Դիեգո Կապել
| Դիեգո Կապել | |
|---|---|
| Անձնական տեղեկություն | |
| Սեռ՝ | արական |
| Մասնագիտացում | ֆուտբոլիստ |
| Երկիր | |
| Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 16, 1988[1][2][3][…] (38 տարեկան) |
| Ծննդավայր | Ալբոքս, Ալմերիա, Անդալուզիա, Իսպանիա |
| Ակումբ | Sevilla Atlético?, Սպորտինգ Լիսաբոն, Սևիլյա ՖԱ, Ջենոա, Spain national under-16 association football team?, Spain national under-17 association football team?, Իսպանիայի ֆուտբոլի պատանեկան հավաքական (մինչև 19 տարեկան), Spain national under-20 football team?, Spain national under-21 association football team?, Spain national under-23 football team?, Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքական և Բարսելոնա ՖԱ |
| Հասակ՝ | 173 սանտիմետր |
| Քաշ | 67 կգ |
Դիեգո Անխել Կապել Տրինիդադ (իսպ.՝ Diego Ángel Capel Trinidad, испанское произношение [ˈdjeɣo kaˈpel], փետրվարի 16, 1988[1][2][3][…], Ալբոքս, Ալմերիա, Անդալուզիա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան:
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձախ եզրային խաղացողը սկսել է խաղալ Իսպանիայի հարավում գտնվող «Օլուլա դել Ռիո» փոքրիկ քաղաքի մանկական թիմում: Արդեն այն ժամանակ նա զգալիորեն աչքի էր ընկնում իր հասակակիցների շրջանում ֆուտբոլային տաղանդով։ 12 տարեկանում նա հրավիրվել է «Բարսելոնայի» մանկական ակադեմիա, սակայն ընտանիքից բաժանվելն ու հոգեբանական խնդիրները ստիպել են նրան վերադառնալ տուն: Դիեգոն վերադարձավ հարազատ թիմ, սակայն շատ շուտով տեղափոխվեց «Ալմերիայի» ակադեմիա, իսկ հետո հայտնվեց «Սևիլիայում»: Կապլան իր նորամուտը «Սևիլիայի» առաջին թիմում նշել է արդեն 16 տարեկանում՝ 3 րոպե խաղալով Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ խաղում: 2005/06 մրցաշրջանում նա խաղադաշտում հայտնվել է չորս անգամ, իսկ հիմնական կազմի լիիրավ ֆուտբոլիստ է դարձել 2007/08 մրցաշրջանում Անտոնիո Պուերտայի մահվան կապակցությամբ։ 2008 թվականի փետրվարի 9-ին Կապելն իր հաշվին գրանցեց նաև առաջին գոլը Իսպանիայի առաջնությունում «Բարսելոնայի» դեմ խաղում։ Հունիսին «Տոտտենհեմ Հոտսպուրը» ֆուտբոլիստի համար առաջարկել էր 12,5 միլիոն ֆունտ ստերլինգ, սակայն ակումբի ղեկավարությունը մերժել էր անգլիացիներին: Դրանից հետո հետաքրքրություն ցուցաբերեց «Ռեալը», որը Կապելին դիտարկում էր որպես Ռոբինյոյին փոխարինող, սակայն տրանսֆերը չկայացավ:
2009/10 մրցաշրջանում հիմնական կազմում տեղը զիջել է արգենտինացի Դիեգո Պերոտին, սակայն հայտնվել է 29 խաղում և խփել մեկ գնդակ՝ «Ռասինգի» դարպասը: Բացի այդ, 2010 թվականի մայիսի 19-ին բացեց հաշիվը գավաթի եզրափակչում «Ատլետիկո Մադրիդի» դեմ, որտեղ «Սևիլիան» հասավ 2-0 հաղթանակի։
2011 թվականի հուլիսի 22-ին հինգ տարի ժամկետով պայմանագիր է կնքել պորտուգալական «Սպորտինգ» (Լիսաբոն) ակումբի հետ[4][5][6]։ Նրա ընկերների տեղեկություններով՝ Դիեգոյի աշխատավարձը տարեկան 1 միլիոն եվրոյից («Սևիլիայում») աճել է մինչև 2 միլիոն եվրո «Սպորտինգում»: Նոր թիմում նորամուտը նշել է հուլիսի 30-ին՝ խաղալով «Վալենսիայի» հետ հանդիպման երկրորդ խաղակեսը, որն ավարտվեց 0-3 պարտությամբ։ Առաջին գոլը խփել է 2011 թվականի հոկտեմբերի 2-ին «Վիտորիայի» դարպասը։
2012 թվականի ապրիլի 19-ին խփեց մրցաշրջանի 7-րդ գնդակը, որը թույլ տվեց «Սպորտինգին» Եվրոպա լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում հաղթել «Ատլետիկին»։
2023 թվականի հոկտեմբերի 24-ին հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին[7]։
Միջազգային
[խմբագրել | խմբագրել կոդը]Կապալը խաղացել է Իսպանիայի երիտասարդական հավաքականում 2007 թվականի աշխարհի 2007 թվականի առաջնությունում, իսկ 2008 թվականի օգոստոսի 20-ին իր նորամուտը նշել է գլխավոր հավաքականում Դանիայի դեմ ընկերական խաղում։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Սևիլյա»
- Իսպանիայի գավաթակիր՝ 2007, 2010
- Իսպանիայի սուպերգավաթակիր՝ 2007
- ՈՒԵՖԱ-ի գավաթակիր՝ 2006, 2007
- ՈՒԵՖԱ սուպեր գավաթակիր՝ 2006
- «Անդերլեխտ»
- Բելգիայի չեմպիոն՝ 2017.
- Իսպանիայի Հավաքական
- Եվրոպայի մինչև 19 տարեկանների չեմպիոն՝ 2006
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- 1 2 FBref.com
- 1 2 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ «Капель подписал пятилетний контракт с лиссабонским "Спортингом"». Чемпионат.com. 2011 թ․ հուլիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «Diego Capel é reforço por 5 anos» (պորտուգալերեն). Site oficial do Sporting Clube de Portugal. 2011 թ․ հուլիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «Diego Capel: "O "leão" vai voltar a rugir"» (պորտուգալերեն). Site oficial do Sporting Clube de Portugal. 2011 թ․ հուլիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ Rodríguez, Ángel (2023 թ․ հոկտեմբերի 24). «Diego Capel anuncia su retirada» (իսպաներեն). Marca. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 25-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальный сайт Արխիվացված 2012-01-19 Wayback Machine(իսպ.)