Դեպի հարավ հյուսիսից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեպի հարավ հյուսիսից
Տեսակնկարված անիմացիոն ֆիլմ
Ժանրկինոկատակերգություն
ՌեժիսորԱնդրեյ Սոկոլով
ՍցենարիստԱնդրեյ Սոկոլով
ՀնչյունավորումԱլեքսեյ Կոլգան
ՊրոդյուսերԻգոր Գելաշվիլի
Բեմադրող նկարիչԱնդրեյ Կուզնեցով
ԵրաժշտությունԱլեքսանդր Գուսև
Հնչյունային օպերատորԱնդրեյ Մոլչանով
Երկիր Ռուսաստան
Լեզուռուսերեն
ԸնկերությունՊիլոտ
Տևողություն14 րոպե 30 վայրկան
Թվական2003

«Դեպի հարավ հյուսիսից» , ռուսական մուլտֆիլմ, որը նկարահանվել է 2003 թվականին ռեժիսոր Անդրեյ Սոկոլովի կողմից «Пилот» ստուդիայում։

Ֆիլմում օգտագործվել է երկու կոմպոզիցիաներ՝ «Baby» խմբի «Ногу свело»-ն և «Север» խմբի «Краденое солнце»-ն։

Ֆիլմը արժանացել է բազում մրցանակների[1][2][3][4]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Չուկոտյան թերակղզի, Բուխտա Պրովիդենիյա, 6 ժամ 30 րոպե։

Չուկչա ձկնորսը, մորթուց վերարկու հագած, դուրս եկավ յարանգայից և նստեց կայակի մեջ և մեկնեց ձկնորսության։ Նրա գրպանը շնիկ է մտնում։

Ալյասկա, Սուրբ Լավրենտի կղզիներ, նույն պահին"

Էսկիմոս ձկնորսը նայեց նոթբուքի էկրանին՝ օրվա եղանակի տեսությունը իմանալու համար, դուրս եկավ իգլույից՝ իր վերարկուն հագած, կարթը ձեռքին, և նստելով իր շարժիչային նավակը՝ դուս եկավ բաց ծով։

Բերինգի ծով, 2 ժամ անց։

Ձկնորսները տեսնան միմյանց և հենց այդ պահին նրանց միջև բարձրացավ մի կետ։ Նրանք երկուսն էլ նետեցին հարպունները, սակայն մալուխները խճճվեցին։ Կետը ծնոտով բռնենց երկու մալուխները և երկու նավակներն էլ իր հետ տարավ դեպի հարավ։

Ինչ-որ տեղ Խաղաղ օվկիանոսում կետը նետեց ձկնորսներին և սուզվեց։ Ձկնորսները նոր նավակ պատրաստեցին հին նավակների մնացորդներից, սակայն այդպես էլ չկարողացան պայմանավորվել, թե որ ուղղությամբ լողալ։ Նոթբուքը, շարժիչը և մնացած իրերը սուզվել էին օվկիանոսում։ Մոտերքում լողում էին Սուզանավը և զբոսանավը։ Սկսվեց թայֆուն, ինչի հետևանքով բարձր ալիքներ նավակը քշեցին։ Վերջապես ձկնորսները հասան ափ, առաջին ոգևորությունից հետո նրանք տեսան պինգվիններ։ Վշտացած ձկնորսները վերադարձի ճանապարհ բռնեցին, սակայն նրանք տուն՝ հյուսիս վերադառնալու համար պետք է ամբողջ աշխարհով ճանապարհորդեին։

Ստեղծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտոն Անձ(ինք)
Սցենարիստ Անդրեյ Սկոլով
Երաժիշտներ Տարաս Կուցենկո, Օլգա Դյոմինա, Լեոնիդ Վոզնեսենսկի, Սաշա Գուսև
Ձայն Անդրեյ Կոլգան
Ռեժիսոր Անդրեյ Սկոլով
Սինխրոն աղմուկ Օլգա Իգնատովա, Ելենա Կորովկինա
Կոմպոզիտոր Սաշա Գուսև
Հնչյունային Օպերատոր Անդրեյ Մոլչանով
Հնչյունային ռեժիսոր Վլադիսլավ Կորասով
Պրոդյուսեր Իգոր Գելաշվիլի
Նկարիչ-մուլտիպլիկատոր Անդրեյ Կոզնեցով
Մուլտֆիլմի տնօրեն Լյուդմիմա Կոպտևա
Անիմացիա Ալեքսանդր Ցիմերման, Ալեքսեյ Պոդկոլզին, Ալեքսեյ Ֆեդորովիչ, Ելենա Գոլյանկովա, Մարինա Անտոնովա, Միխայիլ Ռիկոնով, Նատալյա Ակաշկինա, Պավել Բարկով, Սվետլանա Զիմինա, Սերգեյի Կիրյակին, Սերգեյ Մերինով, Յուլյա Աուլովա, Յանա Դրոնինա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]