Դժնիկ իմերեթական
Արտաքին տեսք
Դժնիկ իմերեցյան | |
Դժնիկ իմերեցյան | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Վարդածաղկավորներ (Rosales) |
Ընտանիք | Դժնիկազգիներ (Rhamnaceae) |
Ցեղ | Դժնիկ (Rhamnus) |
Տեսակ | Դժնիկ իմերեցյան (R. imeretina) |
Միջազգային անվանում | |
Rhamnus imeretina |
Դժնիկ իմերեթական (լատին․՝ Rhamnus imeretina), ցածր աճեցողություն ունեցող տերևաթափ ծառ կամ թուփ։
Կենսաբանական նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տերևները խոշոր են, հերթադիր կամ հակադիր, ամբողջական։ Ծաղիկները դեղնականաչավուն են, մանր, մեկական՝ խմբերում կամ ողկույզներով։ Պտուղը հյութալի կորիզապտուղ է։
Բազմացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազմանում են սերմերով և կտրոններով, նաև անդալիսով և թփի բաժանումով։
Նշանակություն և օգտագործում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գնահատվում են որպես ներկատու բույսեր։ Ներկանյութերը պարունակում են կեղևում, տերևներում և պտուղներում։ Գնահատվում են նաև որպես դեղաբույսեր՝ մի շարք հիվանդություններ բուժելու լավագույն միջոց։ Ի տարբերություն Հայաստանում աճող աբորիգեն տեսակների, համեմատաբար մեզոֆիլ է, բարձր գեղազարդ և պիտանի կանաչապատման մեջ լայնորեն օգտագործելու համար։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ծառագիտություն, Ժ. Հ. Վարդանյան
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դժնիկ իմերեթական» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դժնիկ իմերեթական» հոդվածին։ |
|