Դիանա Հարությունովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիանա Հարությունովա
Ծնվել էմայիսի 24, 1988(1988-05-24) (35 տարեկան)
ԾննդավայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ուկրաինա
Մասնագիտությունշախմատիստ

Դիանա Արտուրովնա Հարությունովա , (ուկրաիներեն՝ Діа́на Арту́рівна Арутю́нова, մայիսի 24, 1988(1988-05-24), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ)), հայազգի[1] ուկրաինացի շախմատիստուհի, Ուկրաինայի սպորտի վարպետ, կանանց գրոսմայստեր, Ուկրաինայի առաջնության բրոնզե մեդալակիր (2007)[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շախմատով զբաղվել է 7 տարեկանիւց։ Առաջին մարզիչները եղել են Ալեքսանդր Ալեքսիկովը և Վլադիմիր Ռետինսկին։ Դիանան ներկայացրելէ Սիմֆերոպոլ քաղաքը։ 10 տարեկանից նա մասնակցել է մանկապատանեկան շախմատի մրցումների, բազմաթիվ անգամ դարձել է Ուկրաինայի առաջնությունների մրցանակակիր։ 2000 թվականին մինչև 12 տարեկան աղջիկների շրջանում նա դարձել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ 2005 թվականին ստացել է կանանց միջազգային գրոսմայստերի կոչում[3]։ Շախմատիստուհու ամենաբարձր վարկանիշը եղել է 2373՝ 2004 թվականի ապրիլին։

2006 և 2007 թվականներին եղել է մինչև 20 տարեկան աղջիկների Ուկրաինայի չեմպիոն[4]։ 2006 թվականին մեծահասակների շրջանում հաղթող է ճանաչվել «Գալիչինա-2006» մրցաշարում, որին մասնակցել է 74 շախմատիստ[5]։

2002, 2004, 2006 թվականներին մասնակցել է մեծահասակների Ուկրաինայի առաջնություններին[6][7][8], 2003 թվականին՝ Ուկրաինայի տղամարդկանց առաջնությանը։

2008 թվականին Ուկրաինայի հավաքականի կազմում «Համաշխարհային ինտելեկտուալ խաղերի» ընթացքում արագ շախմատի մրցաշարում Դիանայի թիմը գրավել է երկրորդ տեղը՝ եզրափակչում պարտվելով Չինաստանի ազգային հավաքականին[9]։ 2010 թվականին Երևանում տեղի ունեցած Շախմատի համահայկական օլիմպիադայի ընթացքում Դիանան զբաղեցրել է առաջին տեղը[10]։

Կարճ դադարից հետո, 2015 թվականին վերսկսել իր մարզական կարիերան․ մասնակցել է «Chess Ladies Vienna 2015» մրցաշարին, ներկայացրել է Ուկրաինան և Բադենի շախմատային ակումբը[11]։

Սովորել է Վ. Ի. Վերնադսկու անվան Տավրիչեսկի անվան ազգային համալսարանում։ 2013 թվականին եղել է Կիևում կայացած SBERBANK OPE շախմատի միջազգային մրցաշարի կազմկոմիտեի նախագահը[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Դ. Հարությունովա. «Ես առաջին անգամ եմ խաղացել նմանօրինակ մրցաշարում, որի բոլոր մասնակիցները իմ հայրենակիցներն են»». armenpress.am. Վերցված է 2021 թ․ մարտի 15-ին.
  2. Новости Крыма Лучшие спортсмены города будут получать стипендии Симферопольского горсовета.
  3. НОМИНАНТАМ — ПРИЗЫ. Крымские известия. № 20, 02.02.2006(չաշխատող հղում)
  4. Арутюнова Диана. chesspage.kiev.ua
  5. ШАХМАТНАЯ КОРОЛЕВА ДИАНА. Крымские известия. № 40, 02.03.2006(չաշխատող հղում)
  6. Чемпіонат України-2006 серед жінок: суперфінал на славу вдався
  7. «Diana Arutyunova's Success». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 7-ին.
  8. Армянская шахматистка завоевала титул чемпионки Украины по шахматам
  9. Всесвітні інтелектуальні ігри. «Змагання інтелектів» — у світовому масштабі
  10. «U.G.A.B. Montevideo - Uruguay». web.archive.org. 2015 թ․ ապրիլի 13. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 16-ին.
  11. «Сергей Карякин — победитель международного турнира SBERBANK OPEN». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 16-ին.
  12. Chess Ladies Vienna 2015

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]