Դեթրոյթ՝ ռոքի քաղաք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեթրոյթ՝ ռոքի քաղաք
անգլ.՝ Detroit Rock City
Երկիր ԱՄՆ
Ժանրֆիլմ անչափահասների համար և կինոկատակերգություն
Թվական1999 և սեպտեմբերի 30, 1999[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորAdam Rifkin?[2][3]
ՊրոդյուսերՋին Սիմոնս
Սցենարի հեղինակCarl V. Dupré?
ԴերակատարներԷդվարդ Ֆերլոնգ[3][4][5], Սեմ Հանտինգտոն[3][4][5], Ջուզեպե Էնդրյուս[3][4][5], James DeBello?[3][4][5], Լին Շեյ[3][4], Մելանի Լինսկի[3][4], Նատաշա Լիոն[3][4], KISS, David Gardner?[4], Էմանուել Շրիքի[4], Քևին Քորիգան[4], Ռոն Ջերեմի[4], Shannon Tweed?[3][4], Կրիստին Բութ[6], Լինդի Բուտ[6], Ջուլիան Ռիչինգս[6], Ջին Սիմոնս[6], Ջիմի Քարթեր[6], Շեր[6], Adam Rifkin?[6], Tim Sullivan?[6], Էնդի Ուորհոլ[6], Սթիվ Շիրիփա[6], Փոլ Սթենլի, Peter Criss?, Ace Frehley?, Nick Scotti?, David Quane?, Ջո Ֆլաերթի, Քոուդի Ջոնս, Michael Barry?, Ռոբերտ Սմիթ և Pamela Bowen?
ՕպերատորՋոն Ռոբերտ Լեոնեթի
ԵրաժշտությունՋոն Փիթեր Ռոբինսոն
ՄոնտաժՄարկ Գոլդբլաթ
Պատմվածքի վայրԴետրոյթ
Նկարահանման վայրՀամիլտոն և Տորոնտո
ԿինոընկերությունNew Line Cinema
Տևողություն95 րոպե

«Դեթրոյթ՝ ռոքի քաղաք» (անգլ.՝ Detroit Rock City, ԱՄՆ-ում պրեմիերան տեղի է ունեցել 1999 թվականի օգոստոսի 9-ին), կինոռեժիսոր Ադամ Ռիֆկինի նկարահանած ֆիլմը չորս դպրոցականների արկածների մասին, ովքեր Kiss երաժշտախմբի երկրպագուներ են։

Դիպաշար[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոուքի, Լեքսի, Թրիփի ու Ջեմի համար խոտից / մարիխուանայից գրավիչ միայն մի բան կար՝ Kiss երաժշտախումբը։ Եվ ահա նրանց կուռքերը գալիս են Դեթրոյթ, որը շատ մոտ է իրենց քաղաքին։ Դպրոցականները որոշում են իրենցից մեկի ծնողների ավտոմեքենան գողանալ ու համերգի գնալ։

Բայց պարզվում է, որ դա այնքան էլ հեշտ չէ։ Ճանապարհին տղաներին բազում ու զանազան արկածներ են պատահում․ փախուստ պաստորից, վեճեր ու քաշքշուկներ դիսկոմանների հետ, տոմսերի կորուստ և անծանոթ քաղաքում նոր տոմսերի համար գումար հայթայթելու տարբեր եղանակներ։ Դեթրոյթում մի գիշերվա ընթացքում բոլոր չորս տղաները հասունանում են՝ սովորելով մեծահասակների (և ռոքնռոլի ) կյանքի բոլոր դրական ու բացասական կողմերը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Դեր
Ջուզեպե Էնդրյուս Լեքս Լեքս
Ջեյմս Դեբելլո Թրիփ Թրիփ
Էդվարդ Ֆեռլոնգ Հոուք Հոուք
Սեմ Հանթինգտոն Ջեմ Ջեմ
Լին Շեյ միսիս Բրյուս միսիս Բրյուս
Մելանի Լինսկի Բեթ Բեթ
Նատաշա Լիոն Քրիստինա Քրիստինա
Քրիստին Բուտ տոմսավաճառ տոմսավաճառ

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլմը անվանվել է Kiss երաժշտախմբի հայտնի «Դեթրոյթ՝ ռոքի քաղաք » երգի պատվին, որը հնչում է ֆիլմի վերջում՝ համերգի ժամանակ։
  • Ֆիլմն իր նկարահանման վրա կատարված ծախսերը չի փակել՝ ԱՄՆ-ում հավաքելով ընդամենը 4․217․115 դոլար, մինչդեռ ֆիլմի վրա ծախսվել է 34․000 000 դոլար։
  • Ֆիլմում դերերից մեկը խաղում է Շենոն Թվիդը, ով Ջին Սիմոնսի կինն է և նրա երեխաների մայրը։
  • «Detroit Metal City» հանրահայտ անիմեն, ինչպես և ֆիլմը, իր անունը պարտական է Kiss- ի « Detroit Rock City » երգին։
  • Ֆիլմում պիցցայի առաքիչը վարում է VAZ Niva 2121: Այդ մոդելը սկսել է արտադրվել հենց 1978 թվականին, որը ցուցադրվում է ֆիլմում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]