Դեմքի ճանաչողական համակարգով վճարումներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դեմքի ճանաչողական համակարգով վճարումը տեխնոլոգիա է, որը թույլ է տալիս մարդկանց վճարել ապրանքների և ծառայությունների դիմաց՝ դեմքի ճանաչման միջոցով։ Այն մեծ ճանաչում է ձեռք բերել կորոնավիրուսային համաճարակի շնորհիվ և այժմ լայնորեն օգտագործվում է։

Ներածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ մարդու դեմքը եզակի է, այն չի կարող շահարկվել որևէ կերպ։ Դեմքի ճանաչմամբ օժտված կենսաչափական տեխնիկան ավելի արդյունավետ է, քան մյուս տեխնիկաները։ Դեմքը ճանաչող և հայտնաբերող համակարգը կարող է կիրառվել տարբեր ծրագրերի վրա, որոնք ներառում են առցանց վճարումները։ Դեմքի ճանաչման և հայտնաբերման միջև հիմնական տարբերությունն այն է, որ դեմքի հայտնաբերման ժամանակ մենք պետք է որոշենք, թե արդյոք դեմքը առկա է պատկերում, մինչդեռ դեմքի ճանաչման դեպքում մենք պետք է մուտքագրենք դեմք՝ արդեն գոյություն ունեցող տվյալների բազայից։

Ինչպե՞ս է աշխատում դեմքի ճանաչողական համակարգով վճարումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախ պետք է գրանցվել համապատասխան հավելվածում՝ կցելով քարտի տվյալները և լուսանկարը։ Գրանցման գործընթացը ավարտելուց հետո կարելի է կատարել վճարումներ։ Պատվերի գումարի չափը ցուցադրվում է սարքի էկրանին։ Վճարումը ավարտելու համար հաճախորդին անհրաժեշտ է ընդամենը 10 վայրկյան և երկու հպում։

Այստեղ կարող եք տեսնել հաշիվների անվտանգ և ապահով վճարման սխեման

Վճարողը սարքի էկրանից ընտրում է «Վճարել դեմքի ճանաչմամբ» դաշտը։ Համակարգը համեմատում է պատկերը ընդհանուր տվյալների բազայում պահվող կենսաչափական օրինաչափության հետ՝ գրանցման ժամանակ բեռնված լուսանկարի հիման վրա։ Եթե համընկնում կա, համակարգը շարունակում է վճարման գործընթացը։ Սարքը սկանավորում է դեմքը և ճանաչում օգտատերին։ Այնուհետև ընտրվում է «Հաստատել վճարումը» դաշտը և վերջ։

Տեխնոլոգիան աշխատում է՝ վերլուծելով դեմքը ըստ տարբեր ֆիզիկական հատկանիշների, ինչպիսիք են[1]՝

  • Աչքերի միջև հեռավորությունը
  • Աչքի խոռոչի խորությունը
  • Ծնոտի երկարությունը
  • Քթի լայնությունը
  • Քթի կամրջի երկարությունը
  • Այտոսկրերի ձևը

Այս 6 կետից բացի մոտ 80 հանգուցային կետ նշվում է դեմքի ուրվագծային պատկերը ստանալու համար։

Մինչ հիմնական 3D համակարգը (հիմնված վերը նշված պարամետրերի վրա) կարող է ճանաչել դեմքը զգալիորեն մոտ հեռավորությունից, ինֆրակարմիր միացված հայտնաբերման համակարգը կարող է ճանաչել մինչև 1 մ հեռավորության վրա։

Առավելություններ և թերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

[1] Այն պահովում է անվտանգության ավելի բարձր չափանիշներ, քան կենսաչափական ինքնության ստուգման միջոցով վճարումներ կատարող այլ անվտանգության գործիքները։ Այն չափազանց ճշգրիտ է և գրեթե անհնար է կոտրել։ Մեկ այլ առավելություն այն է, որ դեմքի վճարման տեխնոլոգիան համեմատաբար հեշտ է ներառել ընթացիկ վճարային համակարգում, քանի որ տեխնոլոգիան ոչ մի հպման կամ սարքավորման կարիք չունի, այն ավելի արագ, պարզ և բազմակողմանի է, քան բջջային վճարումները կամ մատնահետքի ստուգումը։ Կան բազմաթիվ թերություններ, որոնք պետք է հաշվի առնել։ Առաջին հերթին շատ տվյալներ կան պահելու, ապահովելու, հետևելու և մշակելու համար։ Բացի այդ, քանի որ պատկերի չափը և որակը շարունակում են առաջընթաց ապրել, դեմքի ճանաչումը երկար ճանապարհ ունի անցնելու։ Մարդիկ պետք է իմանան, թե ինչպես դիրքավորվեն էկրանի դիմաց, որպեսզի վճարումը բարեհաջող կատարվի։ Հարկ է նշել որ գունավոր ակնոցների, ոսպնյակների և մորուքի դեպքում կարող են առաջանալ խնդիրներ։

Համաշխարհային տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեմքի ճանաչողական համակարգով վճարումները սկսում են իրականացվել մի շարք երկրներում։ Ինչպիսիք են[2]՝

Չինաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն լայնորեն կիրառվում է Չինաստանում։ 2019 թվականին մոտ 1000 խանութներ տեղադրել են դեմքի ճանաչողական համակարգով վճարումներ կատարելու սարքեր և ավելի քան 100 միլիոն չինացիներ գրանցվել են տեխնոլոգիան օգտագործելու համար։ Հիմնական մրցակիցներն այստեղ Alipay (Alibaba Group-ի կողմից շահագործվող) և WeChat Pay (Tencent-ի կողմից շահագործվող) հավելվածներն են։ Ներկայումս բազմաթիվ վճարային սարքեր տեղադրված են ոչ միայն խանութներում, այլ նաև հիվանդանոցներում, սննդի կետերում, բանկերում և օդանավակայաններում[3]։

ԱՄՆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոս Անջելեսում տեղակայված PopID տեխնոլոգիական ընկերությունը օգտագործում է դեմքի ճանաչման տեխնոլոգիա ՝ հաճախորդներին հնարավորություն ընձեռելով վճարել ռեստորաններում։ Նրա PopPay հարթակը տեղադրված է ավելի քան 100 ռեստորաններում, այդ թվում՝ Կալիֆոռնիայի Փասադենա քաղաքում (թվով մոտ 35)։

Ռուսաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

[2] Ներկայումս Մոսկվայի մետրոպոլիտենում տարածվում են դեմքի ճանաչման տեսախցիկներ, որոնք հնարավորություն են տալիս ուղևորներին վճարել ուղեվարձի արժեքը՝ պարզապես դեմքերը ցույց տալով՝ առանց տոմսի կամ տարանցիկ քարտի անհրաժեշտության։ FacePay կոչվող համակարգը Ռուսաստանում դեմքի ճանաչման տեխնոլոգիայի վերջին ընդլայնումն է[4]։ ՎՏԲ-ում կարծում են, որ տեխնոլոգիան հարմար կլինի գնորդների համար ինքնասպասարկման դրամարկղերում, ինչը կկրճատի խանութների անձնակազմին ուղղված ծախսերը։ Դրանից բացի, քաղաքացին հնարավորություն կունենա առևտրային կետում վճարել գնումների դիմաց, անգամ եթե մոռացել է քարտը տանը, իսկ սմարթֆոնը լիցքաթափված է։

Իսպանիա[խմբագրել | խմբագրել կոդը]

CaixaBank-ը, Nestle Market-ը և Payment Innovation HubԻսպանիայում դեմքի ճանաչողական համակարգով վճարումներ իրականացնող առաջին կազմակերպություններն են, որոնք գործածության մեջ են 2019 թվականի փետրվարից։ Նրանք լայնորեն կիրառվում են բանկերում և սուպերմարկետներում։

Եզրափակելով՝ ժամանակն է հրաժեշտ տալ ծածկագրերին/գաղտնաբառերին և պատրաստվել մուտք գործել դեմքի ճանաչման դար[5]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • “Biometric Face Recognition Payment System”, Surekha. R. Gondkar (անգլերեն)
  • “Real Time Face Detection and Tracking Using OpenCV”, Prof. P Y Kumbhar, Mohammad Attaullah, Shubham Dhere (անգլերեն)
  • “A Brief Introduction of Biometric and Fingerprint Payment Technology”, Dileepkumar and Yeonseungryu (անգլերեն)
  • “Технология распознавания лиц «А» до Я»”, Алексей Титов (ռուսերեն)
  • “Numérisation du visage: opportunités et limites de la reconnaissance faciale”, Jaffré Jean-Marc (ֆրանսերեն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Face Scans: Making Payments Easier and Secure OR Not?». racetrack.ai (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 16-ին.
  2. «Facial recognition payments becoming more prevalent in major cities». The CEO Magazine (անգլերեն).
  3. «What's the downside of facial recognition payments? - TechHQ Latest». TechHQ (անգլերեն).
  4. ««Оплата лицом» в метро Москвы: новые перспективы в сегменте безналичных платежей» (ռուսերեն).
  5. «Payer Par Reconnaissance Faciale : Disponible Dans Le Secteur De L'hôtellerie». blog.monouso.fr (ֆրանսերեն).