանիայի առաջնության շրջանակներում կայացած «Ռեալ Սոսիեդադի» դեմ խաղում[3]։

Թիմի կազմում իր առաջին գոլը Դիոգուն խփել է 2014 թվականի մարտի 16-ին՝ «Ռեալ Վալյադոդի» դեմ խաղում։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին Ֆիգեյրաշը հանդես է եկել Պորտուգալիայի Մ20 հավաքականի կազմում։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիա Սևիլյա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Diogo Figueiras: «O Paços abriu as portas ao meu sonho de criança»»։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-28-ին։ Վերցված է 2016-04-10 
  2. «El defensa portugués Diogo Figueiras ficha por el Sevilla»։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-28-ին։ Վերցված է 2016-04-10 
  3. Punto de insatisfacción en Anoeta

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]