Երվանդ Դեմիրճյան
Արտաքին տեսք
(Վերահղված է Դեմիրճյան Երվանդից)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Դեմիրճյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Երվանդ Դեմիրճյան | |
---|---|
Ծնվել է | 1870[1] |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս[1] |
Վախճանվել է | 1938[1] |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա[1] |
Ազգություն | հայ |
Կրթություն | Ժյուլիանի ակադեմիա (1894)[1] |
Մասնագիտություն | նկարիչ |
Երվանդ Դեմիրճյան (1870[1], Կոստանդնուպոլիս[1] - 1938[1], Փարիզ, Ֆրանսիա[1]), հայ գեղանկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1885-1890 թվականներին սովորել է Պոլսի Գեղարվեստի դպրոցում, 1893-1894 թվականներին՝ Փարիզի Ժյուլիանի ակադեմիայում։ 1896 թվականից հաստատվել է Եգիպտոսում։ 1934 թվականին ցուցադրվել է Կահիրեի Սալոնում։ Ստեղծել է բնանկարներ և ժաևրային պատկերներ։ «Արվեստանոցի մուտքի մոտ, Կահիրե» (1897), «Նեղոս գետի տեսարան» և «Փարիզի շրջակայքը» (1908) կտավները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[2]։
Եգիպտահայ շատ նկարիչներ աշակերտել են նրան, այդ թվում և Գառզուն[3]։
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռ. Շիշմանյան, Բնանկարն ու հայ նկարիչները։ Երևան,1958 2., Ա. Չոպանյան, Երվանդ Դեմիրճյան, «Անահիտ», 1938, № 6։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Երվանդ Դեմիրճյանի ստեղծագործությունները ՀԱՊ-ում
- ↑ Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 341)։ |