Երվանդ Դեմիրճյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Երվանդ Դեմիրճյան
Ծնվել է 1870
Ծննդավայր Ստամբուլ, Օսմանյան կայսրություն
Վախճանվել է 1938
Մահվան վայր Փարիզ, Ֆրանսիա
Ազգություն հայ
Կրթություն Ժյուլիանի ակադեմիա
Մասնագիտություն նկարիչ

Երվանդ Դեմիրճյան (1870, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1938, Փարիզ, Ֆրանսիա), հայ գեղանկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1885-1890 թվականներին սովորել է Պոլսի Գեղարվեստի դպրոցում, 1893-1894 թվականներին՝ Փարիզի Ժուլիան ակադեմիայում։ 1896 թվականից հաստատվել է Եգիպտոսում։ 1934 թվականին ցուցադրվել է Կահիրեի Սալոնում։ Ստեղծել է բնանկարներ և ժաևրային պատկերներ։ «Արվեստանոցի մուտքի մոտ, Կահիրե» (1897), «Նեղոս գետի տեսարան» և «Փարիզի շրջակայքը» (1908) կտավները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[1]։

Եգիպտահայ շատ նկարիչներ աշակերտել են նրան, այդ թվում և Գառզուն[2]։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռ. Շիշմանյան, Բնանկարն ու հայ նկարիչները։ Երևան,1958 2., Ա. Չոպանյան, Երվանդ Դեմիրճյան, «Անահիտ», 1938, № 6։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Երվանդ Դեմիրճյանի ստեղծագործությունները ՀԱՊ-ում
  2. Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 341 CC-BY-SA-icon-80x15.png