Հաղորդակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ցանցային պրոտոկոլից)

Տվյալների փոխանցման պրոտոկոլ - ինտերֆեյսի տրամաբանական մակարդակի համաձայնագրերի հավաքածու, որը սահմանում է տվյալների փոխանակումը ծրագրերի միջև։ Այս համաձայնագրերը սահմանում են միասնական մեթոդ հաղորդագրությունները փոխանցելու և սխալները մշակելու համար։ Տարածության մեջ բաժանված սարքավորումների ծրագրային ապահովման համագործակցությունը կարգավորելու համար որոնք միացված են այս կամ այն ինտերֆեյսով։

Ստանդարտացված տվյալների փոխանցման պրոտոկոլը թույլ է տալիս ստեղծել այնպիսի ինտերֆեյսներ (արդեն ֆիզիկական մակարդակի վրա), որոնք կապված չեն կոնկրետ ապարատային պլատֆորմի և արտադրողի հետ (օրինակ՝ USB, Bluetooth

Ազդանշանային պրոտոկոլը օգտագործվում է վերահսկողության համար։ Օրինակ՝ տեղադրման, վերահասցեավորման, կապի խզման համար։ Այդ պրոտոկոլներից են՝ RTSP, SIP։ Տվյալների տեղափոխման համար օգտագործվում է RTP։

Ցանցային պրոտոկոլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցանցային պրոտոկոլ` կանոնների և գործողությունների (գործողությունների հաջորդականություն) հավաքածու, որոնք թուլ են տալիս կապ հաստատել և փոխանակվել տվյալներով երկու կամ ավելի ցանցին միացվաց սարքերի միջև։

Ինտերնետի համար նոր պրոտոկոլները որոշում է IETF կազմակերպությունը իսկ այլ պրոտոկոլները` ISO կամ IEEE։ ITU-T-ն զբաղվում է հեռուստատեսային պրոտոկոլներով և ֆորմատներով։

Ամենատարածված ցանցային պրոտոկոլների դասակարգման համակարգը այսպես կոչված OSI մոդելն է, ըստ որի, պրոտոկոլներն բաժանվում են յոթ մակարդակների ըստ իրենց նշանակության՝ ֆիզիկականից (էլեկտրական և այլ ազդանշանների ձևավորում և ճանաչում) մինչև կիրառական (ապահովում է ծրագրերի համագործակցությունը ցանցի հետ)։

Ցանցային պրոտոկոլները սահմանում են կանոններ այն համակարգիչների համար, որոնք միացված են ցանցին։ Նրանք կառուցվում են բազմամակարդակ սկզբունքով։ Որոշակի մակարդակի պրոտոկոլը սահմանում է կապի տեխնիկական կանոններից մեկը։ Ներկա ժամանակում ցանցային պրոտոկոլների համար օգտագործվում է OSI (Open System Interconnection - բաց համակարգերի համագորձակցում) մոդելը։

OSI մոդելը յոթ մակարդակից կազմված տրամաբանական ցանցային աշխատանքի մոդել է։ OSI մոդելը իրականացվում է մի խումբ պրոտոկոլներով և կապի կանոններով, որոնք կազմակերպված են մի քանի մակարդակով.

  • ֆիզիկական մակարդակի վրա որոշվում է ֆիզիկական (մեխանիկական, էլեկտրական, օպտիկական) կապի գծի բնութագիրը
  • գծային մակարդակի վրա որոշվում են ցանցի համակարգիչների ֆիզիկական մակարդակի օգտագործման կանոնները
  • ցանցային մակարդակը պատասխանատու է տվյալների հասցեավորման և առաքման համար
  • տրանսպորտային մակարդակը վերահսկում է տվյալների բաղադրիչների ուղարկման հաջորդականությունը
  • սեանսային մակարդակը թույլ է տալիս որպեսզի ծրագրերը երկար ժամանակ համագործակցեն ցանցում
  • ներկայացուցչական մակարդակի վրա կատարվում է փոխակերպում համակարգչի ներքին ֆորմատից ուղարկման ենթակա ֆորմատի
  • կիրառական մակարդակը հանդիսանում է սահմանային կիրառվող ծրագրի և այլ մակարդակների միջև, ապահովում է օգտագործողի ծրագրի կապի հարմար ինտերֆեյս։

Ցանցային պրոտոկոլների օրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

TCP/IP - տվյալների փոխանցման պրոտոկոլների հավաքածու, որը ստացել է իր անվանումը երկու իրեն պատկանող պրոտոկոլներից ` TCP (անգլ.՝ Transmission Control Protocol) և IP (անգլ.՝ Internet Protocol)

Համացանցում օգտագործվող առավել հայտնի պրոտոկելներն են.

  • HTTP (Hyper Text Transfer Protocol) - հիպերտեքստի տեղափոխման պրոտոկոլ։ HTTP պրոտոկոլը օգտագործվում է Web-էջեր ուղարկելու ժամանակ։
  • FTP (File Transfer Protocol) - սա հատուկ սերվերից ֆայլերի տեղափոխման պրոտոկոլ է դեպի օգտագործողի համակարգիչ։ FTP-ն հնարավորություն է տալիս երկուական ֆայլերով և տեքստային ֆայլերով փոխանակվել ցանցի ցանկացած համակարգչի հետ։
  • POP (Post Office Protocol) - ստանդարտ փոստային կապի պրոտոկոլ է։ POP սերվերները մշակում են մուտքային փոստը, իսկ POP պրոտոկոլը նախատեսված է բաժանորդային փոստային հարցումների մշակման համար։
  • SMTP (Simple Mail Transfer Protocol) - պրոտոկոլը սահմանում է կանոնների հավաքածու ուղարկող փոստի համար։ SMTP սերվերը վերադարձնում է կամ ընդունման հաստատում կամ սխալի հաղորդագրություն կամ պահանջում է լրացուցիչ տեղեկություն։
  • DNS (Domain Name System) - համակարգչային բաշխված համակարգ դոմենների մասին տեղեկություն ստանալու համար. առավել հաճախ օգտագործվում է ըստ դոմենի անվան IP հասցեն որոշելու նպատակով։

Այլ պրոտոկոլներ.

  • DNT (Delay&Disruption-Tolerant Networking) - պրոտոկոլ, որը նախատեսված է տիեզերական կապի համար։

Հիմնական ցանցային պրոտոլների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալիքային մակարդակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցանցային մակարդակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրանսպորտային մակարդակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիրառական մակարդակ[խմբագրել | խմբագրել կոդը]