Դեյվիդ Թորն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեյվիդ Թորն
Ծնվել էդեկտեմբերի 13, 1933(1933-12-13)
ԾննդավայրHertford
Մահացել էապրիլի 23, 2000(2000-04-23) (66 տարեկան)
Մահվան վայրFramlingham, Suffolk Coastal, Սուֆոլք, Արևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունՍանդհարսթի Թագավորական ռազմական ակադեմիա և Սուրբ Էդվարդի դպրոց
Մասնագիտությունկրիկետ խաղացող
Պարգևներ և
մրցանակներ
Բրիտանական կայսրութւան շքանշանի ասպետ-կոմանդոր և Թագավորական Վիկտորիական շքանշանի կոմանդոր
 David Thorne (British Army officer) Վիքիպահեստում

Գեներալ-մայոր Սըր Դեյվիդ Քելթրոփ Թորն (անգլ.՝ Sir David Calthrop Thorne, դեկտեմբերի 13, 1933(1933-12-13), Hertford - ապրիլի 23, 2000(2000-04-23), Framlingham, Suffolk Coastal, Սուֆոլք, Արևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի բանակային սպա, որը գլխավորել է առաջին Զրահատանկային դիվիզիան։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թորնը, ուսումը ստանալով Օքսֆորդի Սուրբ Էդվարդի դպրոցում և Սանդհերստի Թագավորական Ռազմական ակադեմիայում, ծառայության անցավ Արքայական նորֆոլկյան գնդում 1952 թվականին[1]։ Նա շատ լավ կրիկետ խաղացող էր և 2 անգամ խաղացել է առաջին կարգի մրցություններում «Համակցված ծառայություններ» կրիկետի թիմում 1964 թվականին[2]։ Նա նաև խաղացել է փոքր շրջանով մրցություններում «Նորֆոլկ» կրիկետ ակումբի համար 1954-1962 թվականներին, ինչպես արել էր իր երկվորյակ եղբայրը՝ Միքայելը (1955-1958), և քեռին՝ Գորդոն Թորնը (1914-1925)[3]։

Զինվորական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա հրամանատարության անցավ Արքայական անգլիական գնդի առաջին գումարտակում 1972 թվականին[1]։ Նա 3-րդ հետևակային գնդի հրամանատար նշանակվեց Հյուսիսային Իռլանդիայում «Բաններ» օպերացիայի ժամանակ 1977 թվականին, այդ պաշտոնում էլ 1979 թվականին նա առաջին սպան էր, որ վարչապետ Մարգարետ Թետչերին ցուցումներ տվեց Ուորենփոինթի դարանակալության վերաբերյալ[4]։ Նա նշանակվեց բրիտանական բանակի փոխքառավարպետ-գեներալի պաշտոնին 1981 թվականին։ 1982 թվականին նա նշանակվեց Բրիտանական զինված ուժերի հրամանատար Ֆոլկլենդյան կղզիներում անմիջապես Ֆոլկլենդյան պատերազմում Արգենտինյան ներխուժումից Բրիտանական զինված ուժերի վերագրավումից հետո[1]։ Այդ պաշտոնում նա աջակցեց այն ժամանակ կապիտան Ջեֆրի Կարդոզոյի գաղափարին, որով պետք է հայտնաբերեին, վերադարձնեին և պատշաճ կերպով թաղեին բոլոր զոհված արգենտինացի զինվորներին, որոնք անուշադրության էին մատնվել պատերազմի ավարտից հետո[5]։

Նա շարունակեց մնալ Զրահատանկային առաջին դիվիզիայի գլխավոր հրամանատարը 1983 թվականին և հետևակային գնդի գլխավորը 1986 թվականին, որի պաշտոնում նա սատարեց Պաշտպանության նախարարության առաջարկած բարեփոխման մերժումը պաշտոնյաների համար, քանի որ նա հավատացած էր, որ դա կխարխլի Բրիտանական զինված ուժերի զորագնդի համակարգը[6]։ Նա պաշտոնաթող եղավ 1988 թվականին[1]։

Պաշտոնաթող լինելուց հետո, Թորնը դարձավ Արքայական համագործակցության հասարակություն կազմակերպության գլխավոր տնօրեն[4]։ Նա մահացավ քաղցկեղից 2000 թվականի ապրիլի 23-ին Ֆրեմլինգհեմում, Սուֆֆոլկի կոմսությունում կյանքի 67-րդ տարում[4]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1962 թվականին նա ամուսնացավ Սյուզան Աննա Գոլդսմիթի հետ և նրանք ունեցան մեկ որդի և երկու դուստր[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Debrett's People of Today 1994
  2. Cricinfo
  3. Cricket Archive
  4. 4,0 4,1 4,2 «Obituary: Major-General Sir David Thorne». The Guardian. 2000 թ․ ապրիլի 25.
  5. «The ghosts of our Falklands foes who found peace… at last». Straight News. 2021 թ․ փետրվարի 27. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 6-ին.
  6. Ezard, John (2004). «Thorne, Sir David Calthrop Thorne (1933–2000)». Oxford Dictionary of National Biography (online ed.). Oxford University Press. doi:10.1093/ref:odnb/74068. (Subscription or UK public library membership required.)