Դիլան Ուիլյամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիլան Ուիլյամ
Ծնվել է20-րդ դար
North Wales, Ուելս, Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունգիտնական
Հաստատություն(ներ)Լոնդոնի համալսարանի քոլեջ
Գործունեության ոլորտկրթություն
Ալմա մատերԲաց համալսարան, Լոնդոնի համալսարան, Altrincham Grammar School for Boys? և London South Bank University?
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր[1] (1993)

Դիլան Էփ Ռիս Ուիլյամ (անգլ.՝ Dylan Ap Rhys Wiliam, 20-րդ դար, North Wales, Ուելս, Միացյալ Թագավորություն), բրիտանացի Կրթության մասնագետ, վաստակավոր պրոֆեսոր, ձևավորող գնահատման համահիմնադիր UCL Կրթության ինստիտուտում (IOE), որը գտնվում է Լոնդոնում։ Ուիլյամն ապրում է Բրեդֆորդ շրջանում (Ֆլորիդայում)[2][3]։

Կրթությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիլյամը կրթությունը ստացել է Քարդիֆի Ուիթչրչ քերականական դպրոցում և Անգլիայի Մեծ Մանչեսթրի[4] Օլթրինչեմ քերականական դպրոցում, որը նախատեսված էր տղաների համար։ Նա շարունակել է իր կրթությունը Դարհեմի համալսարանում ( գիտությունների բակալավրի աստիճան, 1976 թվական), Միացյալ Թագավորությունում հայտնի հետազոտական(OU) Բաց համալսարանում (Արվեստի բակալավրիատ, 1983), Լոնդոնի (LSBU) պոլիտեխնիկական ինստիտուտում (գիտությունների մագիստրոս, 1985 թվական) և Լոնդոնի համալսարանում[4][5] (1993 թվական՝ գիտությունների թեկնածու)։

Հետազոտություններ և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր ուսումնասիրության հիմնական նպատակակետը՝ առանցքը, ուսուցիչների պրոֆեսիոնալ զարգացումն է[6]։ 1998 թվականին Փոլ Բլեքի հետ համահեղինակած գիրքը՝ «Inside the Black Box»[7], որը թարգմանաբար նշանակում է՝ «Սև արկղի ներսում», ձևավորող գնահատականի վերաբերյալ հաջողված բանավեճային գիրք է։ Այն ունեցել է շուրջ 100.000 գրքի օրինակի վաճառք[8]։ Նա իր գաղափարներն ու մտահղացումները ցուցադրել է 2010 թվականին BBC Բրիտանական հեռարձակմամբ վավերագրական հեռուստահաղորդումների ժամանակ։ Հաղորդաշարը կոչվում էր The Classroom Experiment , թարգմանաբար՝ «Դասարանական փորձարկում», որտեղ Հերցվուդ դպրոցի մի դասարանի ներգրավել էին ակտիվորեն մասնակցել հաղորդաշարին՝ օրինակ՝ պատասխանելու հարցերին[9]։ Հետագայում նա ընդլայնել է իր այս մտահղացումները 2011 թվականին հրատարակած իր գրքում «Embedded Formative Assessment », թարգմանաբար՝ «Ներդրված ձևավորող գնահատումը», որտեղ նա նկարագրում է դասարանում արդյունավետ ձևավորող գնահատականի հինգ հիմնական ռազմավարություններ[10]։

Ըստ Գուգլ ակադեմիայի և Սկոպուսի պաշտոնական տվյալների Դիլան Ուիլյամի գիտական հետազոտությունների դիտարկումներից ամենաշատ մեջբերված հրապարակումները վերաբերվում են սովորողների ձևավորող գնահատմանը (AFL)[11][12][13]:

Դիլան Ուիլյամի կարևոր երեք մտքերից[14]։

Սովորողներին տվեք այնպիսի հետադարձ կապ, որը կօգնի ուսումնառությունն առաջ տանել։ Այսինքն՝ տվեք այնպիսի հետադարձ կապ, որը կօգնի սովորողին հստակ հասկանա՝ ինչ կարելի է անել ավելի լավ աշխատանք կատարելու համար։ Դրանից բացի հետադարձ կապն ու գնահատումը դարձրեք մի բան, որը հասկանալու և ընկալելու համար սովորողները պետք է աշխատանք կատարեն։

Տվեք այնպիսի հարցեր ու հարցադրումներ, որոնք ձեզ կօգնեն հասկանալ, թե սովորողներն ինչ են իրոք հասկացել։ Դրա համար կարող եք տալ հայտորոշիչ հարցեր դասի ընթացքում, ինչպես նաև ախտորոշիչ հարցեր, որոնց հնարավոր չի լինի գուշակելով պատասխանել և անհրաժեշտ կլինի ամբողջ գործընթացը իրոք հասկացած լինել։ Ըստ դրա՝ կարող եք ձեր հետագա դասավանդումը հարմարեցնել սովորողների կարիքներին։

Սովորողներին դիտարկեք որպես իրար ուսումնառության ռեսուրս և իրենք իրենց ուսումնառության տեր։ Դա նշանակում է, որ սովորողները կարող են իրար հետ աշխատել՝ իրար առաջ տանելու համար։ Դրանից բացի անհատները կարող են դառնալ իրենց ուսումնառության տերը՝ տարբեր գործիքների միջոցով, որոնք թույլ կտան տեսնել իրենց առաջընթացն ու նախագծել հետագա աշխատանքը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://catalogue.libraries.london.ac.uk/record=b1619679
  2. «Dylan Wiliam (@dylanwiliam) | Twitter». Twitter. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
  3. «Dylan Wiliam – OUCEA». University of Oxford. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
  4. 4,0 4,1 Wiliam, Dylan (2017). «Dylan Wiliam Biography». dylanwiliam.org. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 1-ին.
  5. Wiliam, Dylan Ap Rhys (1993). Technical issues in the development and implementation of a system of criterion-referenced age-independent levels of attainment in the National Curriculum of England and Wales. london.ac.uk (PhD thesis). University of London. OCLC 940340322.
  6. Emeritus Professor Dylan Wiliam, UCL Institute of Education, 2015, Արխիվացված է օրիգինալից 4 March 2016-ին
  7. Black, Paul; Wiliam, Dylan (2015). Inside the black box: raising standards through classroom assessment (English). ISBN 9781941112526. OCLC 930893804.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. Wilby, Peter (2011 թ․ հունվարի 18). «Teaching guru is optimistic about education». The Guardian.
  9. Gilbert, Gerard (23 September 2010), «The six secrets of a happy classroom», The Independent
  10. «Embedded Formative Assessment». Solution Tree. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
  11. Black, Paul; Wiliam, Dylan (2006). «Assessment and Classroom Learning». Assessment in Education: Principles, Policy & Practice. 5 (1): 7–74. doi:10.1080/0969595980050102. ISSN 0969-594X.
  12. Black, Paul; Harrison, Christine; Lee, Clare; Marshall, Bethan; Wiliam, Dylan (2004). «Working inside the Black Box: Assessment for Learning in the Classroom». Phi Delta Kappan. 86 (1): 8–21. doi:10.1177/003172170408600105. ISSN 0031-7217.
  13. Black, Paul; Wiliam, Dylan (2010). «Inside the Black Box: Raising Standards through Classroom Assessment». Phi Delta Kappan. 92 (1): 81–90. CiteSeerX 10.1.1.559.4181. doi:10.1177/003172171009200119. ISSN 0031-7217.
  14. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 8-ին.