Դեմք (ֆիլմ)
Դեմք լեհ.՝ Twarz | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | հումորային դրամա և դրամա |
Թվական | փետրվարի 23, 2018, ապրիլի 26, 2018 և փետրվարի 28, 2019[1] |
Լեզու | լեհերեն |
Ռեժիսոր | Մալգոժատա Շումովսկա |
Սցենարի հեղինակ | Մալգոժատա Շումովսկա |
Դերակատարներ | Մատեուշ Կոսցյուկևիչ |
Օպերատոր | Միխալ Էնգլերտ |
Մոնտաժ | Յացեկ Դրոսիո |
Պատմվածքի վայր | Լեհաստան |
Կինոընկերություն | Platige Image |
Տևողություն | 91 րոպե |
Դեմք (լեհ.՝ Twarz), 2018 թվականի լեհական դրամա, ռեժիսորը Մալգոժատա Շումովսկայան է։ Գլխավոր դերում է Մատուշ Կոսցյուկևիչը։ Ֆիլմը առաջադրվել է «Ոսկե արջ» մրցանակի համար Բեռլինի 68-րդ միջազգային կինոփառատոնում[2][3] և ստացել «Արծաթե արջը» (ժյուրիի Գրան-պրի)[4]։
Արևմտաեվրոպական երկրներում ֆիլմը ցուցադրվել է «Mug» անունով, որն անգլերենից բառացիորեն թարգմանվում է որպես «Մռութ»[5]։ Այս բառով են գլխավոր հերոսին վիրավորում փողոցի երեխաները[6]։
Ինքը՝ Շումովսկան այսպես բնութագրում է իր աշխատանքը. «Դեմքն այլաբանությունն է նրա, ինչ ներկայումս կատարվում է Լեհաստանում՝ վախ օտարներից»[7]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Գլխավոր հերոսը գյուղացի մի երիտասարդ տղա է՝ Յացեկը, որը մասնակցում է Հիսուս Քրիստոսի՝ աշխարհի ամենաբարձր արձանի կանգնեցման աշխատանքներին։ Տեղի է ունենում դժբախտ պատահար, որի ժամանակ Յացեկն ընկնում է արձանի մեջ։ Յացեկը վիրահատվում է, որի ժամանակ կատարվում է դեմքի ամբողջական փոխպատվաստում, որը Եվրոպայում անցկացվում էր առաջին անգամ։ Յացեկը պետք է դիմակայի բազմաթիվ դժվարությունների և շրջապատողների կողմից չհասկացված լինելուն։ Հարսնացուն լքում է նրան, իսկ մոտիկ մարդիկ երես են թեքում, այդ թվում նրա մայրը։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերասան | Դեր |
---|---|
Մատեուշ Կոսցյուկևիչ | Յացեկ |
Մալգոժատա Գորոլ | Յացեկի հարսնացուն | Դագմարա
Աննա Տոմաշևսկա | Յացեկի մայրը |
Ագնեշկա Պադսյալիկ | Յացեկի քույրը |
Դարիուշ Խոյնացկի | Յացեկի եղբայրը |
Ռոման Գանցարչիկ | քահանա |
Իվոնա Բելսկա | Դագմարայի մայրը |
Կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինչ-որ բան գրավում է կինոնկարի մեջ։ Հնարավոր է, որ դա անորսալի նյարդ է, որը հատուկ է Լարս Ֆոն Թիերի ֆիլմերին։ Թիերի հետ ժամանակին համագործակցել է Շումովսկան, սակայն հնարավոր է, որ խնդիրը վերաբերում է բնական ձգտմանը՝ նայել վանող ինչ-որ բանի՝ հատկապես հասկանալով, որ նա չի կարող քեզ վնասել։
«Սեանս» ամսագրից Եգոր Սեննիկովը դրական գնահատական է տվել ֆիլմին և գրել․ «Շումովսկայայի ֆիլմը անցնում է ազգային սահմաններից. սա հեշտությամբ կարող է տեղի ունենալ ռուսական, դանիական կամ ամերիկյան հեռավոր գավառներում»[9]։
«Սոբեսեդնիկ» թերթից Քսենիա Իլյինանն նշել է, որ ռեժիսորը «գտնում է ճիշտ հավասարակշռություն, խոսեկու համար ժամանակակից Լեհաստանի խնդիրների մասին, որպեսզի դրանք լսվեն՝ հասցնելով դրանք անհեթեթության աստիճանի»[10]։
Մեծբրիտանական The Guardian պարբերականի վերլուծաբան Փիթեր Բրեդշոն գրել է, որ «Դեմքն» «իր մեջ համատեղում է առողջ ռեալիզմը և ֆենթեզի-կատակերգությունը» և կոչվում է «անվայել և անսովոր հուզիչ դրամա»[11]։
«The Hollywood Reporter» ամերիկյան ամսագրից Դեբորա Յանգը դրական է արձագանքել ֆիլմին և դրա ժանրն անվանել է արտհաուսային ողբերգակատակերգություն[12]։
«Variety» ամսագրից Ջեսիկա Կիանգը ֆիլմն անվանել է «առասպել երեսի դեֆորմացիայի մասին, որը բացահայտում է գավառական Լեհաստանի խառնաշփոթությանը և կեղծավորությունը»[13]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ «Gus Van Sant’s ‘Don’t Worry’ Among First Berlinale Competition Titles to Be Unveiled»։ Variety։ դեկտեմբերի 18, 2017։ Վերցված է դեկտեմբերի 22, 2017
- ↑ «Press Releases: Competition 68th Berlinale»։ Berlinale։ 18 декабря 2017։ Արխիվացված է օրիգինալից 2017-12-22-ին։ Վերցված է դեկտեմբերի 22, 2017
- ↑ «Berlin Festival Awards: ‘Touch Me Not’ Wins Golden Bear for Best Film»։ Variety։ Արխիվացված է օրիգինալից 2018-02-26-ին։ Վերցված է փետրվարի 24, 2018
- ↑ «Mug»։ Cineuropa։ 22 декабря 2017։ Վերցված է դեկտեմբերի 22, 2017
- ↑ «Что за рожа: Завоевавшая Гран-при драма о пересадке лица»։ КиноПоиск։ 24 февраля 2018։ Վերցված է մայիսի 19, 2018
- ↑ 68. Berlinale: Film "Twarz" w rezyserii Malgorzaty Szumowskiej nagrodzony Srebrnym Niedzwiedziem 24 lutego 2018
- ↑ Евгений Ухов (29.04.2018)։ «Лицо: Вгляжусь в тебя, как в зеркало»։ Empire։ Վերցված է 2018-05-19
- ↑ ««Лицо»: Иисус здесь больше не живет»։ Сеанс։ ապրիլի 17, 2018։ Վերցված է մայիսի 19, 2018
- ↑ «Не узнаю́ тебя: в прокате "Лицо" Малгожаты Шумовской»։ Собеседник։ 26 апреля 2018։ Վերցված է մայիսի 19, 2018
- ↑ «Mug review – metalhead meets giant Jesus in peculiar Polish comedy»։ The Guardian։ 23 февраля 2018։ Վերցված է մայիսի 19, 2018
- ↑ «'Mug' ('Twarz'): Film Review»։ The Hollywood Reporter։ 23 февраля 2018։ Վերցված է հունիսի 01, 2018
- ↑ «Berlin Film Review: ‘Mug’»։ Variety։ 23 февраля 2018։ Վերցված է հունիսի 01, 2018