Դիմիտրի Դավիդովիչ
Դիմիտրի Դավիդովիչ սերբ.՝ Димитрије Давидовић | |
|---|---|
| Ծնվել է | հոկտեմբերի 23, 1789[1] |
| Ծննդավայր | Զեմուն, Ավստրիական կայսրություն |
| Վախճանվել է | ապրիլի 6, 1838[1] (48 տարեկան) կամ մարտի 24, 1838[2] (48 տարեկան) |
| Վախճանի վայր | Սմեդերեվո, Սերբիայի իշխանություն[2] |
| Մասնագիտություն | դիվանագետ, լրագրող, գրող, պատմաբան և քաղաքական գործիչ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Բուդապեշտի համալսարան |
| Անդամակցություն | Կրակովի գիտական ընկերություն[2] |
Դիմիտրի Դավիդովիչ (սերբ.՝ Димитрије Давидовић, հոկտեմբերի 23, 1789[1], Զեմուն, Ավստրիական կայսրություն - ապրիլի 6, 1838[1] կամ մարտի 24, 1838[2], Սմեդերեվո, Սերբիայի իշխանություն[2][3]), սերբ քաղաքական գործիչ, դիվանագետ, գրող, խմբագիր, լրագրող և հրապարակախոս[4]։
Սերբիայի առաջին սահմանադրության հեղինակն է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիմիտրին ծնվել է 1789 թվականի հոկտեմբերի 23-ին, Սերբիայի Զեմուն քաղաքում։ Կրթությունը ստացել է Բուդապեշտի համալսարանում։ 1812 թվականին նա տեղափոխվել է Վիեննա, որտեղ պաշտպանել է սերբ ժողովրդի շահերը։

Մի քանի տարիների ընթացքում նա հրատարակել է սերբիական առաջին ամսագիրը՝ «Новине сербске» անվանումով։ Միաժամանակ նա հրատարակել է «Զաբավնիկ» ալմանախը (1815 թ.-ից մինչև 1834 թվականը), որտեղ զետեղվել են Դիմիտրի Դավիդովիչի բազմաթիվ հոդվածները, օրինակ, «Սերբ ժողովրդի գործունեությունը և պատմություն»-ը (որպես գիրք լույս է տեսել 1821 թվականին)։
Դիմիտրին մահացել է 1838 թվականի ապրիլի 6-ին, Սերբիայի Սմեդերևո քաղաքում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 5 http://tnk.krakow.pl/czlonkowie/davidovic-dimitrije/
- ↑ Դիմիտրի Դավիդովիչը slglasnik.com կայքում
- ↑ «Կենսագրություն». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 19-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Димитрије Давидовић Արխիվացված 2019-11-17 Wayback Machine (սերբ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիմիտրի Դավիդովիչ» հոդվածին։ |
| ||||||||||||