Դիլիջան-Սևան թունել
Դիլիջան-Սևան թունել | |
---|---|
Տեսակ | ճանապարհային թունել |
Երկիր | Հայաստան |
Երկարություն | 2257 մետր |
Տրամագիծ | 8 մետր |
Կրում է | ԱԽ83 |
Դիլիջան-Սևան թունել, ավտոմոբիլային թունել Հայաստանում։ Մ 4 ճանապարհով միմյանց է կապում Տավուշի մարզի հարավ-արևմուտքը և Գեղարքունիքի մարզի հյուսիս-արևելքը[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիլիջանի թունելի շինարարությունը սկսվել է 1970 թվականին, բայց 1992 թվականին դադարեցվել է ֆինանսավորման բացակայության պատճառով։ Վերսկսված շինարարությունը ֆինանսավորել է «Լինսի» հիմնադրամը՝ այդ նպատակով հատկացնելով 6,7 միլիոն դոլար։ Թունելի երկարությունը 2257 մետր է, լայնությունը՝ 8 մետր, բարձրությունը՝ 5 մետր։ Թունելի յուրաքանչյուր ծայրում կան հատուկ ծառայություններ, որոնց մարդիկ կարող են դիմել անսարքություն նկատելու դեպքում։
Նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թունելը կարևոր ռազմավարական նշանակություն ունի ՏՐԱՍԵԿԱ ծրագրի իրականացման համար։ Թունելը հնարավորություն է տալիս նաև մի քանի կիլոմետրով կրճատել մինչև հայ-վրացական սահմանը եղած հեռավորությունը՝ օգնելով շրջանցել Սևան-Դիլիջան վտանգավոր լեռնանցքը։