Դիմիտր Դոբրովիչ
Դիմիտր Դոբրովիչ | |
---|---|
Ծնվել է | 1816[1] |
Ծննդավայր | Սլիվեն, Բուլղարիա |
Վախճանվել է | մարտի 2, 1905 |
Մահվան վայր | Սլիվեն, Բուլղարիա |
Քաղաքացիություն | Հունաստան և Բուլղարիա |
Կրթություն | Աթենքի գեղարվեստի դպրոց և Սուրբ Ղուկասի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Թեմաներ | գեղանկարչություն[2] |
Ազգականներ | Yordan Pehlivanov? |
Dimitar Dobrovich Վիքիպահեստում |
Դիմիտր Դոբրովիչ (հուն․՝ Δημήτριος Δομβριάδης), (բուլղար․՝ Димитър Георгиев Добрович 1816[1], Սլիվեն, Բուլղարիա - մարտի 2, 1905, Սլիվեն, Բուլղարիա), բուլղարական ծագումով հույն նկարիչ։ Հունական գեղանկարչության Մյունխենյան դպրոցի ներկայացուցիչ։ Որոշ բուլղարական աղբյուրներ Դոբրովիչին ներկայացնում են որպես գեղանկարչական ակադեմիական կրթություն ունեցող առաջին բուլղար նկարիչը[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դոբրովիչը ծնվել է 1816 թվականին Սլիվեն քաղաքում, Օսմանյան կայսրություն, սառցավաճառի և հարուստ անասնապահի դստեր ընտանիքում։ 1830 թվականին Դիմիտրին պապիկի հետ մեկնում է Վալախիա, բնակվում Պլոեշտիում, Բրաիլեում[4]։
1834-1837 թվականներին սովորել է Կոստանդնուպոլսի «Ազգերի մեծ դպրոցում», որն ավարտելուց հետո մեկնել է Հունաստանի թագավորություն, ընդունվել Աթենքի գեղարվեստի դպրոց, որտեղ 1844-1848 թվականներին սովորել է Ֆիլիպոս և Գեորգիս Մարգարիտիսների մոտ։ 1846 թվականին, դեռևս ուսանող տարիքում պարգևատրվել է։ Իր ստեղծագործությունները, մասնավորապես՝ դիմանկարները, ստորագրել է Դիմիտրոս Դոմբրիադիս (հուն․՝ Δημήτριος Δομβριάδης), որն ըստ բուլղարական աղբյուրների Դիմիտրի Դոբրովիչ անվան հելլենական ձևն է։ 1851 թվականին ստացել է հունական թագավոր Օտոն I երկամյա կրթաթոշակ և այլ հույն երիտասարդ նկարիչների հետ մեկնել է ուսանելու Հռոմի գեղարվեստի ակադեմիայում[5]։ Հունաստանի ազգային պատկերասրահի կողմից ներկայացված ամսաթվերը կասկածի տակ են դնում բուլղարական թերթի հրապարակած 1848-1849 թվականներին նկարչի իտալական հեղափոխության մասնակցության մասին փաստը[4]։ 1853 թվականին նկարիչը Հռոմում ավարտել է կրթությունը, 1875 թվականին իր ստեղծագործություններով մասնակցել է համահունական «Օլիմպիա» ցուցահանդեսին։ Ըստ բուլղարական աղբյուրների նկարիչը Սլիվեն է վերադարձել 77 տարեկան հասակում, 1893 թվականին, երբ քաղաքը եղել է բուլղարական իշխանության ներքո։ Մահացել է Սլիվենում 1905 թվականին[3]։
Ստեղծագործություներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աթենքում աշխատելու առաջին շրջանում նկարիչն ստեղծել է սրբապատկերներ հունական ուղղափառ եկեղեցու համար, սակայն շուտով որդեգրել է գեղանկարչության աշխարհիկ պատկերագրումը[3]։
Հունական շրջանի պահպանված աշխատանքներից են՝
- Հույն եպիսկոպոսի դիմանկարը (1842-1843 թթ.)
- Իտալացի նկարիչ Raffaello Ceccoli-ի կնոջ դիմանկարը (1842-1847 թթ., Բուլղարիայի ազգային պատկերասրահ)
- Աղջկա դիմանկար (մոտ. 1850 թ., Բուլղարիայի ազգային պատկերասրահ)
- Հունական եկեղեցական գրող Եվգենիա Բուլգարիսի դիմանկարը
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սլիվենի համայնքային պատկերասրահը կրում է նկարչի անունը։ Բացի Բուլղարիայի ազգային պատկերասրահից, Դիմիտր Դոբրովիչի ստեղծագործություններից գտնվում են նաև Աթենքի ազգային պատկերասրահում[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Faceted Application of Subject Terminology
- ↑ Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 «ДОБРОВИЧ Димитър Георгиев (1816-1905)». Българска енциклопедия А-Я (Bulgarian). БАН, Труд, Сирма. 2002. ISBN 954-8104-08-3. OCLC 163361648.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 4,0 4,1 Симитчиев, Борис Д. (2005 թ․ սեպտեմբերի 20). «Димитър Добрович - Пехливанов» (PDF) (Bulgarian). Сливенско дело. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 30-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «National gallery». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 25-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Μαρίνος Καλλιγάς, Ζωγραφική, γλυπτική, χαρακτική, Ιστορία του Ελληνικού Έθνους, Εκδοτική Αθηνών, τομ. ΙΓ (1977),σελ.535
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիմիտր Դոբրովիչ» հոդվածին։ |
|