Կենսաչափություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կենսաչափական համակարգի դիագրամ

Կենսաչափություն, բիոմետրիա, կենսաբանության բաժին, մաթեմատիկական ստատիստիկայի մեթոդներով մշակում և պլանավորում է կենսաբանական օբյեկտների ուսումնասիրություններից ստացվող արդյունքները։

IrisScanIraq.jpg

Կենսաչափություն ձևավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենսաչափությունը որպես ինքնուրույն առարկա ձևավորվել է 19-րդ դարի վերջում, Ֆրենսիս Գալտոնի և Կարլ Պիրսոնի, Ռոնալդ Ֆիշերի (Անգլիա) աշխատանքների շնորհիվ։ Կենսաչափությունը զարգացման մեծ թափ ստացավ 20-րդ դարում, կապված կիբեռնետիկայի, հավանականությունների տեսության, մաթեմատիկական ստատիստիկայի առաջընթացի հետ։

Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերջինս լայնորեն կիրառվում է մարդու օրգանիզմի կառուցվածքի և ֆունկցիայի փոփոխությունները (կախված կյանքի պայմաններից ու տարիքից) հետազոտելիս։ Վերջին տարիներին կենսաչափական ուսումնասիրությունների են ենթարկվում ոչ միայն մարդու մորֆոլոգիական, այլև ֆիզիոլոգիական և կենսաքիմիական հատկանիշները։ Կենսաբանության մեջ վիճակագրական մեթոդներով որոշվում է բույսերի, կենդանիների առանձին խմբերի կամ անհատների պատկանելությունը կարգաբանական որևէ կատեգորիայի։

Կենսաչափական գաղափար[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենսաչափական գաղափարների տարածման և մեթոդների ստեղծման գործում նշանակալի են նաև ռուս գիտնականներ Վ. Ռոմանովսկու, Ա. Սապեգինի, Յուրի Ֆիլիպչենկոյի աշխատանքները։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 372 CC-BY-SA-icon-80x15.png