Jump to content

Դիդո Սոտիրիու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիդո Սոտիրիու
հուն․՝ Διδώ Σωτηρίου
Ծնվել էփետրվարի 18, 1909(1909-02-18)
ԾննդավայրԱյդին, Թուրքիա
Վախճանվել էսեպտեմբերի 23, 2004(2004-09-23)[1][2] (95 տարեկան)
Վախճանի վայրԱթենք, Հունաստան
Մասնագիտությունգրող, լրագրող և դրամատուրգ
Քաղաքացիություն Հունաստան
ԱնդամակցությունՀույն գրողների միություն և ԷԱՄ
ԿուսակցությունՀունաստանի կոմունիստական կուսակցություն
ԱշխատավայրArt Review?, I Avgi?, Rizospastis? և Gynaika?
Պարգևներ
Gold Cross of the Order of Honour
Изображение автографа

Դիդո Սոտիրիու (հուն․՝ Διδώ Σωτηρίου, փետրվարի 18, 1909(1909-02-18), Այդին, Թուրքիա - սեպտեմբերի 23, 2004(2004-09-23)[1][2], Աթենք, Հունաստան), 20-րդ դարի հույն գրող, որի ստեղծագործությունները նվիրված են հիմնականում «փոքրասիական ողբերգությանը»։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիդո Սոտիրիուն ծնվել է 1909 թվականի փետրվարի 18-ին Թուրքիայի արևմուտքում գտնվող Այդին քաղաքում՝ հույների ընտանիքում։ 1919 թվականին ընտանիքը տեղափոխվել է Իզմիր։ Սակայն, այսպես կոչված, «փոքրասիական ողբերգությունից» հետո ընտանիքն ստիպված է եղել փախչել Պիրեյ, այնուհետև բնակություն է հաստատել Աթենքում, որտեղ Դիդո Սոտիրիուն անցկացրել է իր հետագա ողջ կյանքը։

Դիդո Սոտիրուն սովորել է Սորբոնի համալսարանում։ 1936 թվականին նա սկսել է աշխատել որպես լրագրող, 1944 թվականին դարձել է «Ριζοσπάστης» ամսագրի գլխավոր խմբագիր[3]։ Փարիզ կատարած ուղևորության ժամանակ Դիդո Սոտիրիուն ծանոթացել է շատ գրողների հետ ու մտերմացել է Լուի Արագոնի հետ։ Վերադառնալով Հունաստան՝ նա սկսել է գրել այն իրադարձությունների մասին, որոնք վերապրել է ինքը հույն-թուրքական պատերազմի ավարտից ու Հունաստանի ու Թուրքիայի միջև բնակչության պարտադիր փոխանակման կազմակերպումից հետ։

1959 թվականին լույս է տեսել Դիդո Սոտիրիուի առաջին վեպը, իսկ 1962 թվականին հրատարակվել է «Ματωμένα χώματα» (Արյունոտ հողեր) վեպը, որ դարձել է նրա ամենամեծ հաջողությունն ու ամբողջ աշխարհում հրատարակվել ավելի քան 250 հազար տպաքանակով։ Քաղաքացիական պատերազմից հետո Սոտիրիուն շարունակել է աշխատել որպես կանանց ամսագրի գլխավոր խմբագիր և միաժամանակ գրել է արտաքին քաղաքականությանը վերաբերող վերլուծություններ հունական տարբեր պարբերականների համար։

Ակտիվ ստեղծագործական գործունեության տարիներին Դիդո Սոտիրիուն արժանացել է մի շարք ազգային մրցանակների գրականության ու լրագրության բնագավառում, իսկ 2001 թվականին Հույն գրողների միությունը սահմանել է մրցանակ ի պատիվ Դիդո Սոտիրիուի։ Այն շնորհվում է ինչպես հույն, այնպես էլ արտասահմանցի հեղինակներին, ովքեր գրում են ժողովուրդների միջև առկա մշակութային կապերի մասին։

Դիդո Սոտիրիուն մահացել է 95 տարեկանում թոքերի բորբոքումից։ Հունաստանի վարչապետ Կոստաս Կարամանլիսն իր ուղերձում նշել է[4].

Դիդո Սոտիրիուն՝ մեր ժամանակաշրջանի ամենանշանակալի գրողներից մեկը, գրել է այն մասին, թե ինչպես է ապրել՝ համեստ, հասարակական մեծ գիտակցությամբ։ Իր անկրկնելի ոճով նա միշտ հումանիստական տեսանկյունից արծարծել է ժամանակակից Հունաստանի պատմության ամենաբարդ էջերը...

Հիմնական երկեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Οι νεκροί περιμένουν (1959)
  • Ηλέκτρα (1961)
  • Ματωμένα χώματα (1962)
  • Η Μικρασιάτικη Καταστροφή και η στρατηγική του ιμπεριαλισμού στην Ανατολική Μεσόγειο(1975)
  • Εντολή (1976)
  • Μέσα στις φλόγες (1978)
  • Επισκέπτες (1979)
  • Κατεδαφιζόμεθα (1982)
  • Θέατρο (1995)

Դիդո Սոտիրիուի մրցանակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամեն տարի Հույն գրողների միությունը շնորհում է «Դիդո Սոտիրիուի անվան մրցանակ» հույն կամ արտասահմանցի գրողներին, որոնք իրենց աշխատանքով նպաստել են հունական գրականության ներկայացմանն արտասահմանում։ 2014 թվականին մրցանակն ստացել է իսպանացի էսսեիստ ու թարգմանիչ Պեդրո Բադենասը[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Babelio (ֆր.) — 2007.
  2. 2,0 2,1 2,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. Умерла известная греческая писательница Дидо Сотириу Արխիվացված 2016-03-04 Wayback Machine, 29(16).09.04 — Салоники
  4. «Умерла известная греческая писательница Дидо Сотириу». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 24-ին.
  5. http://www.naftemporiki.gr/story/852262/brabeio-dido-sotiriou-ston-pedro-mpadenas-de-la-penia

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Николау Н. Г. Короткий словарь новогреческой литературы. — М.: Книжный дом «Либроком», 2010. — 296 с. — ISBN 978-5-397-01373-4