Այս կղզիներից մի քանիսը՝ Ժանետի, Հենրիետի, Բենետի, կոչվել են այն հայտնագործած ամերիկյան 1879–1881 թվականների արշավախմբի ղեկավար Ջորջ Վաշինգտոն Դը Լոնգի անունով։ Դը Լոնգի նպատակն էր հասնել Հյուսիսային բևեռ։ 1881 թվականին ենթարկվում է նավաբեկության, որից հետո, նա անձնակազմի ողջ մնացած մասի հետ հասնում է Լենայի գետաբերան, ուր բոլորը սովամահ են լինում[1]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 327)։