Jump to content

Դեղնահողեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դեղնահողեր, հողատիպերի խումբ, որը ձևավորվում է լայնատերև անտառների տակ, կավային թերթաքարերի և այլ ապարների հողմահարման կեղևների վրա՝ խոնավ մերձարևադարձային կլիմայի և լվացումային ջրային ռեժիմի պայմաններում։

Բնութագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնութագրվում է օրգանահանքային միացություններում հումուսի չհագեցած ձևերի և հողմահարման կավային արդյունքների գերակշռությամբ, երկաթի օքսիդների հիդրատների զգալի պարունակությամբ, հիմքերով հողի կլանող համալիրի չհագեցվածությամբ, թթու ռեակցիայով։ Հողի պրոֆիլի հզորությունը հազվադեպ է գերազանցում 80–100 սմ։ Վերին հորիզոնում հումուսի պարունակությունը 5–10% է։

Տիպերը՝ դեղնահողեր, պոդզոլադեղնահողեր, դեղնահողագլեյան, պոդզոլադեղնահողագլեյան։ Տարածված են Չինաստանում, Նոր Զելանդիայում, Ավստրալիայում, Հարավային ԱՄՆ-ում, Կովկասում՝ Վրաստանում և այլն։ Բերրի են։ Դեղնահողերում աճեցնում են թեյ, ցիտրուս և եթերայուղատու մշակաբույսեր, ծխախոտ, խաղողի վազ և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։