Դիմիտրիոս Դիամանտակոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Դիմիտրիոս Դիամանտակոս
Dimitrios Diamantákos.jpg
Անձնական տվյալներ
Ազգությունը հույն
Քաղաքացիությունը Flag of Greece.svg Հունաստան
Ծննդյան ամսաթիվ մարտի 5, 1993(1993-03-05)[1][2][3][…] (29 տարեկան)
Ծննդավայր Պիրեյոս, Ատիկա, Հունաստան
Հասակ 185 սանտիմետր
Քաշ 82 կիլոգրամ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Բոխում
Համար 11
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2012-2016 Հունաստան Օլիմպիակոս 8 (2)
2012  Հունաստան Պանիոնիոս 8 (0)
2013  Հունաստան Արիս (Սոլոնիկի) 13 (0)
2013-2014  Հունաստան Էրգոտելիս 25 (9)
2015-2016  Գերմանիա Կարլսռուհե 24 (8)
2016-2017 Գերմանիա Կարլսռուհե 26 (5)
2017— Գերմանիա Բոխում 5 (2)
Ազգային հավաքական
2009-2010 Հունաստան Հունաստան (մինչև 17) 12 (8)
2010-2012 Հունաստան Հունաստան (մինչև 19) 22 (10)
2012-2014 Հունաստան Հունաստան (մինչև 21) 18 (7)
2014— Հունաստան Հունաստան 4 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 25 սեպտեմբերի, 2017:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 11 նոյեմբերի, 2016

Դիմիտրիոս Դիամանտակոս (հունարեն՝ Δημήτρης Διαμαντάκος, մարտի 5, 1993(1993-03-05)[1][2][3][…], Պիրեյոս, Ատիկա, Հունաստան), հույն ֆուտբոլիստ, «Բոխում» ակումբի և Հունաստանի հավաքականի հարձակվող։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիամանտակոսն «Օլիմպիակոս» ակումբի սան է։ 2012 թվականին խաղային պրակտիկա ստանալու համար Դիմիտրիոսը վարձավճարային հիմունքներով տեղափոխվել «Պանիոնիոս» ակումբ։ Սեպտեմբերի 1-ին «Վերիա» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Հունաստանի Սուպերլիգայում[4]։ 2013 թվականի սկզբին վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է Սալոնիկիի «Արիս» ակումբ։ Հունվարի 20-ին կայացած ԱԵԿ ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը նոր թիմում[5]։

2013 թվականի ամռանը Դիմիտրիոսը վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է «Էրգոտելիս» ակումբ։ Սեպտեմբերի 22-ին իր նախկին ակումբի՝ «Պանիոնիոսի» դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը նոր ակումբում[6]։ Հոկտեմբերի 5-ին «Պլատանյաս» ակումբի դեմ հանդիպման ժամանակ Դիամանտակոսը խփել է իր առաջին գոլը «Էրգոտելիսի» կազմում[7]։

2014 թվականի ամռանը Դիմիտրիսը վերադարձել է «Օլիմպիակոս»։ Օգոստոսի 23-ին «Նիկի Վոլոս» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը հարազատ ակումբում[8]։ Այդ հանդիպման ժամանակ Դիմիտրիսը խփել է իր առաջին գոլը «Օլիմպիակոսի» կազմում։ Իր նորամուտային մրցաշրջանում նա դարձել է չեմպիոն և նվաճել է Հունաստանի գավաթը։ 2015 թվականի ամռանը Դիամանտոկոսը վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է գերմանական «Կարլսռուհե» ակումբ[9]։ Հոկտեմբերի 19-ին «Մյունխեն 1860» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Երկրորդ Բունդեսլիգայում[10]։ Հոկտեմբերի 6-ին «Բոխում» ակումբի դեմ հանդիպման ժամանակ Դիմիտրիսը խփել է իր առաջին գոլը «Կարլսռուհեի» կազմում[11]։ 2016 թվականի սկզբին ակումբն «Օլիմպիակոսից» գնել Դիամանտակոսի տրանսֆերը 1 մլն եվրոյով։

2017 թվականի ամռանը Դիմիտրիսը պայմանագիր է կնքել «Բոխում» ակումբի հետ։ Հուլիսի 28-ին «Սանկտ Պաուլի» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը նոր թիմում[12]։ Սեպտեմբերի 10-ին «Դարմշտադտ 98» ակումբի դեմ խաղում Դիամանտակոսը խփել է իր առաջին գոլը «Բոխումի» կազմում[13]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին Դիամանտակոսը Հունաստանի պատանեկան հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի պատանեկան առաջնությանը Ռումինիայում։ Մրցաշարում նա խաղացել է Իռլանդիայի[14] և Չեխիայի[15] պատանեկան հավաքականների դեմ խաղերին։

2012 թվականին Դիմիտրիսը դարձել է Եվրոպայի երիտասարդական առաջնության արծաթե մրցանակակիր Էստոնիայում։ Մրցաշարում նա խաղացել է Անգլիայի [16], Էստոնիայի[17], Պորտուգալիայի[18] և երկու անգամ Իսպանիայի[19][20] երիտասարդական հավաքականների դեմ։ Իսպանացիների և էստոնացիների դեմ խաղերում դարձել է գոլի հեղինակ։

2013 թվականին Հունաստանի երիտասարդական հավաքականի կազմում Դիմիտրիսը մասնակցել է աշխարհի երիտասարդական առաջնությանը Թուրքիայում։ Մրցաշարում նա խաղացել է Մեքսիկայի[21], Մալիի[22], Պարագվայի[23] և Ուզբեկստանի[24] երիտասարդական հավաքականների դեմ։ Պարագվայցիների դեմ հանդիպման ժամանակ Դիամանտակոսը գոլ է խփել։

2014 թվականի սեպտեմբերի 7-ին՝ 2016 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի՝ Ռումինիայի հավաքականի դեմ խաղում Դիմիտրիոսը կատարել է իր նորամուտը Հունաստանի հավաքականում՝ հանդիպման երկրորդ խաղակեսում փոխարինելով Յորգոս Սամարասին[25]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային

Հունաստան «Օլիմպիակոս»

Միջազգային

Հունաստան Հունաստան (մինչև 19)

  • 2nd Եվրոպայի երիտասարդական առաջնություն — 2012

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Base de Datos del Futbol Argentino (իսպ.)
  4. «Վերիա VS. Պանիոնիոս 0:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2012-09-01 
  5. «Արիս Սոլոնիկի VS. ԱԵԿ Աթենք 1:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2013-01-20 
  6. «Էրգոտելիս VS. Պանիոնիոս 1:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2013-09-22 
  7. «Էրգոտելիս VS. Պլատանյաս 3:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2013-10-05 
  8. «Օլիմպիասկոս Պիրեյ VS. Նիկի Վոլոս 3:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2014-08-23 
  9. Holley Christopher (օգոստոսի 6, 2015)։ «Dimitris Diamantakos joins Karlsruher SC on loan»։ Vavel։ Վերցված է դեկտեմբերի 20, 2015 
  10. «Մյունխեն 1860 VS. Կարլսռուհե 0:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-10-19 
  11. «Կարլսռուհե VS. Բոխում 3:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-11-06 
  12. «Բոխում VS. Սանկտ Պաուլի 0:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-07-28 
  13. «Դարմշտադտ 98 VS. Բոխում 1:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-09-10 
  14. «Հունաստան (մինչև 19) VS. Իռլանդիա (մինչև 19) 1:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2011-07-20 
  15. «Չեխիա (մինչև 19) VS. Հունաստան (մինչև 19) 1:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2011-07-26 
  16. «Անգլիա (մինչև 19) VS. Հունաստան (մինչև 19) 1:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2012-07-12 
  17. «Էստոնիա (մինչև 19) VS. Հունաստան (մինչև 19) 1:4» (անգլերեն)։ soccerway.com։ 2012-07-06 
  18. «Պորտուգալիա (մինչև 19) VS. Հունաստան (մինչև 19) 2:3» (անգլերեն)։ soccerway.com։ 2012-07-09 
  19. «Իսպանիա (մինչև 19) VS. Հունաստան (մինչև 19) 1:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2012-07-15 
  20. «Հունաստան (մինչև 19) VS. Իսպանիա (մինչև 19) 1:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2012-07-03 
  21. «Մեքսիկա (մինչև 20) VS. Հունաստան (մինչև 20) 1:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2013-06-22 
  22. «Մալի (մինչև 20) VS. Հունաստան (մինչև 20) 0:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2013-06-25 
  23. «Հունաստան (մինչև 20) VS. Պարագվայ (մինչև 20) 1:3» (անգլերեն)։ soccerway.com։ 2013-07-02 
  24. «Հունաստան (մինչև 20) VS. Ուզբեկստան (մինչև 20) 1:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2013-06-28 
  25. «Հունաստան VS. Ռումինիա 0:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2014-09-07 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]