Դերբիի տեսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դերբիի տեսարան
տեսակգեղանկար
նկարիչանհայտ
տարի1725 և 1720
բարձրություն64 սանտիմետր
լայնություն126 սանտիմետր
ժանրբնանկար
նյություղաներկ և կտավ
գտնվում էԴերբիի արդյունաբերական թանգարան
հավաքածուԴերբիի թանգարան և պատկերասրահ և Դերբիի արդյունաբերական թանգարան
Ծանոթագրություններ

«Դերբիի տեսարան» (իտալ.՝ A Prospect of Derby), անհայտ նկարչի վրձնին պատկանող նկար։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է մոտավորապես 1725 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 64 × 126 սմ։

Այսօր «Դերբիի տեսարան» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Դերբիի թանգարան և պատկերասրահում (Դերբի, Միացյալ Թագավորություն

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դերբիի տեսարան» ստեղծագործությունում պատկերված է անգլիական Դերբի քաղաքը 18-րդ դարի առաջին կեսում[1]։ Ձախ կողմում գտնվում է Քասլֆիլդ անվանումով տունը, որը պատկանել է Բորրոու ընտանիքի։ Կենտրոնից ձախ գտնվում է Էքսեթեր Հաուս առանձնատունը, որն այսօր չի պահպանվել և հայտնի է շնորհիվ Չարլզ էդուարդ Ստյուարտի, որն այդտեղ է կանգ առել, երբ որոշել է իր շոտլանդական զորքերը հետ քաշել, որոնք գնում էին Լոնդոն՝ գահը խլելու[2]։ Նկարի ձախ կողմում պատկերված ֆաբրիկաներից մեկն այսօր Դերբիի արդյունաբերական թանգարանն է դարձել։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դերբիի տեսարան» ստեղծագործությունը Դերբիի թանգարան և պատկերասրահը գնել է 2006 թվականին եվրոպացի կոլեկցիոներից՝ Սոթբիս աճուրդի տանը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Derby Museum purchases new painting of Silk Mill». Derwent Valley Mills - World Heritage Site. 2006 թ․ մարտի 16. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 13-ին.
  2. Согласно пометке в Музее Дерби (июль 2011).
  3. «A Prospect of the City of Derby». ArtFund. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]