Jump to content

Դժնիկ մանրապտուղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դժնիկ մանրապտուղ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Վարդածաղկավորներ (Rosales)
Ընտանիք Դժնիկազգիներ (Rhamnaceae)
Ցեղ Դժնիկ (Rhamnus)
Տեսակ Դժնիկ մանրապտուղ (R. microcarpa)
Միջազգային անվանում
Rhamnus microcarpa

Դժնիկ մանրապտուղ (լատին․՝ Rhamnus microcarpa), դժնիկազգիներ ընտանիքի, դժնիկ ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետնատարած և խիտ ճյուղավորված, ցածրաճ տերևաթափ թուփ է, մինչև 30 սմ բարձրությամբ կոշտուկավոր, մոխրավուն կամ մուգ դարչնագույն ճյուղերով և մերկ կամ կարճ մազմզուկապատ ընձյուղներով։ Տերևները հավաքված են կարճացած ընձյուղների վրա, լայն էլիպսաձև են կամ ձվաձև, երբեմն՝ գրեթե կլոր, 3-5 սմ երկարությամբ և 2-3 սմ լայնությամբ, մանր ատամնասղոցաեզր, վերևի կողմից անփայլ, կանաչավուն, ներքևի կողմից դեղնավուն կամ ոսկեգույն, փայլուն, երբեմն կապտավուն, մերկ։ Ծաղիկները լայն զանգականման են, մանր, 2-5 մմ երկարությամբ, աննշան, դեղնականաչավուն։ Պտուղը հակառակ ձվաձև է, մոտ 4 մմ երկարությամբ, չոր, մուգ գորշավուն։ Ծաղկում է մայիսի վերջին, հունիսին, պտուղները հասունանում են հուլիս-սեպտեմբեր ամիսներին։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Կովկասում և Փոքր Ասիայում։ Հայաստանի սահմաններում հանդիպում է Թումանյանի, Գուգարքի շրջաններում, Սևանի ավազանում, մերձալպյան և ալպյան գոտիներում, հաճախ չոր, քարքարոտ, արևոտ լանջերում, ժայռերի ճեղքերում, կիրճերի պատերին ու քարաժայռերին։ Աչքի է ընկնում մեծ դիմացկունությամբ, ցրտադիմացկուն է, երաշտադիմացկուն, լուսասեր (կարող է աճել նաև ստվերում), պահանջկոտ չէ հողի նկատմամբ։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարելի է օգտագործել քարապարտեզներում, ալպինարիաներում, ծաղկապարտեզային ձևավորումներում։ Էկոլոգիական խումբը' XI: Մշակության հավանական շրջանները՝ 1։ [1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 204։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դժնիկ մանրապտուղ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դժնիկ մանրապտուղ» հոդվածին։