Դեֆլեգմում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դեֆլեգմում (հին հունարեն՝ φλέγμα խոնավություն), գազերի և գոլորշիների խառնուրդներից դժվարաեռ նյութերի անջատում։ Դեֆլեգմումը կատարվում է խառնուրդները եռման ցածր ջերմաստիճան ունեցող բաղադրիչներով հարստացնելու, ինչպես նաև եռման խիստ տարբեր ջերմաստիճաններ ունեցող բաղադրիչներն իրարից բաժանելու նպատակով։ Որպես միջանկյալ օղակ, օգտագործվում է նաև թորման և ռեկտիֆիկացման ժամանակ։ Դեֆլեգմումն իրականացնում են դեֆլեգմիչ սարքերում։ Դեֆլեգմիչն ուղղահայաց խողովակ է, որով վեր են բարձրանում խառնուրդի տաք գոլորշիները։ Սառչելով, ավելի բարձր եռման կետ ունեցող բաղադրիչները հեղուկանում են, խողովակի պատերով հոսում ցած։ Հանդիպելով տաք գոլորշուն՝ հեղուկն ազատվում է հեշտ եռացող խառնուրդներից և հարստանում դժվար եռացողներով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 367