Դիմա Մասլեննիկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիմա Մասլեննիկով
ռուս.՝ Дмитрий Андреевич Масленников
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 21, 1994(1994-12-21) (29 տարեկան)
ԾննդավայրUst-Katav, Չելյաբինսկի մարզ, Ռուսաստան
Քաղաքացիություն Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՌԴ կառավարությանը կից ֆինանսական համալսարան
Մասնագիտությունվիդեո բլոգեր, երաժիշտ, հեղինակ-կատարող, ռեփեր և հեռուստատեսային դեմք
Պարգևներ և
մրցանակներ
Diamond Play Button
 Dima Maslennikov Վիքիպահեստում

Դիմա Մասլեննիկով (ամբողջական անունը՝ Դմիտրի Անդրեևիչ Մասլեննիկով[1],դեկտեմբերի 21, 1994(1994-12-21), Ust-Katav, Չելյաբինսկի մարզ, Ռուսաստան), ռուս տեսաբլոգեր[2][3][4], երգիչ, հեղինակ-կատարող և ռեստորանի սեփականատեր։ ՅուԹյուբ տեսահոսթինգում հրապարակում է այնպիսի ժանրերում տեսահոլովակներ, ինչպիսիք են լայֆհաքները[2], ուրվականների որսը[4] և էքստրեմալ տեսանյութեր[4], նաև 2019 թվականի աշնանը զբաղվել է «Просто Масло» կոչվող վլոգային ալիքով[5]։ Ներառվել է Ռուսաստանի ՅուԹյուբի ամենահարուստ բլոգերների Թոփ-12 ցանկում[6]։ Ըստ «Չելյաբինսկն այսօր» կայքի՝ Չելյաբինսկի ամենահայտնի բլոգերներից մեկն է[7]։

2021 թվականի հունիսի դրությամբ՝ Դիմա Մասլեննիկովի յություբյան հիմնական ալիքն ունեցել է ավելի քան 10,5 միլիոն բաժանորդ և 1,4 միլիարդ դիտում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն և պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դմիտրի Մասլեննիկովը ծնվել է 1994 թվականի դեկտեմբերի 21-ին Չելյաբինսկի մարզի Ուստ Կատավ քաղաքում։ Ավելի ուշ տեղափոխվել է Մոսկվա։ Ընտանիքը մնացել է Ուրալում։ Ավարտել է մաթեմատիկակական թեքումով մոսկովյան դպրոց։ Ընդունվել է Ռուսաստանի Դաշնության կառավարությանը կից ֆինանսական համալսարան, բայց միևնույն ժամանակ հասկացել, որ դա իրեն չի հետաքրքրում[8]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործունեությունը սկսել է 2014 թվականին, հենց այդ ժամանակ էլ ստեղծել է յություբյան ալիքը[9]։ Որպես ալիքի ձևաչափ ընտրվել է ակնարկները, լայֆհաքները ու միստիկ տեսանյութերը[4]։ Յոթ տարվա ընթացքում հավաքել է ավելի քան 10.5 միլիոն բաժանորդ և 1.4 միլիարդ դիտում։

2020 թվականին ընդգրկվել է Ռուսաստանի ամենաբարձր վարձատրվող բլոգերների ցուցակում, որը կազմել է Forbes-ից Անաստասիա Լյալիկովան։ Բլոգերի տարեկան եկամուտը կազմել է 780000 $[10][11][12]։

Մասնակցություն նախագծերում[խմբագրել | խմբագրել կոդը]

2014–2015[խմբագրել | խմբագրել կոդը]

2014-2015 թվականներին եղել է սեփական «Погнали Шоу» շոուի վարողը, որտեղ կիսվել է լայֆհակներով և բաղադրատոմսերով[3][4]։ Ավելի ուշ, եղել է մեկ այլ՝ «101 գործ» շոուի հաղորդավարը[13]։

2016 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականին Դիմա Մասլեննիկովը թողարկել է նոր նախագիծ՝ «GhostBuster» անվանումով, որտեղ նա այցելում է վախեցնող և խորհրդավոր վայրեր[3][4], օրինակ, Մոսկվայի տարածքում գտնվող Հիվրանսկի հիվանդանոց[4]։

2018 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականին Մասլեննիկովն իր նախագծին մասնակցելու համար հրավիրել է երգիչ Եգոր Կրիդին[14]։

2020 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականին բացել է նոր խորագիր «Экстремальные прятки» անվանումով[15]։

Բիզնես[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հոկտեմբերին Մասլեննիկովը բացել է իր «Այստեղ ինչ-որ մեկն ուտում է՞» ռեստորանը[16][17]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրկնօրինակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ռուսական անվանում Բնօրինակ անվանում Դեր
2016 Տրոլլի Trolls Տապալյոկ

Մասնակցություն հեռուստանախագծերին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2015 — «Պարիր» (Առաջին ալիք)[18]
  • 2017 — «Թող ասեն»[3]
  • 2017 — «Թեման՝ Դիմա Մասլեննիկով» (հեռուստաալիք RU.TV)[19]
  • 2018 — «Ու՞ր է տրամաբանությունը»[20]
  • 2019 — «Հրուշակագործ» (3 եթերաշրջան)[21]
  • 2021 — «Երեկոյան Ուրգանտ»[22]

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես առաջատար կատարող սինգլների ցանկ
Տարի Անվանում Ալբոմներ
2020 «Այստեղ ինչ-որ մեկն ուտում է՞»[23] Ոչ ալբոմային սինգլ
2020 «Ռալի» Ոչ ալբոմային սինգլ

Տեսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Տեսահոլովակ Ռեժիսոր
2017 Կլավա Կոկա «Ես հոգնել եմ» Կատյա Տելեգինա
2017 Կլավա Կոկա «ժամանակ չկա» Կլավա Կոկա
2017 Սկրուջի «Ռուկալիցո» Ալեքսեյ Գոլուբեվ
2019 «Ով ես դու» (Սլեյմի, ST–ի, Գլեբ Կալյուժնիի և Mozee Montana–ի մասնակցությամբ) Հայտնի չէ
2020 Այստեղ ինչ-որ մեկն ուտում է՞ Leila Gus
2020 DAVA-ի մասնակցությամբ Սերյոգայի «Սև բումեր» Ալեքսանդր Ռոմանով
2020 Օլգա Բուզովան DAVA-ի մասնակցությամբ «Փաթիլները» Ալեքսանդր Ռոմանով

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակ Անվանակարգեր Արդյունք Ծանոթագրություններ
2019 Glamour Influencers Awards 2019 #glam_безграниц[24] Հաղթանակ [25]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Индивидуальный Предприниматель Масленников Дмитрий Андреевич».
  2. 2,0 2,1 Алексей Глинкин. ««Я не знаю, что это за хрень!»». Lenta.ru. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 14-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Алексей Глинкин. «Наварился». Lenta.ru. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 14-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 «50 роликов, которые нужно посмотреть, чтобы понять российский ютьюб». Meduza. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 14-ին.
  5.  Просто Масло էջը Յություբ տեսահոսթինգում
  6. «ТОП-12 самых богатых блоггеров Ютуба в России 2018-2019 - Фото Знаменитости» (ռուսերեն). 12 Миллионов Идей. 2018 թ․ օգոստոսի 7. Վերցված է 2020 թ․ մայիսի 6-ին.
  7. «Самые известные блогеры из Челябинской области». Рамблер (ռուսերեն). 28 мая 2020. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  8. Нургалиев, Тимур (2019 թ․ հուլիսի 1). «Дима Масленников: биография, личная жизнь, фото». Nur.kz (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  9.  Дима Масленников էջը Յություբ տեսահոսթինգում
  10. «Forbes составил первый рейтинг самых высокооплачиваемых видеоблогеров в России. Его возглавили создатели шоу «Что было дальше?»». Meduza (ռուսերեն). 2020 թ․ հոկտեմբերի 27. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 17-ին.
  11. «Названы богатейшие блогеры России». Lenta.ru (ռուսերեն). 2020 թ․ հոկտեմբերի 27. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 17-ին.
  12. Анастасия Ляликова (2020 թ․ հոկտեմբերի 27). «Звёзды YouTube: рейтинг блогеров с самыми высокими доходами от рекламы. 9. Дима Масленников». Forbes (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 17-ին.
  13.  Битва БЛЮД - 101 дело №19
  14.  GhostBuster с Егором Кридом - Ночь с призраками?
  15. «Экстремальные прятки — один из самых популярных форматов русскоязычного ютьюба». Meduza. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 14-ին.
  16. ««Первый в России ресторан Доширака»: как посетители отреагировали на обновленное заведение Димы Масленникова?». Информационное агентство "SM News" (ռուսերեն). 2020 թ․ նոյեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 27-ին.
  17.  У Масленникова есть СЫН? | Секретное ОТКРЫТИЕ ШАУРМЫ | Влог #3
  18. «Дмитрий Масленников, г. Москва. Танцуй! Фрагмент выпуска от 21.02.2015». Первый Канал (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 14-ին.
  19.  Тема. Дима Масленников
  20. «Где логика? Мухаметов-Масленников VS Ревенко-Манижа - Найди общее» (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 24-ին.
  21. «Регионы России - Кондитер. Сезон 3». Пятница! (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 24-ին.
  22. Блогер Дима Масленников о начале карьеры и самых страшных съёмках. Вечерний Ургант. 07.06.2021
  23. ««Здесь кто-нибудь есть?»: дебютный сингл и клип блогера Дмитрия Масленникова». Peopletalk (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 14-ին.
  24. «Influencers Awards». Glamour. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 14-ին.
  25. «Glamour Influencers Awards 2019: все победители премии». Glamour. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 14-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիմա Մասլեննիկով» հոդվածին։