Դեսպան Մորգենթաուի պատմությունը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դեսպան Մորգենթաուի պատմությունը
Ambassador Morgenthau's Story
Ambassador Morgenthau's Story By Henry Morgenthau.png
ՀեղինակՀենրի Մորգենթաու
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրհուշագրություն
Թեմահուշագրություն
Բնօրինակ լեզուանգլերեն
Էջեր407
ԵրկիրFlag of the United States (1912-1959).svg ԱՄՆ
ՀրատարակիչDoubleday
Հրատարակման տարեթիվ1918
Հրատարակում հայերեն1919 թ.
OCLC1173400
Ambassador Morgenthau's Story Վիքիպահեստում

Դեսպան Մորգենթաուի պատմությունը (անգլ.՝ Ambassador Morgenthau’s Story), 1918 թվականին Նյու Յորքում հրատարակված Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի հուշերն են։ 1919 թվականին թարգմանվել է հայերեն։

Հենրի Մորգենթաուն «Դեսպան Մորգենթաուի պատմությունը» գրքում ներկայացրել է Օսմանյան կայսրությունում և մասնավորապես Կոստանդնուպոլսում տիրող իրադրությունը, անդրադարձել է կայսրությունում Գերմանիայի դեսպան Հանս Վանգենհայմի հետ ունեցած իր հանդիպումներին՝նշելով Առաջին աշխարհամարտի տարիներին մի շարք հարցերի վերաբերյալ Գերմանիայի ունեցած դիրքորոշումը։ Մորգենթաուն նշում է, որ 1915 և 1916 թվականներին իրականացված հայերի տեղահանությունը թուրքական նոր մեթոդ էր՝ մինչ այդ երբևէ չկիրառված։ Հեղինակի կարծիքով մարդկանց զանգվածային տեղահանության գաղափարը զուտ գերմանական էր։ Մորգենթաուն ներկայացրել է նաև հայկական հարցի շուրջ երիտթուրք առաջնորդների հետ ունեցած իր զրույցները։ Նա առանձին գլխում անդրադառնում է Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության քաղաքականությանը և առանձնահատուկ ուշադրություն դարձնում այն փաստին, որ հայերի տեղահանությունը, ձերբակալություններն ու ջարդերը նախապես մշակված ծրագրի հետևանք էին[1][2]։

Հեղինակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենրի Մորգենթաու (1856-1946 թթ.). Նրա ընտանիքը 1866 թ. ԱՄՆ է տեղափոխվել Գերմանիայի Մանհայմ քաղաքից և հաստատվել Նյու Յորքում, որտեղ Հենրի Մորգենթաուն ստացել է իրավաբանական կրթություն։ Վուդրո Վիլսոնի` ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո` 1913 թվականին, Մորգենթաուն նշանակվել է Օսմանյան Կայսրությունում Միացյալ Նահանգների դեսպան՝ դիվանագիտական ծառայություն իրականացնելով մինչ 1916 թվականը։

Քաղվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մորգենթաուն Օսմանյան կայսրությունից հեռանալու նախօրեին հանդիպում է Թալեաթի հետ՝ կրկին բարձրացնելով հայերի խնդիրը, ինչին Թալեաթը պատասխանում է.

Aquote1.png Ի՞նչ կարիք կա խոսելու նրանց մասին։ Մենք լուծել ենք նրանց հարցը։ Ամեն ինչ ավարտված է։ Aquote2.png
Aquote1.png Թալեաթն ինձ վրա մի մարդու տպավորություն թողեց, ով ուզում է ոչնչացնել բոլոր հայերին։ Նա ինձ հայտնեց, որ «Միություն և առաջադիմություն» կոմիտեն հարցն ուսումնասիրել է ամենայն մանրամասնությամբ, և տարվող քաղաքականությունը պաշտոնապես ընդունված է նրանց կողմից։ Ասում էր, որ չպետք է կարծեմ, թե տեղահանության մասին որոշումը հապճեպ է ընդունվել. իրականում այն երկար և լավ մշակված ծրագրի արդյունք է։ Aquote2.png


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. H.Morgenthau, “Ambassador Morgenthau’s Story”, New York, 1918, 407p.
  2. Ambassador Morgenthau’s Story Գրքի էլեկտրոնային տարբերակը