Դիեսիոչո դե Խուլիո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Դիեսիոչո դե Խուլիո
ԵրկիրՈւրուգվայ Ուրուգվայ
ԲԾՄ13 մետր
Բնակչություն977 մարդ
Ժամային գոտիUTC−3
Փոստային դասիչ27101
Դիեսիոչո դե Խուլիո (Ուրուգվայ)##
Դիեսիոչո դե Խուլիո (Ուրուգվայ)

Դիեսիոչո դե Խուլիո կամ 18 դե Խուլիո (իսպաներեն՝ Dieciocho de Julio կամ 18 de Julio, իսպաներենից թարգմանած՝ նշանակում է «Հուլիսի 18»), փոքր քաղաք Ուրուգվայի հարավարևելյան մասում՝ Ռոչա դեպարտամենտում։ Մոտակա համեմատաբար խոշոր բնակավայրից՝ Չույ քաղաքից գտնվում է 9 կիլոմետր հեռավորության վրա (դեպի արևմուտք ուղղությամբ)։ Քաղաքի արևելյան ծայրամասում տեղակայված է Սան Միգել բերդը, որը կառուցել են պորտուգալացիները 1737 թվականին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սան Միգել» անվանումը կրող բնակավայրը 1909 թվականի հունիսի 12-ին ստացել է Pueblo-ի (գյուղի) կարգավիճակ և վերանվանվել «Դիեսիոչո դե Խուլիո»[1]։ 1961 թվականի հունիսի 20-ին բնակավայրի կարգավիճակը բարձրացվել է, հասցվել Villa-ի (փոքր քաղաքի) աստիճանի[2]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի մարդահամարի տվյալներով Դիեսիոչո դե Խուլիոն ունեցել է 977 բնակիչ[3]։

Տարին Բնակչությունը
1963 749
1975 743
1985 872
1996 1,139
2004 1,191
2011 977

Աղբյուրը՝ Instituto Nacional de Estadística de Uruguay[1]

Սան Միգել բերդում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Statistics of urban localities (1963–2004)» (PDF). INE. 2012. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 5-ին.
  2. «LEY N° 12.876». República Oriental del Uruguay, Poder Legislativo. 1961. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 5-ին.
  3. «Censos 2011 Rocha (needs flash plugin)». INE. 2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 30-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիեսիոչո դե Խուլիո» հոդվածին։