Պահապան հրեշտակ
Պահապան հրեշտակ, բարի հոգի` տրված մարդուն Աստծո կողմից մկրտության ժամանակ, օգնելու և ուղղորդելու համար:
Ուղղափառների և կաթոլիկների պատկերացումներով պահապան հրեշտակը գտնվում է մարդու հետ իր ողջ կյանքի ընթացքում, եթե մարդը պահպանում է իր մեջ սերը և հավատը Աստծո նկատմամբ: Պահապան հրեշտակի խնդիրն է նպաստել իրեն վստահվածի փրկությանը: Մասնավորապես, պահապան հրեշտակները ուղղորդում են քրիստոնյաներին լցվել հավատքով և լինել բարեպաշտ, պաշտպանում են նրանց հոգին և մարմինը, բարեխոսում նրանց համար երկրային ողջ կյանքի ընթացքում, աղոթում նրանց համար Աստծուն և վերջապես լքում են նրանց, երբ երկրային կյանքն ավարտվում է, և հայտնվում են հավերժության մեջ:
Պահապան հրեշտակի գաղափարը բիբլիական չէ: Առաջին հիշատակումները հրեշտակների մասին՝ որպես յուրաքանչյուր անհատի «անձնական» պահապանների, վերաբերում են 3-4-րդ դարերին: Այնուհետև ծնվել է հավատը «անձնական» դևի մասին, որը նույնպես ուղեկցում է մարդուն[1]
Կաթոլիկ և ուղղափառ եկեղեցիները սովորեցնում են աղոթքով երկրպագել և կանչել պահապան հրեշտակներին` որպես ամենամոտ հոգևոր ուսուցիչների և հովանավորների:
Ուղղափառ եկեղեցու ուսմունքի համաձայն՝ մարդը չի կարող իմանալ պահապան հրեշտակի անձնական անունը, քանի որ հրեշտակը մարդուն Աստծու կողմից է տրված և մարդու համար անտեսանելի է: Հետևաբար, յուրաքանչյուր պահապան հրեշտակի համար նշանակված չէ պետական հիշատակի առանձին օր, բայց հաստատվել են ողջ երկնային ուժերին երկրպագելու հատուկ օրեր: Բոլոր հրեշտակների համար այդպիսի ընդհանուր հիշատակի օր է` նոյեմբերի 8-ը (հուլյան տոմար) / նոյեմբերի 21-ը (Գրիգորյան տոմար), որ համարվում է Հրեշտակապետ Միքայելի և երկնային այլ ուժերի օր: Եկեղեցին կոչ է անում դիմել հրեշտակների հովանավորությանը և պաշտպանությանը տնային աղոթքների ժամանակ:
Կաթոլիկ եկեղեցում պահապան հրեշտակների հիշատակի օրը հոկտեմբերի 2-ն է:
Մայրամուտին և կեսգիշերին պահապան հրեշտակները բարձրանում են երկինք՝ զեկուցելու մարդկային գործերի մասին: Աստվածավախ մարդկանց հրեշտակները շտապում են երկրպագել Աստծուն, իսկ մեղավորների պահապանները արցունքներով ասում են Նրան. «Քո հոգածությամբ, քրիստոնյաները, որոնք մեզ վստահված են, միայն շուրթերով են արտասանում քո անունը և գործերով խնդրում իրենց մարմնի ցանկությունները. մեղքեր գործելով մեղքերի վրա` մեզ ստիպում են իրենց թողնել առանց մեր պահապանության»[2]:
Պահապան հրեշտակը Ֆոնդակելի Ֆանտինա համայնքի, Սիցիլիա հովանավոր սուրբն է, որը նշվում է հուլիսի երկրորդ կիրակի օրը: Իսլամի հետևորդները նույնպես հիշատակում են պահապան հրեշտակներին իրենց սուրբ գրքում` Ղուրանում:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Эрик Лайонз։ «Ангелы-хранители»։ http://rubible.com/
- ↑ Слово от видения апостола Павла. // Православный собеседник, 1858, август. С. 602.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռուսերեն
- Энциклопедия ангелов = The Encyclopedia of Angels / Пер. с англ. Ю. Соколов. — М.: Вече, 2008. — 432 с. — (Историческая литература). — 5000 экз. — ISBN 978-5-9533-1941-6
- Այլ լեզուներով
- Guardian Angel // The Catholic Encyclopedia. Vol. 7. New York: Robert Appleton Company, 1910.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Category:Guardian angels Վիքիպահեստում |
---|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Պահապան հրեշտակ կատեգորիայում։ |
|