Դեզինվացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դեզինվացիա (ֆր.՝ des – զերծ և լատին․՝ invasio – հարձակում), արտաքին միջավայրում կենդանիների ինվազիոն հիվանդությունների հարուցիչների (հելմինթների ձվերի, կոկցիդների օոցիստների և այլն) ոչնչացում։ Գործնական անասնաբուժության մեջ զուգակցվում է վարակազերծման (դեզինֆեկցիա) հետ, իսկ ընթացիկ դեզինվազիա իրականացնում են կենդանիների հերթական ճիճվաթափությունից (դեհելմինթացում) 3–5 օր անց։ Շինությունների դեզինվազիա կատարում են բոլոր կենդանիների առողջացումից կամ բոլոր հիվանդ կենդանիներին շինությունից դուրս բերելուց հետո։ Շինությունների և առկա սարքավորումների դեզինվազիա կատարում են քիմիական տարբեր միջոցներով (հանգած կրի, նատրիումի հիդրօքսիդի 5%-անոց լուծույթի և այլնի միջոցով), ֆիզիկական (այրում, եռացում և այլն) և մեխանիկական (թափոնների մեխանիկական մաքրում և վարակազերծում) եղանակներով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։