Դեմոն (ծրագիր)
Դեմոն (daemon, dæmon, հին հունարեն՝ δαίμων , դեյմոն), համակարգչային ծրագիր UNIX-ի նման համակարգերում, որը գործարկվում է հենց համակարգի կողմից և աշխատում է հետին պլանում՝ առանց օգտվողի հետ անմիջական փոխազդեցության։
Դեմոնները սովորաբար գործարկվում են ծրագիրը բեռնելու ժամանակ։ Դեմոնների համար տիպիկ առաջադրանքներն են ցանցային պրոտոկոլային սերվերները (HTTP, FTP, էլ. փոստ և այլն), սարքավորումների կառավարումը, տպագրության հերթի աջակցությունը, պլանավորված աշխատանքների կատարումը և այլն։ Տեխնիկապես դեմոնը գործընթաց է, որը չունի կառավարման տերմինալ։ Ամենից հաճախ (բայց ոչ պարտադիր) դեմոնի նախահայրը հանդիսանում է init-ը՝ UNIX արմատային պրոցեսը։ Ավանդաբար, deemon գործընթացների անվանումները ավարտվում են d տառով` ցույց տալու համար, որ այդ գործընթացը դեմոն է և տարբերակելու համար սովորական համակարգչային ծրագիրը դեմոնից։
Solaris 10 և OpenSolaris օպերացիոն համակարգերում դեմոններ կառավարելու համար օգտագործվում է հատուկ մեխանիզմ՝ Service Management Facility։
Windows համակարգերում նմանատիպ դասի ծրագիրը կոչվում է ծառայություն (անգլ.՝ Services):
Եզրույթ[խմբագրել | խմբագրել կոդը]
Եզրույթը ստեղծվել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի MAC նախագծի ծրագրավորողների կողմից։ Այն վերաբերում է մտային փորձի կերպարին՝ Մաքսվելի դեմոնին, որն զբաղվում է մոլեկուլների տեսակավորմամբ հետին պլանում[1]։ UNIX և UNIX-ի նման համակարգերը ժառանգել են այս տերմինաբանությունը։
Դեմոնը նաև հունական դիցաբանության կերպար է, որը կատարում է այնպիսի առաջադրանքներ, որոնք աստվածները չեն ցանկանում ստանձնել։ Ինչպես նշված է «UNIX համակարգի ադմինիստրատորի ձեռնարկում», Հին Հունաստանում «անձնական դեմոն» հասկացությունը մասամբ համեմատելի էր պահապան հրեշտակի ժամանակակից հայեցակարգի հետ[2]։
Երբեմն Daemon բառը մեկնաբանվում է որպես (անգլ.՝ Disk and execution monitor)։ BSD ընտանիքի օպերացիոն համակարգերը օգտագործում են դեմոնի պատկերը՝ որպես լոգո, որը ցույց է տալիս դեմոնի հայեցակարգի հետագա զարգացումը արդեն քրիստոնեական ավանդույթում։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Fernando J. Corbató (2002-01-23)։ «Take Our Word for It»։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-25-ին։ Վերցված է 2006-08-20
- ↑ The BSD Daemon со ссылкой на книгу Эви Немет «UNIX. Руководство системного администратора» (Unix System Administration Handbook)
|